Jump to content

Բոսնիա և Հերցեգովինայի սերբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսնիա և Հերցեգովինայի սերբեր
Ընդհանուր քանակ

1,086,733 (2013)[1]

Բնակեցում
Սերբական Հանրապետություն1,001,299 (92.13%)
Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն56,550 (5.20%)
Բրչկոյի շրջան28,884 (34.58%)
Լեզու(ներ)
Սերբերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն (Ուղղափառ եկեղեցի)

Բոսնիա և Հերցեգովինայի սերբեր (սերբ.՝ Срби Босне и Херцеговине), նաև՝ բոսնիացի սերբեր (սերբ.՝ босански Срби), Բոսնիա և Հերցեգովինայի տեղաբնիկ երեք էթնիկ խմբերից մեկը, որը հիմնականում բնակվում է երկրի վարչաքաղաքական միավոր Սերբական Հանրապետության տարածքում։ Բոսնիացի սերբերի մեծ մասը խոսում է սերբերեն և պատկանում է ուղղափառ եկեղեցուն։

Սերբերը երկար և անընդհատ բնակություն են հաստատել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայիս տարածքում և այս տարածքում պետականության երկար պատմություն ունեն։ Սլավոնները Բալկաններում հաստատվել են 6-րդ դարում, իսկ սերբերը եղել են այն հիմնական ցեղերից, որոնք բնակություն են հաստատել թերակղզում, այդ թվում՝ ներկայիս Հերցեգովինայի տարածքում։ 10-րդ դարում՝ մինչև 960 թվականին սերբական արքայազն Չասլավի մահը, Բոսնիայի որոշ հատվածներ եղել են վերջինիս տիրապետության տակ[2]։ Դուկլյայի տարածքը, այդ թվում՝ Զետան և Զախլումիան, միավորվել են և վերածվել Սերբական թագավորության, մինչև վերջինս ակնում է ապրել 1101 թվականին։ 12-րդ դարի երկրորդ կեսին Բոսնիա և Հերցեգովինայում իշխել է Նեմանիչի դինաստիան։ Ստեֆան Տոմաշևիչը 1459 թվականին դարձել է Սերբիայի բռնակալ, իսկ 1461-1463 թվականներին՝ Բոսնիայի թագավոր[2]։

15-րդ դարից օսմանյան տիրապետության շրջանում միլլեթների համակարգի արդյունքում Բոսնիա և Հերցեգովինայի ուղղափառ բնակչությունը խտրականության է ենթարկվել, որի արդյունքում էլ 19-րդ դարում ձևավորվել է սերբական ազգային ինքնության գիտակցությունը։ 20-րդ դարը նշանավորվել է ավստրո-հունգարական օկուպացիայի արդյունքում տեղի ունեցած հալածանքներով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սերբերի ցեղասպանությամբ, ի վերջո 1992 թվականին Հարավսլավիայի պառակտման արդյունքում ծագած Բոսնիական պատերազմով[3][2]։ 1990-ական թվականներին սերբերի մեծ մասը տեղափոխվել է Սերբիա և Մոնտենեգրո։

Նախքան Բոսնիական պատերազմը սերբերը բնակվել են Բոսնիա և Հերցեգովինայի տարբեր հատվածներում, ներկայումս նրանց ճնշող մեծամասնությունը բնակվում է Սերբական Հանրապետության տարածքում։ Ըստ Բոսնիա և Հերցեգովինայի վիճակագրության գարսենյակի զեկույցի՝ 2013 թվականի երկրում բնակվում է 1,086,733 սերբ[1]։ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում սերբերը մեծամասնություն են կազմում Դրվար, Գլամոչ, Բոսանսկո Գրախովո և Բոսանսկի Պետրովաց քաղաքումներում։ Պետական մակարդակում Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանական ժողովում սերբերը ներկայացված են իրենց անդամների միջոցով, իսկ կազմավորումների մակարդակում Սերբական Հանրապետությունն ունի իր ժողովրդական ժողովը[4]։ Բոսնիա և Հերցեգովինայի սերբերը նշանակալի ներդրում են ունեցել երկրի մշակույթի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Sarajevo, juni 2016. CENZUS OF POPULATION, HOUSEHOLDS AND DWELLINGS IN BOSNIA AND HERZEGOVINA, 2013 FINAL RESULTS (PDF). BHAS. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  2. 1 2 3 Göransson, Markus Balázs (2013 թ․ նոյեմբերի 4). «A Cultural History of Serbia». Balkan Insight (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.
  3. ↑ «Milestones in the History of U.S. Foreign Relations - Office of the Historian». history.state.gov. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.
  4. ↑ «Republika Srpska». Epthinktank (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.