Բոսնիա և Հերցեգովինայի փոստային նամականիշերի և փոստի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սա ուսումնասիրություն է Բոսնիա և Հերցեգովինայի փոստային նամականիշերի և փոստի պատմության մասին։

Ավստրո-Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1 կրեյցերի առաջին թողարկում 1879-ին, վիմագիր տպագրություն

Բոսնիա և Հերցեգովինայի 1879 թվականի առաջին թողարկումը Ավստրո-Հունգարիայի կողմից 1878 թվականի նրա բռնազավթումից անմիջապես հետո առանց որևէ տեքստի, սակայն ավստրիական կրկնակի արծվի զինանշանով նամականիշ է։

Դոբոյի պատկերով 1906 թվականի նամականիշ

Գերմաներեն Bosnien Herzegowina մակագրված նամականիշերը արտադրվել են 1906 թվականին՝ պատկերելով բնապատկերներ և հուշարձաններ, ներառյալ Դոբոյ քաղաքի և Սարաևոյի Քարշիա բիզնես շրջանի տեսարանները[1]։

1910-ական թվականներին մի շարք զինվորական նամականիշեր են արտադրվել, որոնցից շատերը Ֆրանց Յոզեֆ I-ի պատկերով են։ Լրագրային նամականիշեր նույնպես թողարկվեցին, որոնց թվում էր բոսնիական զգեստով աղջիկը (1913) և փոստային տուրքի նամականիշերը (1904 և 1916)[1]:

Թագավորություն 1918 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինայի 1910 թվականին թողարկում State of Serbs, Croats and Slovenes մակագրությամբ 1918

1918 թվականին Բոսնիա և Հերցեգովինան միացվեց նորաստեղծ Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորությանը։ 1918 թվականի նոյեմբերին Բոսնիա և Հերցեգովինան թողարկեց նամականիշներ, որոնք լրացնում էին 1910 թվականի Ավստրիայի կողմից թողարկված պատկերազարդ նամականիշերը, որոնցից որոշները լատինատառեր էին և կարդում էին "DRZAVA S.H.S. / 1918 1918 / Bosna i Hercegovina" («Սերբերի, խորվաթների և սլովենացիների պետություն, / Բոսնիա և Հերցեգովինա») և մյուսները, իրենց կյուրեղագիր համարժեքով։ Թագավորության ողջ տարածքում նամականիշերն առաջին անգամ օգտագործման է տրվել 1921 թվականի հունվարին։

Թագավորության անունը փոխվել է Հարավսլավիայի Թագավորության 1929 թվականին, այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դառնալով Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետություն։ Բոսնիա և Հերցեգովինան օգտագործել է Հարավսլավիայի դրոշմակնիքները մինչև 1992 թվականի անկախացումը։

Անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի անկախությունից հետո երկիրն ունի երեք փոստային իշխանություն՝ երկրի էթնիկական և վարչական բաժանմանը համապատասխան։ Նամականիշերը թողարկվում են Բոսնիա և Հերցեգովինայի փոստի (BH Pošta, Սարաևո), Խորվաթական փոստի (Hrvatska pošta Mostar|HP Mostar, Մոստար) և Սերբական փոստի (Pošte Srpske|Srpske pošte, Բանյա Լուկա) կողմից։ Բոսնիա և Հերցեգովինայի ֆեդերացիայում BH Pošta-ի կողմից (1995 թվականին Բոսնիայի և Հերցեգովինայի բանակի կողմից վերահսկող տարածքները) և HP Mostar-ի կողմից (1995 թվականին Խորվաթիայի պաշտպանության խորհրդի կողմից վերահսկվող տարածքները) թողարկված նամականիշերը վավեր են, իսկ Սերբիայի Հանրապետությունում վավեր են Srpske pošte-ի կողմից թողարկվածները։

Բոսնիա և Հերցեգովինայի ֆեդերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

BH pošta-ն 1993 թվականի հոկտեմբերի 27-ին առաջին անգամ թողարկել է նամականիշեր Republika Bosna i Hercegovina մակագրությամբ, իսկ 1996-ին՝ հենց Bosna i Hercegovina: Մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը արժույթը Բոսնիա և Հերցեգովինայի դինարն էր, իսկ դրանից հետո Բոսնիա և Հերցեգովինայի փոխարկելի մարկն է։ HP Mostar-ը թողարկեց նամականիշներ 1993 թվականի մայիսի 12-ից։ Սկզբում նամականիշները Bosna i Hercegovina / Hrvatska Republika Herceg-Bosna մակագրությամբ էին կամ կրճատ՝ HR Herceg-Bosnia: 1996 թվականից նամականիշերը կրում են Bosna i Hercegovina մակագրությունը, սակայն Սարաևոյում BH pošta-ի տարբեր պատկերանիշով։ Սկզբնական արժույթը եղել է խորվաթական կունան, 1999 թվականից՝ Բոսնիա եւ Հերցեգովինա փոխարկելի մարկը։ Երկու փոստային բաժանմունքները 2011 թվականից օգտագործում են Bosna i Hercegovina / Federacija Bosne i Hercegovine մակագրությունը (երբեմն կրճատվում են որպես FBiH), օգտագործելով տարբեր պատկերանիշեր և օգտագործման տարածքներ։

Սերբիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Srpske pošte-ն Բանյա Լուկայում սկսել է թողարկել նամականիշեր 1992 թվականի հոկտեմբերի 26-ին։ Նամականիշերը սկզբում ունեին Republika Srpska մակագրությունը, իսկ արժույթը մինչև հունիս 24-ը հարավսլավական դինարն էր։ 2003 թվականի հուլիսի 15-ից նամականիշերը օգտագործում են կրկնակի Bosna i Hercegovina / Republika Srpska մակագրությունը։ Նամականիշները սովորաբար օգտագործում են կյուրեղագիրը, ուստի մակագրությունը կարդացվում է Ռեպուբլիկա Սրպսկա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stamps of the World. Stanley Gibbons. 2004. էջ 392.

Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kaufmann, Hugo. Die Briefmarken von Bosnien : K. u. K. Feldposten und Österr. Post im Ausland. Bratislava: Kaufmann, 1937, 16 pages
  • Oldfield, Herbert. The Stamps of Bosnia 1879-1900. 1912.
  • Passer, Adolf. Postwertzeichen von Bosnien und der Herzegovina = Stamps of Bosnia and Herzegovina. Prague: Kommission-Verlagraz, Bath & Co, 1930
  • Pongratz-Lippitt, Oscar. Handbuch Bosnien-Herzegovina: eine Studie der Postgeschichte, Abstempelungen, Ganzsachen und Postformulare, von den postalischen Anfängen bis 1900: für den Sandschak von Novipazar bis Oktober 1918. Pernegg an der Mur: O. Pongratz-Lippitt, 2000, 192 pages
  • Sekelj, Berislav. Priručnik i katalog: poštanska povijest Bosne i Hercegovine, 1878-1918 = Handbuch und Katalog: Postgeschichte Bosnien un Herzegowina, 1878-1918 = Handbook and catalogue: postal history Bosnia and Herzegovina, 1878-1918. Zagreb: Croatian Philatelic Federation Library, 2005 953-95064-0-9, 38 pages
  • Vilfan, Mladen. Privremena izdanja Hrvatske i Bosne i Hercegovine 1945 = Provisional issues, Croatia and Bosnia and Herzegovina 1945. Zagreb: OBOL-NAKLADA, 2006 978-953-63880-8-0, 224 pages

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]