Բողոք Էա-նասիրին

Բողոք Էա-նասիրին (UET V 81))[1][2], մոտավորապես մ.թ.ա. 1750 թվականին կավե տախտակի վրա գրված նամակ, որն ուղարկվել է հին Ուր։ Պարունակում է Նաննի անունով գնորդի բողոքը Էա-նասիր անունով վաճառականին։ Աքքադերեն սեպագիր տեքստը համարվում է ամենահին հայտնի գրավոր բողոքը։ Ներկայումս այն պահվում է Բրիտանական թանգարանում[3]։
Էա-նասիրը Դիլմունում պղինձ է գնել և Միջագետքում վաճառել։ Մի օր նա պայմանավորվել է պղնձե ձուլակտորներ վաճառել Նաննիին։ Նաննին փողն ուղարկել է իր ծառայի միջոցով, որ գործարքն ավարտի և բերի ապրանքը[4]։ Նաննին պղինձը համարել է անորակ և չի ընդունել այն[5]։
Ի պատասխան Նաննին սեպագիր նամակ է գրել Էա-նասիրին, որը պարունակում է բողոք Էա-նասիրին սխալ նմուշի պղնձի մատակարարման և այլ մատակարարման հետ կապված. Նաննին նաև դժգոհել է իր գործարքը վարող ծառայի նկատմամբ կոպիտ վերաբերմունքից։ Նամակում նա նաև նշել է, որ գրելու պահին ինքը չի ընդունել պղինձը, թեև դրա համար գումարը վճարել է[6]։
Սեպագիր տախտակն ունի 116 մմ բարձրություն, 50 մմ լայնություն, 26 մմ հաստություն և փոքր-ինչ վնասված է[6]։
Տախտակը հայտնաբերել և պահպանել է սըր Լեոնարդ Վուլլին, ով 1922-1934 թվականներին ղեկավարել է հին շումերական Ուր քաղաքում Փենսիլվանիայի համալսարանի և Բրիտանական թանգարանի համատեղ արշավախումբը[6][7]։
Ենթադրաբար Էա-նասիրի տան ավերակներում այլ տախտակներ էլ են հայտնաբերվել։ Դրանց մեջ կա Արբիթուրամ անունով մի մարդու նամակ, որը բողոքում էր, որ դեռ չի ստացել իր պղինձը, իսկ մեկ այլ նամակում ասվում է, որ գրողը հոգնել է վատ պղինձ ստանալուց[8][9]։
Մեր ժամանակներում Էա-նասիրը, ով պահում էր անորակ պղնձի մատակարարումից դժգոհություններով տախտակները, դարձել է համացանցային մեմ[10]։ Երբ 2021 թվականին Բլումբերգը զեկուցել է, որ Թուրքիայում մի վաճառական 36 միլիոն դոլարով վաճառել է պղնձի տեսքով ներկված քարեր, համացանցի օգտատերերը նրան համեմատել են Էա-նասիրի հետ[11]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leemans, W.F. Ur: Time of Rim-Sin // Foreign trade in the old Babylonian period as revealed by texts from southern Mesopotamia. — Leiden, NL: E.J. Brill, 1960. — Т. 6. — С. 36–55. — (Studia et Documenta ad Iura Orientis Antiqui Pertinentia).
- Old Babylonian Letters: Trade // Letters From Mesopotamia: Official, Business and Private Letters on Clay Tablets from Two Millennia / Oppenheim, A. Leo. — Chicago, IL: University of Chicago Press, 1967. — С. 82–84. — (The Oriental Institute).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Letters and Business Documents of the Old Babylonian Period. — London, UK: British Museum Press, 1953. — Т. V. — С. 5, Pl. XIV. — (Ur Excavations: Texts).
- ↑ E Frahm։ «Commentary on Uncertain (CCP 7.2.u18)» (անգլերեն)
- ↑ Hyken Shep (2015-04-23)։ «Oldest customer service complaint discovered: A lesson from ancient Babylon»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2017-02-07
- ↑ Crawford Harriet (2015-07)։ «Sir Leonard Woolley and Ur of the Chaldees»։ The Bible and Interpretation (անգլերեն)։ University of Arizona
- ↑ Oppenheim, 1967, էջեր 82–83
- ↑ 6,0 6,1 6,2 «object W 1953-0411-71: tablet»։ British Museum (անգլերեն)
- ↑ «Sir Leonard Woolley»։ British Museum (անգլերեն)
- ↑ Killgrove, Kristina Meet the worst businessman of the 18th century BCE(անգլ.) // Forbes. — 2018.
- ↑ Leemans, 1960, էջեր 48–54
- ↑ Kern Emily (2021-11-03)։ «The Radical Promise of Human History»։ Boston Review
- ↑ Liv Brinkley (2022-03-17)։ «The World's Oldest Customer Complaint Is Almost 4000 Years Old»։ Grunge (en-US)։ Վերցված է 2022-11-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «UET 5, 0081»։ Cuneiform Digital Library Initiative։ University of California, Los Angeles։ CDLI no. P414985։ Վերցված է 2022-09-28
- «16814A | 1953,0411.71»։ UrOnline - The Digital Resource for the Excavation of Ur (անգլերեն)։ The British Museum։ Վերցված է 2022-09-28
- «UET 5 81 [BM 131236 = 1953-04-11, 71 = U.16814a]»։ Archibab։ Collège de France։ Վերցված է 2022-09-28