Բոսնիա և Հերցեգովինայի կինոմատոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բոսնիա և Հերցեգովինայի կինոմատոգրաֆիա, Բոսնիա և Հերցեգովինայի կինոարվեստն ու կինոարտադրությունը:

Մինչև 1992 թվականը Բոսնիան և Հերցեգովինան Հարավսլավիայի մասն էին կազմում, այդ շրջանում արտադրված յուրաքանչյուր ֆիլմ համարվում էր Հարավսլավիայի արտադրությունը: Բոսնիա և Հերցեգովինայի հայտնի սցենարիստներ, կինոռեժիսորներ, կինոմատոգրաֆիստներ են` Զլատկո Տոպչիչը, Խայրուդին Կրվավացը, Ահմեդ Իմամովիչը, Իվիցա Մատիչը, Ադեմիր Կենովիչը, Բենջամին Ֆիլիպովիչը, Ժասմին Դիզդարը, Դինո Մուստաֆիչը, Դինո Մուստաֆիչը, Սրջան Վուլետիչը, Աիդա Բեգիչը և այլոք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի կազմում Բոսնիա և Հերցեգովինայի կինոն սկիզբ է առել 1920-ական թվականներին[1], երբ սկսվում է համր կինոյի արտադրությունը: Բոսնիա Հերցեգովինան` Բալկաններում և հարավ-արևելյան Եվրոպայում կարևոր կինոփառատոնների հայրենիքն է[2][3], օրինակ` Սարաևոյի կինոփառատոնը` 1995 թվականին, Սարաևոյի պաշարման ժամանակ: Փառատոնին մասնակցել են` Սթիվ Բուշեմին, Կատրին Կատլիջը, Բոնոն, Նիկ Նոլտին, Մայքլ Մուրը, Ալեքսանդր Պեյնը և այլո: Եվս մեկ կարևոր կինոփառատոն է Բոսնիա և Հերցեգովինայի կինոփառատոնը, որը անցկացվել է 2003 թվականին, Տրայբեկում, Նյու Յորքում:

Բոսնյայի հայտնի կինոռեժիսորներից են` Դանիս Տանովիչը, Յասմիլա Ժբանիչը և Դինո Մուստաֆիչը, որոնք հանդիսանում են «Ոչ ոքի երկիրը», «Գրբավիցա», «Ռեմեյք» ֆիլմերի ռեժիսորները:

Ֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Անվանի դերասաներ Ժանր Год Ծանոթագրություններ
Սարաևոյի ուրվականը Ադեմիր Կենովիչ Կատակերգություն-դրամա 1991
Բոսնա Ալեն Ֆերարի, Բեռնարդ Հանրի Լևի
Վավերագրական ֆիլմ 1994
Միզալդո. Թատրոնի ավարտը Սեմեզդին Մեհմեդինովիչ Բենջամին Ֆիլիպովիչ Բեռնարդ Հանրի Լևին, Իսմեթ Բայրամովիչ Ծաղրական ֆիլմ 1994
Անհաջող տարիք Նենադ Դիզդարևիչ Դրաշկո Տրնինիչ, Իգոր Բելան Կատակերգություն-դրամա 1994
Աստծո մարդը. Հրեշը Իսմեթ Արնաուտալիչ, Միրսադ Իդրիզովիչ Վավերագրական ֆիլմ 1994
Բոսնիայի հրաշքը Դինո Մուստաֆիչ Վավերագրական ֆիլմ

Ռազմական ֆիլմ

1995 Հայտնվել է Կաննի կինոփառատոնում, Վենետիկի կինոփառատոնում և Բեռլինի կինոփառատոնում
Ուղեղի չորրորդ մասը Նենադ Դիզդարևիչ Վավերագրական ֆիլմ 1995
Դեյթոնից հետո մեկ տարի անց ՆիկոլայուսԳեյրհալթեր Վավերագրական ֆիլմ 1997
Չնախատեսված զբոսանք Ֆրանսուա Բաշիչ Սենադ Բաշիչ Դրամա 1997 Բջջային տեքստը
Կատարյալ շրջան Ադեմիր Կենովիչ Մուստաֆա Նադարևիչ Դրամա 1997
Կյանքը շրջագծում Գորան Դույակովիչ Վավերագրական ֆիլմ 1997

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Ժանր Տարի Ծանոթագրություն
Հրաձգարանի մարդիկ 2000
Հարդագողի ճանապարհ Ֆարուկ Սոկալովիչ 2000
Իմ մահացած քաղաքը 2000
Թունել 2000
Ոչ ոքի երկիրը Դանիս Տանովիչ 2001 2001 թվական Կաննի կինոփառատոն
Նորին մեծություն անիը 2001

և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]