Jump to content

Բոստոնյան կրեմային թխվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոստոնյան կրեմային թխվածք
Ենթատեսակբիսկվիթ
Առաջացման երկիր ԱՄՆ
Արտադրման վայրԲոստոն, Մասաչուսեթս
ՀեղինակՕգուստին Ֆրանուսա Անեզին
Ստեղծման տարեթիվհվնբ․ 1834-1856 թվականներ
Բաղադրամասեր
Հիմնականբիսկվիթ, քասթարդ, շոկոլադե մաստիկա
 Boston cream pies Վիքիպահեստում
Բոստոնյան կրեմային թխվածքը շոկոլադե թոփինգով

Բոստոնյան կրեմային թխվածք, տորթ՝ կրեմային միջուկով[1]։ Աղանդերն իր անունը ստացել է այն ժամանակ, երբ տորթերը և թխվածքները թխվել են միևնույն տապակի մեջ, և տերմինները փոխարինաբար օգտագործվել են[2]։ 19-րդ դարի վերջին այսպիսի տորթը կոչվել է նաև «կրեմային թխվածք», «շոկոլադե կրեմային թխվածք» կամ «քասթարդային տորթ»[2]։ Ստեղծման օրվանից տորթը հայտնի է Մասաչուսեթս նահանգում[3]։

Ըստ որոշ տվյալների՝ աղանդերը ստեղծվել է մոտավորապես 1834-1856 թվականներին[4]։ Համարվում է, որ թխվածքի ստեղծողը ֆրանսիացի խոհարար Օգուստին Ֆրանուսա Անեզինն է[5][6] (հիշատակվում է նաև որպես Սանզյան), որը 1856 թվականին Բոստոնի Փարքեր Հաուս հյուրանոցի բացման ժամանակ պատրաստել է դեսերտը[7][8]։ Որպես ամերիկյան պուդդինգային տորթ-թխվածքի, Բիչերի կրեմային տորթի[4], վաշինգտոնյան թխվածքի ուղղակի «ժառանգորդ»՝ աղանդերը կոչվել է շոկոլադե կրեմային թխվածք, Փարքեր Հաուսի շոկոլադե կրեմային թխվածք և ի վերջո Փարքեր Հաուսի մենյուում հայտնվել է բոստոնյան կրեմային թխվածք անունով։ Տորթը ունի ֆրանսիական կարագային բիսկվիթի երկու շերտ՝ լցոնված հաստ շերտով քասթարդով և վրան քսված ռոմով օշարակ։ Տորթի կողային հատվածները ևս պատվել են նույն կրեմով՝ վրան կտրատված նշեր, իսկ տորթի վերին հատվածը ծածկվել է շոկոլադե մաստիկայով[9]։ Չնայած այդ ժամանակաշրջանում քասթարդային տորթերը գոյություն են ունեցել, շոկոլադը որպես ծածկող շերտ պատրաստելը նորույթ է եղել՝ այն դարձնելով եզակի և հայտնի նախընտրություն մենյուում[2]։

«Շոկոլադե կրեմային թխվածք» անունն առաջին անգամ հայտնվել է 1872 թվականին Մեթոդիստ ալմանախում[2]։ «Բոստոնյան կրեմային թխվածք» տերմինն առաջին անգամ տպագիր տարբերակով հայտնվել է 1878 թվականին Granite Iron Ware Cook Book-ում[10]։ Տորթի ժամանակակից տարատեսակի բաղադրատոմսի ամենավաղ տարբերակը տպագրվել է 1887 թվականին Miss Parloa's Kitchen Companion-ում (Միս Փարոլայի խոհանոցի ուղեկից)՝ որպես «շոկոլադե կրեմային թխվածք»[10]։

1996 թվականի դեկտեմբերի 12-ին բոստոնյան կրեմային թխվածքը հռչակվել է որպես Մասաչուսեթսի պաշտոնական աղանդեր[11]։

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնյան կրեմային փքաբլիթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոստոնյան կրեմային փքաբլիթ

Բոստոնյան կրեմային փքաբլիթը (կամ բոստոնյան կրեմային թխվածք-փքաբլթի կամ պարզապես բոստոնյան կրեմային) բեռլինյան փքաբլիթ է՝ լցոնված վանիլային քասթարդով և ծածկված շոկոլադե մաստիկայով[12]։ Այն կլոր, շոկոլադով ծածկված և քասթարդով լցոնված փքաբլիթ է՝ հասունացված խմորիչով, որը հիշեցնում է բոստոնյան կրեմային թխվածք[13][14]՝ ոգեշնչված լինելով հենց դրանից[15]։

թխվածքի այս փքաբլիթային տարբերակը հայտնի է ոչ միայն Մասաչուսեթսում, այլև ամբողջ ԱՄՆ-ում և Կանադայում[16]։ Նույն կրեմով լցոնված լինելով՝ Դանքին Դոնաթի բավարական կրեմային փքաբլիթը տարբերվում է բոստոնյան կրեմային փքաբլիթից նրանով, որ շոկոլադե ծածկող շերտի փոխարեն այն ծածկված է շաքարի փոշիով[17]։

Մասաչուսեթսի նահանգային փքաբլիթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնյան կրեմային փքաբլիթը Մասաչուսեթսի պաշտոնական փքաբլիթ է հռչակվել 2003 թվականին, իսկ մինչ այդ՝ 1996 թվականին, բոստոնյան կրեմային թխվածքն արդեն իսկ հռչակված է եղել որպես նահանգի պաշտոնական աղանդեր[18]։ Չնայած այս փքաբլիթի հայտնիությունը այն դարձրել է նահանգի բնական ընտրությունը, այն նահանգային պետական երկու փքաբլիթներից մեկն է․ մյուսը Լուիզիանա նահանգի պետական փքաբլիթ բենյեն է[19][20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Although It Is Called A Boston Cream Pie, It Is In Fact A Cake, And Not A Pie». South Florida Reporter. October 23, 2020. Վերցված է June 7, 2021-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Byrn, Anne (2016). American Cake: From Colonial Gingerbread to Classic Layer, the Stories and Recipes Behind More than 125 of Our Best-Loved Cakes. Rodale. էջ 46. ISBN 9781623365431. OCLC 934884678.
  3. «Boston Cream Pie Fun Facts | Mobile Cuisine». 23 October 2020.
  4. 4,0 4,1 Galarza, Daniela (January 30, 2015). «180 Years of America's Classic Desserts: From Baked Alaska to Marionberry Pie». Eater (website).
  5. «National Boston Cream Pie Day celebrates the state's official dessert». Boston Public Radio (անգլերեն). 2023-10-23.
  6. McCourt, Clara. «Is the Boston Cream Pie really a pie?». Boston (ամերիկյան անգլերեն).
  7. John-Bryan Hopkins (2018). Foodimentary: Celebrating 365 Food Holidays with Classic Recipes (անգլերեն). Book Sales. էջ 349. ISBN 9781577151531.
  8. «Massachusetts State Dessert or Desert Emblem: Boston Cream Pie». eReference Deck.
  9. Patent, Greg (2002). Baking in America: Traditional and Contemporary Favorites from the Past 200 Years. Houghton Mifflin Harcourt. ISBN 9780618048311 – via Archive.org.
  10. 10,0 10,1 Goldstein, Darra; Krondl, Michael; Heinzelmann, Ursula; Mason, Laura; Quinzio, Geraldine & Rath, Eric, eds. (2015). The Oxford Companion to Sugar and Sweets. Oxford University Press. ISBN 9780199313624.
  11. «Massachusetts Facts». Citizen Information Service, Massachusetts Secretary of the Commonwealth. էջ 6. Վերցված է March 30, 2015-ին.
  12. «Massachusetts State Donut or Desert Emblem: Boston Cream Donut». www.ereferencedesk.com.
  13. Ellin, Abby (2005). Teenage Waistland: A Former Fat Kid Weighs In on Living Large, Losing Weight, and How Parents Can (and Can't&) Help. New York: PublicAffairs. էջ 112. ISBN 9781586482282. Վերցված է 14 January 2013-ին.
  14. Steinberg, Sally Levitt (2004). The Donut Book: The Whole Story in Words, Pictures & Outrageous Tales. North Adams, Mass.: Storey Publishing. էջեր 146–147. ISBN 9781580175487. Վերցված է 14 January 2013-ին.
  15. «Massachusetts State Donut or Desert Emblem: Boston Cream Donut».
  16. «Massachusetts State Donut | Boston Cream Donut». 20 May 2014.
  17. «Boston Kreme vs. Bavarian Kreme vs. Bismark: What's the Difference?». Dunkin' (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-12-07-ին.
  18. «Dunkin' Donuts Celebrates the Official Donut of the Commonwealth - the Boston Cream Donut» (Press release). Dunkin' Donuts. 31 January 2003. Արխիվացված է օրիգինալից 30 December 2010-ին. Վերցված է 14 January 2013-ին.
  19. Anderson, L. V. (2014-08-24). «The United Sweets of America». Slate (ամերիկյան անգլերեն). ISSN 1091-2339. Վերցված է 2020-11-04-ին.
  20. «Beignet State Doughnut | State Symbols USA». statesymbolsusa.org. 3 June 2014. Վերցված է 2022-02-16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]