Բոնապարտների տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոնապարտների տուն-թանգարան
Ajaccio MN1JPG.jpg
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
ՏեղագրությունԱյաչչո[1]
ՎայրBonaparte house?
Հասցե20000
Հիմնադրված է1967
Կոորդինատներ: 41°55′4″ հս․ լ. 8°44′18″ ավ. ե. / 41.91778° հս․. լ. 8.73833° ավ. ե. / 41.91778; 8.73833
Կայքmusee-maisonbonaparte.fr

Բոնապարտների տուն-թանգարան (ֆր.՝ Maison Bonaparte, կորսիկերեն՝ Casa Buonaparte), Բոնապարտների ընտանիքի հայրենի տունը, Այաչչոյում, Սեն-Շարլ փողոցում, Կորսիկա կղզի[2]: Տունը գրեթե անընդհատ պատկանել է ընտանիքի անդամներին՝ 1682-1923-ական թվականներին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնապարտների տունը (նկարը՝ 1895 թվական)

Նամոլեոն Բոնապարտի նախապապը՝ Ջուզեպե Բոնապարտը Casa Buonaparte-ում բնակություն է հաստատել 1682 թվականին:

Ի սկզբանե տունը բաժանված էր տարբեր ընտանիքների միջև. երբ Ջուզեպպեն ամուսնացավ Մարի Կոլոննա դի Բոցիի հետ, որին պատկանում էր տան մի մասը, Ջուզեպպեն գնեց տան մնացյալ մասերը: Տունը ընդարձակվել և վերակառուցվել էր Կարլո Բոնապարտի կողմից, Լենիցիա Ռամոլինոյի հետ ամուսնանալուց հետո: Ժոզեֆ Բոնապարտից հետո նրանց մնացած երեխաները ծնվել են այս տանը[3]:

Կարլո Բոնապարտի վախճանից հետո՝ 1785 թվականին, ընտանիքը կոնֆլիկտի մեջ մտավ Կորսիկայի ազգայնական ղեկավար Պասկուալ Պաուլիի հետ և ստիպված էր փախչել Ֆրանսիայի մայրցամաքային մասը[4]: Պաուլիի հետևորդները կողոպտել և այրել են տան մեծ մասը: Ծովակալ Սամուել Հուդի ժամանումից հետո, բրիտանացի սպաները տեղակայվել են այստեղ որպես պահակա: Համաձայն լեգենդի, այստեղ կարճատև ժամանակով ապրել է Լոու Հադսոնը, հսկելով Նապոլեոնին Սուրբ Հեղինեի կղզում, սակայն այս մասին հավաստի փաստեր չկան[3]:

1797 թվականին Կորսիկայից բրիտանական զորքի տարհանումից հետո, Բոնապարտների ընտանիքը վերադարձել են Casa Buonaparte և սկսել տան նորոգումը, ֆրանսիական դիրեկտորիայի հատկացրած միջոցներով:

1799 թվականին, Բոնապարտի նորից իշխանության գալու պատճառով, Բոնապարտների ընտանիքը լքում է Կորսիկան, տունը թողնելով Նապոլեոնի ծծմորը՝ Կամիլա Իլարիին (կորսիկերեն՝ Camilla Ilari): Նապոլեոնը ավելի ուշ տունը կտակել է մոր հորեղբորորդուն՝ Անդրե Ռամոլինոյին, ով փոխարենը իր տունն է տվել Կամիլային: Ավելի ուշ տանը տիրացել են՝ Մարիա-Լուիզա Ավստրիացին, այնուհետև Ժոզեֆ Բոնապարտը: 1852 թվականին Ժոզեֆի դուստրը՝ Զենաիդան տունը փոխանցել է Նապոլեոն 3-րդին և Եվգենիային: Եվգենյան ընդարձակել և թարմացրել է տունը, Նապոլեոն 1-ի 100-ամյակը նշելու համար: Հետագայում նա տունը փոխանցել է Վիկտոր Նապոլեոնին, ով իր հերթին տունը նվիրաբերել է Իտալիայի կառավարությանը: 1967 թվականին տունը վերածվել է ազգային թանգարանի[5]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mériméeministère de la Culture, 1978.
  2. «Musées Nationaux Napoléoniens:» (French)։ Վերցված է 2010-04-01 
  3. 3,0 3,1 «The Imperial Route»։ Fondation Napoléon։ Վերցված է 2008-09-27 
  4. Schom Alan (1998)։ Napoleon Bonaparte: A Life։ Harper Perennial։ էջեր 11–12։ ISBN 0-06-092958-8 
  5. «National Museum of the Bonaparte Residence in Corsica»։ Fondation Napoléon։ Վերցված է 2008-09-27