Բոնապարտը Սֆինքսի առջև (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Բոնապարտը Սֆինքսի առջև
Bonaparte ante la Esfinge, por Jean-Léon Gérôme.jpg
տեսակգեղանկար
նկարիչԺան Լեոն Ժերոմ
տարի1867
ստեղծման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ և օրիենտալիզմ
ժանրպատմական գեղանկարչություն և equestrian portrait?
նյություղաներկ և կտավ
գտնվում էHearst Castle?[1]
հավաքածուCalifornia Department of Parks and Recreation?[1] և Hearst Castle?
հիմնական թեմաԵգիպտական արշավանք
կայք

«Բոնապարտը Սֆինքսի առջև» (ֆր.՝ Bonaparte devant le Sphinx), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի կարկառուն ներկայացուցիչ Ժան Լեոն Ժերոմի վրձնին պատկանող նկար: Ստեղծագործությունը Ժան Ժերոմը վրձնել է հընթացս 1867-1868 թվականների: Նկարում պատկերված են Սֆինքսն ու Նապոլեոն Բոնապարտը:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից ինը տարի անց, 1798 թվականի մայիսի 19-ին, Նապոլեոն Բոնապարտը, ով այդ ժամանակ 29 տարեկան էր, իր Արևելյան բանակով Միջերկրական ծովով ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս՝ արշավանքների: Հուլիսի 1-ին նա ոտք դրեց ցամաքի վրա և հեշտությամբ հաղթեց մամլուքներին. այդ մարտը հետագայում կոչվելու էր Բուրգերի ճակատամարտ: Մարտի ժամանակ օգտվեց բազմաշերտ բնակչության, ինչպես նաև հոգևորականության առաջարկած օգնությունից: Նապոլեոնը նպատակադրվել էր դեպի արևելք գնալուն, որպեսզի վերջ տար Մեծ Բրիտանիայի կողմից Հնդկաստանի հետ առևտրի նկատմամբ մենաշնորհին: Սակայն առաջիկա չորս ամիսների ընթացքում Կահիրեի բնակիչները ապստամբություն սանձազերծեցին ընդդեմ Բոնապարտի մարտիկների՝ ճնշված արյունալի ռեպրեսիաներից: Այդ ժամանակ ֆրանսիական բանակը դարձավ առավել խոցելի Բրիտանական թագավորական ռազմածովային նավատորմիղի կողմից: Արդյունքում, 1789 թվականի օգոստոսի 1-ին, վիցե-ծովակալ Նելսոն Հորացիոյի ղեկավարությամբ մղված ճակատամարտում, որը ստացած Նեղոսի ճակատամարտ անվանումը, Նապոլեոնի զինվորները հաղթվեցին: Ֆրանսիացիների մարտական ոգին օրըստօրե ընկնում էր, որի վրա ազդող հանգամանքներից էին նաև անասելի անապատային շոգը, դիզենտերիա և ժանտախտը: 1799 թվականի մարտի 19-ին Նապոլեոնը նպատակադրվեց գրավել Աքքան (այն հետագայում կոչվեց Աքքայի պաշարում): Պաշարումը տևեց շուրջ երկու ամիս, որի արդյունքում Սիրիա կատարվելիք արշավանքները չեղյալ համարվեցին: Վերադառնալով Կահիրե, 1799 թվականի հուլիսի 25-ին Աբուքիրի ճակատամարտում Նապոլեոնը հաղթանակ տարավ Սաիդ Մուստաֆա փաշայի բանակի նկատմամբ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ հազար օսմանցիներից: Հայրենիքից ստացած լուրերից անհանգստանալով, այն է հայրենիքի զինվորները զանազան ռազմաճակատներում նահանջում են, իսկ եգիպտական խումբը ձախողվեց, Նապոլեոնը գաղտագողի, օգոստասի 22-ին նավարկում է դեպի հայրենիք՝ Ֆրանսիա: 1801 թվականի հունիսի 18-ին ֆրանսիական բանակը հանձնեց Կահիրեն, սեպտեմբերի 3-ին՝ Ալեքսանդրիան, իսկ սեպտեմբերի վերջին արդեն լքեց Եգիպտոսի տարածքը[2][3]:

Նկարի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմը (1824-1904), վայելում էր Ֆրանսիայի կառավարության հովանավորությունը և հայտնի էր ակադեմիական շրջանակներում: Նրա ստեղծագործությունները աչքի էի ընկնում խիստ բնական լինելով. նկարիչը կտավներ վրձնելիս կիրառում էր կլասիցիզմի և ժամանակակից ռեալիզմի տարրերը[4]: 1855 թվականից սկսած Ժերոմը չորս անգամ եղավ Եգիպտոսում. ամեն այցելությունը ձգվում էր մի քանի ամիս: Երկրորդ կայսրության վերջի տարիների ընթացքում Ժերոմը ներշնչվում էր Նապոլեոնի անվան շուրջ ստեղծված լեգենդներից: Դրա համար նա որոշեց կտավին հանձնել մեծն զորավարի սխրագործությունները և միաժամանակ արևելյան մոտիվներով կտավներ վրձնել: Արդյունքում նա ստեղծում է նկարաշար, որտեղ պատկերվում է Նապոլեոնը Կահիրեում, անապատի ավազների մեջ, մզկիթի առջև, որպես նոր Ալեքսանդր Մակեդոնացի, որը հիանում է անծանոթ քաղաքակրթության հրաշալիքներով[5][6]:

1886 թվականին Ժերոմը «Բոնապարտը Սֆինքսի առջև» ստեղծագործությունը ցուցադրում է հասարակության համար Փարիզյան սալոնում: Այդ ժամանակ կտավը անվանվում էր «Էդիպ». զուգահեռ էր տարվում Թեբեն ազատագրող Էդիպի և ֆրանսիացի հերոսի միջև[5][7]: Սալոնում նկարը մեծ հաջողություններ արձանագրեց և արվեստի քննադատների կողմից արժանացավ լավագույն գնահատականի, որպես «նկարչի հիանալի նկարաշար և պատմական յուրահատուկ հետազոտական աշխատանք»[8][9]:

Ներկայիս դրությամբ «Բոնապարտը Սֆինքսի առջև» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հերստ քասլում, որը գտնվում է Սան Սիմեոնում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)[7]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում երիտասարդ Բոնապարտը պատկերված է աջ ձեռքը ազդրին, ձիու վրա նստած՝ հեծյալի կարգավիճակով անապատում: Զորավարը մտախոհ և ինքնամփոփ դիտում է Սֆինքնսին՝ գոռոզամտության խորհրդանիշ հուշարձանին, ով մոռացել է բոլոր կառավարիչներին և կորուսյալ քաղաքակրթության անխոս վկան է: Հետին պլանում՝ լեռնաղթաների ստորոտին, անապատային կիզիչ արևի տակ, նկարիչը վրձնել է Նապոլեոնի բանակին, որը հեռանում է դեպի թափանցիկ անամպ երկինքը: Ավազների մեջ, մենավոր Նապոլեոնը որոճում է իր գալիք խելացնոր ծրագրերը: Կարծես Նապոլեոն Բոնապարտը շփվում է Սֆինքսի հետ, որի չափերի հետ համեմատ, զորավարը անշուշտ երևում է չնչին մի արարածի տեսքով[7][8][10]:

Ժերոմը գիտակցաբար կտավում չի պատկերել բուրգերը Սֆինքսի կողքին, իսկ վերջինս նկարի կեսից ավելին է զբաղեցնում: Դա արվել է նրա համար, որպեսզի առավել արտահայտիչ լինի Բոնապարտի և հանելուկային արարածի հանդիպումն ու նրանց չափերը, ու, որ դիտողը չշեղվի ուրիշ դետալներով[5][8][10]:

Ժան Լեոն Ժերոմը կիրառել է տաք և սառը գույների համադրությունը՝ ստեղծելով բարակ և հանելուկային ստվերների խաղ, անորոշ հորիզոնի գիծ, ինչպես նաև առտնին երևացող երանգ՝ Սֆինքսի և Բոնապարտի միջև[11]: Ժերոմն անմահացրել է Նապոլեոնին վայրկյաններ հետո սկսվող Բուրգերի ճակատամարտից առաջ՝ 1798 թվականի հուլիսի 21-ին, որտեղ ֆրանսիական բանակը մարտնչեց ընդդեմ մամլուքների ղեկավար Մուրադ Բեյի դեմ: Նապոլեոնի ձիու հետին հատվածում երևում են զորավարի օգնականների ստվերները[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.museumcollections.parks.ca.gov/code/emuseum.asp?collection=5958&collectionname=Works%20of%20Jean-L%C3%A9on%20G%C3%A9r%C3%B4me%20at%20Hearst%20Castle&style=Browse&currentrecord=1&page=collection&profile=objects&searchdesc=Works%20of%20Jean-L%C3%A9on%20G%C3%A9r%C3%B4me%20at%20Hearst%20Castle&sessionid=B7706B55-A8E3-48C1-AB0A-19B741539837&action=collection&style=single&currentrecord=2
  2. «The French Invasion and Occupation, 1798-1801»։ Library of Congress Country Studies[en]։ Վերցված է 21 июня 2015 
  3. Borzou Daragahi[en] (10 декабря 2008)։ «Paris exhibit chronicles Napoleon's encounter with the Pharaons»։ Los Angeles Times։ Վերցված է 21 июня 2015 
  4. «Jean-Léon Gérôme»։ Департамент парков и заповедников Калифорнии։ Վերցված է 21 июня 2015 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Bonaparte devant le Sphinx. Le tableau des mois précédents»։ Fondation Napoléon[en]։ Վերցված է 21 июня 2015 
  6. «L'épopée de Bonaparte traduite en peinture»։ France Télévisions։ 6 августа 2015։ Վերցված է 21 июня 2015 
  7. 7,0 7,1 7,2 «Bonaparte Before the Sphinx. Works of Jean-Léon Gérôme at Hearst Castle»։ Департамент парков и заповедников Калифорнии։ Վերցված է 21 июня 2015 
  8. 8,0 8,1 8,2 «General Bonaparte Before the Sphinx»։ The Orientalist Gallery։ 3 января 2010։ Վերցված է 21 июня 2015 
  9. «Pictures for the Salon - The Year's Art in France Out-Lined in Detail»։ New York Times։ 23 апреля 1886։ Վերցված է 21 июня 2015 
  10. 10,0 10,1 Scott Powell (29 сентября 2009)։ «Will It Really Matter?»։ Powell History Recommends։ Վերցված է 21 июня 2015 
  11. Francesco Maria Galassi (Июль 2014)։ «On the face and identity of the Great Sphinx of Giza: a medico-anthropological review»։ Academia.edu։ Վերցված է 21 июня 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]