Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քննարկման փուլում է 2010 թվականից։

2019 թվականի դրությամբ ՆԱՏՕ-ն պաշտոնապես ճանաչում է չորս երկիր, որոնք ձգտում են դառնալ ռազմաքաղաքական դաշինքի անդամ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Վրաստանը և Ուկրաինան։ Առաջին երկու երկրներն ունեն անդամակցության գործողությունների ծրագիր։ Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրություն է ստորագրել 2019 թվականի փետրվարին, որը ներկայումս վավերացվում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից։

Բոսնիան «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ է դարձել 2006 թվականին՝ 2007 թվականի մարտին ստորագրելով համագործակցության մասին համաձայնագիր[1]։ 2008 թվականի հունվարին ստորագրվել է անհատական գործընկերային գործողությունների ծրագիր[2], նույն թվականին Բուխարեստի գագաթնաժողովում Բոսնիան միացել է արագացված երկխոսությանը[3]։ 2008 թվականի սեպտեմբերի 25-ին Բոսնիային Ադրիատիկ խարտիա են ուղարկել[4]։ 2008 թվականի նոյեմբերին Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարարի և Սարաևոյում ՆԱՏՕ-ի պատվիրակության հանդիպման ժամանակ հայտարարություն էր արվել, որ երկիրը կարող է դաշինքին անդամակցել 2011 թվականին բարեփոխումների տեմպի պահպանման դեպքում[5]։

2009 թվականի հունվարին պաշտպանության նախարար Սելմո Ցիկոտիչը հաստատել Է Բոսնիայի շահագրգռվածությունը 2009 թվականի գագաթաժողովին ակտիվ անդամակցության հարցում և ենթադրել, որ երկիրը դաշինքի մեջ կմտնի 2012 թվականից ոչ ուշ[6]։ 2009 թվականի փետրվարին նա ներկայացրել էր հարցման արդյունքները, որոնց համաձայն անդամակցությանն աջակցել է երկրի բնակչության 70 %-ը (ընդ որում, Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության բնակչության 89 %-ը պաշտպանել է անդամակցությունը, իսկ Սերբական Հանրապետությունում այդ մասնաբաժինը չի գերազանցել 35 %-ը)։ 2009 թվականի ապրիլին կայացած գագաթնաժողովում Բոսնիա և Հերցեգովինայի պատվիրակությունը չի եղել, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ստյուարտ Ջոնսը երկրին հրավիրել է դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին՝ խոստանալով ամբողջական աջակցություն երկրին ԱՄՆ-ի կողմից։ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահ Հարիս Սիլայջիչը հայտարարել է, որ երկիրը միանում է անդամակցության գործողությունների ծրագրին։ 2010 թվականի ապրիլի 22-ին ՆԱՏՕ-ն համաձայնել է Բոսնիային ընդգրկել այդ ծրագրում[7], սակայն որոշակի պայմաններով որոշումը պաշտպանել Է Թուրքիան՝ ՆԱՏՕ-ին բոսնիացիների անդամակցության ամենավառ կողմնակիցներից մեկը[8]։

2014 թվականին իր կազմավորման 65-ամյակի կապակցությամբ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ այս տարի անդամակցություն առաջարկելու ոչ մեկին մտադիր չէ, բացի այդ, Բոսնիան այդ պահին չի կատարել կարևորագույն պայմաններից մեկը. 63 ռազմական օբյեկտ պետք է դուրս բերվեր տարածաշրջանային իշխանությունների ենթակայությունից և փոխանցվեր կենտրոնական կառավարությանը[9]։

Բոսնիական պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված «Մտածված ուժ» գործողությունը հանգեցրել է Սերբական Հանրապետության բանակի ջախջախմանը և 1995 թվականին Դեյտոնյան համաձայնագրի ստորագրմանը։ Ավելի ուշ ՆԱՏՕ-ի ուժերը IFOR-ի և SFOR-ի ստորաբաժանումների տեսքով խաղաղապահ ծառայություն են իրականացրել երկրում։

2018 թվականի դեկտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի երկրները հավանություն են տվել ՆԱՏՕ-ին Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության գործողությունների ծրագրի ակտիվացմանը և Բոսնիային կոչ արել՝ տարեկան ազգային ծրագիր ներկայացնել։ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Սալիվանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Բոսնիա և Հերցեգովինայի առաջարկը[10]։

Համաձայնագրի գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություն Ամսաթիվ
Համագործակցություն հանուն խաղաղության 2006 թվականի դեկտեմբեր
Առաջին անհատական աֆիլիատ ծրագիր 2008 թվականի հունվար[2]
Ուժեղացված երկխոսություն 2008 թվականի ապրիլ
Անդամակցության ծրագիր 2010 թվականի ապրիլ[7]
Երկրորդ անհատական աֆիլիատ ծրագիր 2011 թվականի փետրվար[11]
Հրավեր ՆԱՏՕ-ից
Արձանագրության ստորագրում
Վավերացում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bosnia, NATO sign security deal». B92. 2007 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 «NATO approves BiH's pre-membership action plan». SETimes.com. 2008 թ․ հունվարի 11. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Bosnia hopes to join NATO by 2015». AFP. Haaba. 2007 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  4. Avaz, Dnevni (2008 թ․ սեպտեմբերի 26). «BiH, Montenegro invited to join Adriatic Charter of NATO aspirants». Southeast European Times. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. Numanović, S. (2008 թ․ նոյեմբերի 12). «BiH ulazi u NATO 2011. godine?». Dnevni avaz (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Fena (2009 թ․ հունվարի 1). «Posljednji korak ka punopravnom članstvu». Dnevni avaz (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  7. 7,0 7,1 «Bosnia gets Nato membership plan». BBC News. 2010 թ․ ապրիլի 22. Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  8. «BiH dobila zeleno svjetlo za MAP» (սերբա-խորվաթերեն). Radio Slobodna Evropa. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  9. «NATO rules out admitting new members anytime soon». Fox news. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  10. «Вашингтон одобряет планы Сараево». regnum.ru (ռուսերեն). 18 декабря 2018. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  11. «NATO's relations with Bosnia and Herzegovina - Evolution of relations». NATO.int. 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]