Բոնի Բլեր
Բոնի Բլեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Bonnie Kathleen Blair |
Մասնագիտացում՝ | չմշկորդ և short-track speed skater |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 18, 1964[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր՝ | Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Հասակ՝ | 165 սանտիմետր |
Քաշ՝ | 59 կիլոգրամ[4] |
Բոնի Քեթլին Բլեր (անգլերեն՝ Bonnie Kathleen Blair․ մարտի 18, 1964[1][2], Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի նախկին մարզուհի, չմշկավազորդուհի, որ մասնագիտացել էր սպրինտերական չմշկավազքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլերը ծնվել է Նյու Յորք նահանգի Քորնուոլ քաղաքում, մեծացել, հասակ է առել Իլինոյս նահանգի Շամպայն քաղաքում։ Ավագ դպրոցը նոր ավարտած՝ դարձել է ԱՄՆ-ի չմշկավազքի հավաքականի անդամ։
Ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել է 1984 թվականին Սարաևոյում։ Թեև այստեղ ոչ մի մեդալ չի նվաճել, բայց արդեն ակնհայտ էր, որ մեծ տաղանդ ունի։ 1988 թվականին Կալգարիում կայացած օլիմպիական խաղերում նա ոսկե մեդալ նվաճեց 500 մետր չմշկավազքում՝ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ՝ 39.10 վայրկյան։ Բացի այդ, 1000 մետր մրցատարածության մրցումներում արժանացավ բրոնզե մեդալի։
1992 թվականին Ալբերվիլում անցկացված օլիմպիական խաղերում Բլերը հաղթեց ինչպես 500, այնպես էլ 1000 մետր չմշկավազքում։ Նա դարձավ առաջին չմշկորդուհին, ում շնորհվեց Օսկար Մատիսենի անվան մրցանակը։ 1994 թվականին՝ Լիլհամերի խաղերի ժամանակ նա դարձյալ հաղթանակներ տարավ երկու սպրինտերական մրցատարածություններում։
Բլերը դարձավ առաջին ամերիկացի մարզիկը, ով նվաճեց հինգ օլիմպիական ոսկե մեդալ։ Նա շարունակեց իր մարզական կարիերան մինչև 1995 թվականը։ Այդ տարվա փետրվարին նա դարձավ առաջին կինը, ով 500 մետր մրցատարածությունը հաղթահարեց 39 վայրկյանից պակաս ժամանակում՝ ցույց տալով 38,99 վրկ․ արդյունք։
1985-ին և 1986-ին կայացած աշխարհի առաջնություններում նա նվաճել է երկու բրոնզե մեդալ՝ երկուսն էլ՝ 500 մետր մրցատարածության մրցումներում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլերն ամուսնացած է Դեյվիդ Կրյուկշանկի հետ։ Նրանց դուստրը՝ Բլեր Կրյուկշանկը նույնպես չմշկասահորդուհի է։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալների հայելի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցությունը | Ոսկե Ոսկի |
Արծաթե Արծաթ |
Բրոնզե Բրոնզ |
---|---|---|---|
Օլիմպիական խաղեր | 5 | 0 | 1 |
Աշխարհի առաջնություններ | 3 | 4 | 2 |
Համաշխարհային ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հ/հ | Մրցատարածությունը | Ժամանակը | Ամսաթիվը | Մրցավայրը |
---|---|---|---|---|
1 | 500 մետր | 39.43 | 19 մարտի, 1987 թ | Հերենվեն |
2 | 500 մետր | 39.10 | 22 փետրվարի, 1988 թ | Կալգարի |
3 | Սպրինտերական բազմամարտ | 159,435 | 26 փետրվարի 1989 թ | Հերենվեն |
4 | Սպրինտերական բազմամարտ | 159,390 | 19 հունվարի, 1992 թ | Դավոս |
5 | Սպրինտերական բազմամարտ | 157,405 | 30 հունվարի, 1994 թ | Կալգարի |
6 | Սպրինտերական բազմամարտ | 156,505 | 26 մարտի, 1994 թ | Կալգարի |
7 | 500 մետր | 38.99 | 26 մարտի, 1994 թ | Կալգարի |
8 | Սպրինտերական բազմամարտ | 156,435 | 11 փետրվարի 1995 թ | Կալգարի |
9 | 500 մետր | 38.69 | 12 փետրվարի, 1995 թ | Կալգարի |
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Բոնի Բլերը բացի Օսկար Մատիսենի անվան մրցանակից, արժանացել է Սալիվանի անվան մրցանակի[5] և նվաճումների ամերիկյան ակադեմիայի ոսկե պարգևի[6]։ 1994 թվականին Sports Illustrated ամսագիրը և Associated Press գործակալությունը նրան հռչակել են «Տարվա մարզուհի»[5]։ Բլերի անունով փողոց է կոչվել նրա հայրենի Շամպայն քաղաքում։ Նա ներառվել է Վիսկոնսինի ու Չիկագոյի մարզական[7] և ԱՄՆ-ի օլիմպիական փառքի սրահներում[8]։ Ամերիկյան Հույսի դրոշին Բլերի պատվին ավելացվել է հերթական՝ 7-րդ աստղը[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ 5,0 5,1 Kiger, Fred W. (1994 թ․ փետրվարի 23). «ESPN Classic - Blair marches to record fifth gold medal». www.espn.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
- ↑ BadgerStateGames.org: Hall of Fame Members Արխիվացված 2008-12-19 Wayback Machine
- ↑ «Notable US Olympic Hall of Fame inductees». NBC Sports. 2009 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Bonnie Blair – Flag for Hope Star #7». Flag for Hope. 2016 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Bonnie Blair Cruikshank paints star on Flag of Hope». TMJ4 (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնի Բլեր» հոդվածին։ |
|