Բոննևիլ (լիճ)
| Բոննևիլ | |
|---|---|
| Տեսակ | pluvial lake? |
| Երկիր | |
| Վարչատարածք | Յուտա, Նևադա և Այդահո |
| Խորություն | 300 մետր[1] |
| Մակերես | 51 000 կմ² |
| Անվանված է | Benjamin Bonneville? |
| 40°30′N 112°15′W / 40.5°N 112.25°W | |
![]() | |
![]() | |
Բոննևիլ (անգլ.՝ Lake Bonneville), ուշ պլեյստոցենի պատմական լիճ[2]։
Լիճը կոչվել է երկրաբան Կառլ Գիլբերտի կողմից ՝ ԱՄՆ-ի բանակի սպա Բենջամին Լուիս Էլալի դե Բոնեվիլի ՝ Վայրի Արևմուտքը հետազոտողի պատվին[3]։ Գիլբերտը առաջին մարդն է եղել, ով նկարագրել է լճի հիմնական առանձնահատկությունները, սակայն տարածաշրջանի շատ այլ հետազոտողներ արդեն մատնանշել են հնագույն ջրամբարի ափամերձ գիծը, օրինակ՝ նավապետ Ջոն Ք. Ֆրիմոնտը 1843 թվականին և ավելի վաղ՝ քահանա Սիլվեստր Վելես դե Էսկալանտեն 1776 թվականին։ Յուտա լճում լինելուց հետո վերջինս իր օրագրում գրել է. «Այդ վայրը մենք անվանել ենք Լիանո-Սալադո, քանի որ այնտեղ գտել ենք մի քանի նուրբ սպիտակ խխունջներ, կարծես թե այն ժամանակին շատ ավելի մեծ լիճ է եղել, քան այժմ»[4]։
Մեծ անանցանելի լիճը[5] գոյացել է 13-30 հազար տարի առաջ սառցե դարաշրջանում Ուոսատչ լեռնաշղթայից հարավ Մեծ Ավազանում։ Ջրի ամենաբարձր մակարդակի ժամանակ (մոտ 18 հազար տարի առաջ) այն ծածկել է մոտ 51 հազար կմ²[6], որը կարելի է համեմատել ժամանակակից Մեծ լճերից Հուրոնը կամ Միչիգանը։ Այն գրավում էր Յուտայի արևմուտքը, Նևադայի հյուսիս-արևելքը և Այդահոյի հարավը:
Լճի անհետացման պատճառ հանդիսացավ կլիմայի փոփոխությունը։ Մոտեցող ջրերն առաջացրել են ջրհեղեղ, որը կոտրել է բնական դամբը հյուսիսում[2]։ Ջուրը հայտնվել է Պորտնոֆ գետում, այնուհետև՝ Կոլումբիա գետի միջոցով հասել է Խաղաղ օվկիանոսին: Ջրի մակարդակը կտրուկ նվազել է, թողնելով ավելի փոքր ջրավազաններ, որոնցից մի քանիսը հետագայում չորացել են[7]։ Պատմական լճից ներկայումս մնացել են բազմաթիվ փոքր լճեր, որոնցից ամենամեծն են Մեծ աղի լիճը, Յուտան, Սեվիրը, ինչպես նաև Բոննեվիլլի աղակալած հողերը Տուելե շրջանում, որոնք հաճախ անվանում են Բոննեվիլի լիճ[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախկին լճի ժամանակակից տարածքը թռչունի թռիչքի բարձրությունից
- Բլեք-Ռոք-Դեզերտ հրաբխային դաշտը
- Լակոլիթներ լճի տարածքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.slc.gov/parks/parks-division/bonneville-shoreline-trail/
- 1 2 Lake Bonneville flood
- ↑ Atwood, Genevieve (1994), «Lake Bonneville», Utah History Encyclopedia, University of Utah Press, ISBN 9780874804256, Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին, Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին
- ↑ Alter, J. Cecil, ed. (1943). «Father Escalante's Journal». Utah Historical Quarterly. 11 (1–4). Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Կաղապար:ЭСБЕ
- ↑ Scott, W.E., McCoy, W.D., Shroba, R.R., Rubin, M., 1983. Reinterpretation of the exposed record of the last two cycles of Lake Bonneville, western United States. Quaternary Research 20, 261—285
- ↑ Gilbert, G.K., 1890. Lake Bonneville. U.S. Geological Survey Monograph 1. 438 pp
- ↑ O’Connor, J., 1993. Hydrology, Hydraulics, and Geomorphology of the Bonneville Flood. Geological Society of America Special Paper 274. 83 p.; O’Connor, J., 2016. The Bonneville flood — A veritable débâcle. in Oviatt, C.G. and Shroder, J.F., Jr., eds., Lake Bonneville: A scientific update. Developments in Earth Surface Processes 20. Elsevier. p. 105—126; Malde, H.E., 1968. The catastrophic Late Pleistocene Bonneville flood in the Snake River Plain, Idaho. U.S. Geological Survey Professional Paper 596, 52 p.

