Բոմանոր Հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Բոմանոր Հոլ
Beaumanor Hall by Christine Matthews.jpg
Տեսակբնակելի տուն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունWoodhouse?
Ժառանգության կարգավիճակII* ցանկի շենք[1]
Բոմանոր Հոլը ներսից. 1850 թ.
Գաղտնալսված ու գրառված ռադիոհաղորդագրությունները բրիտանացի մոտոցիկլավարները Բոմանոր Հոլից հասցնում էին Բլեչլի Պարկ

Բոմանոր Հոլ (անգլ.՝ Beaumanor Hall), շքեղ շինություն Անգլիայի Լեսթերշիր կոմսության Վուդհաուս գյուղակում՝ Լաֆբորո քաղաքի մերձակայքում, Չարնվուդյան անտառի եզրին։ Հիմնադրվել է 14-րդ դարում, 1842-1848 թվականներին Ճարտարապետ Ուիլյամ Ռեյլտոնի պատրաստած նախագծերի հիման վրա վերակառուցվել ու նշանակալի չափերով ընդարձակվել[2][3]։ Ընդգրկված է Անգլիայի 2-րդ աստիճանի պատմական հուշարձանների ցանկում[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվել է ռազմական հետախուզության կազմակերպման նպատակով[5]։ Ներկայումս հանձնված է Լեսթերշիր կոմսության խորհրդի տնօրինմանը և ծառայում է որպես ուսումնավարժական կենտրոն, խորհրդաժողովների անցկացման վայր, երիտասարդության համար կեցավայր[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանների կողմից Անգլիայի նվաճումից հետո տարածքը դարձել է Չեստերի առաջին կոմս Հյու դ՛Ավրանշի սեփականությունը[7][7]։ 1327 թվականին սեփականատեր է դարձել Անրի դը Բոմոնը, ում համար էլ 1330 թվականին կառուցվել է նոր տուն՝ Բո Մանոր (Beau Manor) անվանումով։ 1338 թվականին այդ տան մոտ եկեղեցի է կառուցվել[8][9]։ 1595 թվականին տան և շրջակա տարածքի սեփականության իրավունքն անցել է Եղիսաբեթ Առաջին թագուհու պալատական պաշտոնյա, ավելի ուշ՝ Լեսթերի խորհրդարանի անդամ սըր Ուիլյամ Հիրիքին[9]։ Վերջինիս տոհմակից հետնորդների օրոք շինությունը լուրջ վերակառուցումների է ենթարկվել[9][10][9][9] և իր ներկայիս տեսքն ստացել 1842-1848 թվականներին իրականացված վերջնական վերակառուցման արդյունքում։ Վերակառուցման աշխատանքների ավարտվելուց հետո շինության արժեքը գնահատվել է £37.000.[11]:

1939 թվականից շենքի հիմնական մասն զբաղեցրել է հետախույզների դպրոցը։ Կառույցն ու կից շինություններն օգտագործվել են նաև փոստի քաղաքացիական ծառայության, բրիտանական առևտրական նավատորմի, թագավորական նավատորմի, թագավորական ռազմաօդային ուժերի ղեկավար կազմերի, ազդանշանների թագավորական կորպուսի ուսումնավարժական պարապմունքների կազմակերպման համար։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բոմանորը դարձել է գաղտնալսման ռազմավարական կարևորագույն կայաններից՝ այսպես կոչված՝ Y կայաններից (Y stations) մեկը, որտեղ որսացել-«բռնել» են թշնամական ռադիոհաղորդումները և տեղեկատվությունը փոխանցել Բլեչլի Պարկում գտնված X կայանին (Station X)՝ վերծանման ու վերլուծությունների համար[12]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wessel, Caroline (1988) Portrait of Beaumanor, The Herricks and Beaumanor Society, 0-9514086-0-7
  • This article contains text that has been reproduced by permission of Beaumanor & Garats HaY Amateur Radio Society M0GBY.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 National Heritage List for England
  2. Builder research by Carmel Bridgart of Adelaide Australia - from "Nottingham Review & General Advertiser for the Midlands" Newspaper - Friday 18 August 1848 Oxford Dictionary of National Biography William Railton. Accessed 9 January 2009
  3. «Loughborough and its Neighbourhood»։ Leicester Chronicle (British Newspaper Archive)։ 6 November 1841։ Վերցված է 29 June 2014 
  4. Heritage Gateway: architectural description of listed building
  5. Sinclair McKay (4 Oct 2012)։ The Secret Listeners: How the Y Service Intercepted the German Codes for Bletchley Park։ UK: Aurum Press Ltd։ ISBN 978-1845137632 
  6. Beaumanor Hall Conference Centre
  7. 7,0 7,1 Wessel, p. 14
  8. Wessel, p. 17
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Beaumanor Hall»։ Leicester Journal (British Newspaper Archive)։ 18 August 1948։ Վերցված է 29 June 2014 
  10. Wessel, p. 47, 138
  11. Wessel, p. 138
  12. Nicholls, J., (2000) England Needs You: The Story of Beaumanor Y Station World War II Cheam, published by Joan Nicholls

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]