Jump to content

Բոտե Բաքու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոտե Բաքու
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1998(1998-04-08)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մայնց, Գերմանիա
Հասակ 1,76 մետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Բոտե Նզուզի «Ռիդլե» Բաքու (գերմ.՝ Bote Nzuzi Baku; ապրիլի 8, 1998(1998-04-08)[1], Մայնց, Գերմանիա), Կոնգոյի ծագումով գերմանացի ֆուտբոլիստ, ով կիսապաշտպանի դիրքում է խաղում գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբում:

Բաքուն «Մայնց 05» ֆուտբոլային ակումբի սան է։ 2017 թվականից ակումբի երկրորդ թիմի խաղացող է, որի կազմում նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 30-ին «Ֆրանկֆուրտի» դեմ տարածաշրջանային լիգայի խաղում[2]: Նույն թվականի սեպտեմբերի 16-ին պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին գնդակը խփեց Օֆենբախի «Կիկերսի» դարպասը[3]:

2017/2018 մրցաշրջանի երկրորդ կեսում սկսել է ներգրավվել հիմնական թիմի հետ մարզումներին։ 2018 թվականի ապրիլի 29-ին կիսապաշտպանը Բունդեսլիգայում իր նորամուտը նշեց «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում, որում «Մայնցը» հաղթեց 3:0 հաշվով: Բաքուն դուրս եկավ մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը և խփեց վերջին երրորդ գնդակը[4]։ Իր հաջորդ խաղում՝ մայիսի 5-ին, Բաքուն գրավել է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը՝ բացելով խաղի 4-րդ րոպեին[5]։ 2018 թվականի հունիսին պայմանագիր է կնքել մինչև 2021/2022 մրցաշրջանի ավարտը[6]։

Գերմանիայի պատանեկան հավաքականների խաղացող։ Մասնակցել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թվականի առաջնությանը: Մրցաշարում անցկացրել է երկու հանդիպում։

Անձնական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի ծնողները Գերմանիա են տեղափոխվել 1992 թվականին Զաիրից։ Բոտեի երկվորյակ եղբայրը՝ Մականան, սիրողական ֆուտբոլիստ է։ Կոկոլոյի ավագ եղբայրը պարապել է «Դարմշտադտի» մինչև 17 տարեկանների երիտասարդական թիմում[7]։ 2018 թվականին Բաքուն փաստաթղթերում պաշտոնապես ավելացրել է Ռիդլե մականունը, որն ստացել է անցյալում հայտնի գերմանացի հարձակվող Կարլ-Հայնց Ռիդլեի պատվին[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Mainz 05 - Frankfurt» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-03-ին. Վերցված է 2018-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Mainz 05 - Kickers Offenbach» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-03-ին. Վերցված է 2018-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Mainz 05 - RB Leipzig» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-03-ին. Վերցված է 2018-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Borussia Dortmund - Mainz 05» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-03-ին. Վերցված է 2018-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «RIDLE BAKU VERLÄNGERT BIS 2022» (անգլերեն) — Официальный сайт ФК «Майнц 05». Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2018-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «FAMILIE BAKU: DALI UND DIE ZWILLINGE» (անգլերեն) — fussball.de. Արխիվացված է օրիգինալից 2018-07-10-ին. Վերցված է 2018-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Mainz 05 hält große Stücke auf Bote Baku» (գերմաներեն) — allgemeine-zeitung.de. Արխիվացված է օրիգինալից 2018-06-25-ին. Վերցված է 2018-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոտե Բաքու» հոդվածին։