Բոնբոն
![]() | |
Ենթատեսակ | կոնֆետ և շոկոլադե ուտեստ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Բոնբոն (ֆր.՝ bonbon), երբեմն՝ բոն-բոն (ֆր.՝ bon-bon), շոկոլադե փոքրիկ հրուշակեղեն: Այն երբեմն լցոնում են լիկյորով կամ այլ քաղցր ալկոհոլային բաղադրիչներով և վաճառում գունավոր փայլաթիթեղի մեջ փաթաթված[1]։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան աշխարհում բոնբոնները սովորաբար փոքր կոնֆետներ են, բայց ըստ տարածաշրջանի տարբերվում են իրենց բաղադրիչներով, համով և ձևով[2]։ Ֆրանսիայում բոնբոնները պատրաստվում են մրգային միջուկով և կարող են պարունակել գրիլյաժ, նուգա, դրաժե կամ կարամել[2]։ Հնարավոր լցոնումներից են իրիսը, պետի գատոն, ֆաջը, գանաշը, ջանդույան, մարցիպանը, պրալինեն և տրյուֆելը[3]։
Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ bonbon de chocolat-ում պետք է լինի առնվազն 25% շոկոլադ և այն կարող է լինել մի քանի ձևի[4]․
- փոքրիկ շոկոլադ
- կոմպոզիցիա տարբեր շոկոլադներից
- շոկոլադի և այլ ուտելի բաղադրիչների խառնուրդ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Bon Bon» արտահայտությունը վերաբերում է The Hershey Company-ի ապրանքային նշանի՝ վանիլային պաղպաղակից պատրաստված և շոկոլադով պատված սառեցված հրուշակեղենի անվանումին[2]։
Ստուգաբանություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոնբոն» բառն առաջացել է bon բառի, որը ֆրանսերեն նշանակում է «լավ», կրկնումով: Դրա օգտագործումը սկսվել է 17-րդ դարում Ֆրանսիայի թագավորական արքունիքում և 18-րդ դարում տարածվել եվրոպական այլ երկրներում: Բոնբոնները սկսել են մատուցվել զարդարուն տարաներում 18-րդ դարի կեսերից։ Դրանք նվերներ էին մատուցվում այնպիսի փառատոներին և տոներին, ինչպիսին է, օրինակ, Ամանորը[2]։
Յոհան Շտրաուսը 1866 թվականին գրել է Wiener Bonbons («Վիեննայի բոնբոններ») վալսը։ Տիտղոսաթերթում պատկերված է կոմպոզիցիայի անվանումը՝ բոնբոնների ոլորված նախշաթղթերի տեսքով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «cioccolatino in Vocabolario». Treccani (իտալերեն).
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Goldstein, Darra; Krondl, Michael; Heinzelmann, Ursula; Mason, Laura; Quinzio, Geraldine & Rath, Eric, eds. (2015). The Oxford companion to sugar and sweets. Oxford University Press. էջ 69. ISBN 9780199313396.
- ↑ Coady, Chantal (1998). «Estilos de chocolate». O Guia do Chocolate (բրազիլական պորտուգալերեն). Livros e Livros. էջեր 23–29. ISBN 9789728418335.
- ↑ «Décret n°76-692 du 13 juillet 1976 pris pour l'application de la loi du 1er août 1905 sur la répression des fraudes dans la vente des marchandises et des falsifications des denrées alimentaires, en ce qui concerne les produits de cacao et de chocolat destinés à l'alimentation humaine - Article Annexe». legifrance.gouv.fr (ֆրանսերեն).
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնբոն» հոդվածին։ |
|