Բոսնիական պուտուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Բոսնիական պուտուկ
Bosanskilonac.jpg
Ենթատեսակստյու և սննդամթերք
Առաջացման երկիրFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա

Բոսնիական պուտուկ (Bosanski Lonac), բոսնիական շոգեխաշած միս, խաշլամա[1][2], յուրահատուկ ճաշատեսակ[3], որ հարգի է իր ճոխ համային որակների համար: Պատրաստման բաղադրատոմսերը որոշակի բազմազանություն ունեն՝ կախված տարածաշրջանից և անհատական ճաշակից, սակայն անփոփոխ են հիմնական բաղադրամասերը՝ մսի և բանջարեղենի խոշոր կտորները[4]: Ընդ որում՝ կարող են օգտագործվել խառը մսատեսակներ[5]: Համարվում է բոսնիական ազգային կերակրատեսակ[6]:

Bosanski lonac-ը հարյուրավոր տարիներ մատուցվել է ինչպես հարուստների, այնպես էլ աղքատների սեղաններին: Հարուստների համար այն պատրաստվել է մեծաքանակ մսով և թանկարժեք համեմունքներով ու այլ բաղադրամասերով, իսկ աղքատները եփել են այնպես, ինչպես մատչելի, հասանելի է եղել: Տիպական բաղադրամասերն են՝ տավարի, ոչխարի, գառան միս, կաղամբ, կարտոֆիլ, լոլիկ, գազար, սխտոր, մաղադանոս, հատիկավոր սև պղպեղ: Կարող են օգտագործվել բազմատեսակ բանջարեղեն ու մսեր: Bosanski lonac պատրաստելու համար խոր պուտուկի մեջ փոխնիփոխ շարում են խոշոր կտրտված բանջարեղենի ու մսի շերտերը, բերնեբերան լցնում, ավելացնում 1-ից 2 լիտր ջուր:

Ի սկզբանե Bosanski lonac-ը պատրաստել են կավե անոթներում՝ պուտուկներում[3], եփել վառարանում կամ՝ փոսի մեջ արված կրակի վրա: Մեր օրերում եփում են նաև խոհանոցային սովորական գազօջախի կամ էլեկտրական սալիկի վրա: Մսակտորների խոշորությունը նկատի առնելով՝ եփելը կարող է ձգձգվել մինչև չորս ժամ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Albala K. (2011)։ Food Cultures of the World Encyclopedia։ Food Cultures of the World Encyclopedia (v. 1)։ Greenwood։ էջ 53։ ISBN 978-0-313-37626-9։ Վերցված է January 9, 2017 
  2. Wright C. (2012)։ The Best Stews in the World: 300 Satisfying One-Dish Dinners, from Chilis and Gumbos to Curries and Cassoulet։ Harvard Common Press։ էջ 360։ ISBN 978-1-55832-747-4։ Վերցված է January 9, 2017 
  3. 3,0 3,1 Bosnia and Herzegovina Doing Business for Everyone Guide - Practical Information and Contacts։ International Business Publications USA։ 2012։ էջ 221։ ISBN 978-1-4387-7171-7։ Վերցված է January 9, 2017 
  4. Dale R. (2000)։ The Wordsworth Dictionary of Culinary & Menu Terms։ Reference Library։ Wordsworth։ էջ 55։ ISBN 978-1-84022-300-2։ Վերցված է January 9, 2017 
  5. Walker F.A. (2006)։ Black Island: Memories from the Adriatic։ Vanguard։ էջ 140։ ISBN 978-1-84386-288-8։ Վերցված է January 9, 2017 
  6. Long L.M. (2015)։ Ethnic American Food Today: A Cultural Encyclopedia։ Ethnic American Food Today։ Rowman & Littlefield Publishers։ էջ 79։ ISBN 978-1-4422-2731-6։ Վերցված է January 9, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]