Բողոքի ցույցեր Ղրղզստանում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Ղրղզստանում (2020)
Протесты в Бишкеке 2020.jpg
Ամսաթիվ5 Հոկտեմբերի 2020 (2020-10-05)-ից
ՎայրԲիշկեք, Ղրղզստան
Պատճառ
  • Ղրղզստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում Ընտրությունների ենթադրյալ կեղծիքները
  • Կաշառակերությունը կառավարությունում
  • Կառավարության արձագանքը Ղրղզստանում COVID-19 պանդեմիային
  • Նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ձերբակալությունը և դատապարտումը կոռուպցիայի մեղադրանքով
Նպատակ
  • Նախագահի Սորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը
  • Կառավարության հրաժարականը
  • Նորընտիր խորհրդարանի լուծարումը
  • Նոր ազատ և արդար ընտրություններ
ՄեթոդՑույց, Քաղաքացիական անհնազանդություն
Արդյունք
Զիջումներ
  • Վարչաետ Կուբատբեկ Բորոնովի հրաժարականը
  • Խորհրդարանի խոսնակի հրաժարականը
  • Նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ պաշտոնաթող կլինի, երբ ձեւավորվի նախարարների նոր կաբինետ
  • Ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել 2020 թվականի հոկտեմբերի 6-ին
Հակամարտող կողմեր

{{{2}}} Ղրղզստանի կառավարություն

  • Իշխանամետ կուսակցություններ
    • Միասնություն կուսակցություն
    • Իմ Հայրենիք Ղրղսզտան (պատգամավորական միավորումներ)
    • Партия Кыргызстан.svg Ղրղզստան կուսակություն
  • Ղրղզստանի իրավապահ մարմինները
  • Ցուցարարներ
  • Ժողովրդական համակարգող խորհուրդ[1]
    • Лого партии Ата-Мекен.svg Աթա Մեքեն Սոցիալիստական Կուսակցություն
    • Мамлекеттик биримдик жана мекенчилдик саясий партиясы «Бир Бол».png Բիր Բոլլ
    • Саясий партиясы «Республика» (логотип).svg Հանրապետություն կուսակություն
    • Բարեփոխում
    • Միացյալ Ղրղզստան կուսակություն
    • Զամանդաշ կուսակություն
    • Սոցիալ Դեմոկրատներ
    • Չոն Կազաթ
    • Յիմար Նուրու
  • Սադիր Ժապարովի աջակիցներ
    • Մակենչիլ
    • Իմ Հայրենիք Ղրղզստան (պատգամավորական միություններ)
    • Ցուցարարներ
  • Ղեկավարներ

    Саясий партиясы «Республика» (логотип).svg Օմարբեկ Բաբանով {{{2}}} Ալմազբեկ Աթամբաև

    Лого партии Ата-Мекен.svg Թիլեկ Թոկտոգազիև
    {{{2}}} Սադիր Ժապարով
    Թվաքանակ
    Հազարավոր
    {{{howmany3}}}
    Կորուստներ
    Զոհեր1[5]
    ՎիրավորներԱվելի քան 1000[2][3][4]

    2020 թվականի Ղրղզստանում բողոքի ցույցերը սկսվել են 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ի պատասխան 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների, որոնք բողոքողների կողմից ընդունվել են որպես անարդար[6][7]։ Ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել 2020 թվականի հոկտեմբերի 6-ին[8]։

    Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    21-րդ դարի սկզբին Ղրղզստանը վերապրել է երկու հեղափոխություն, ներառյալ 2005 թվականի կակաչի հեղափոխությունը և 2010 թվականի Ղրղզական հեղափոխությունը[9]։ 2020 թվականի օգոստոսին Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակի, խորհրդարանական ընտրությունները չեն հետաձգվի[10]։ Ընտրությունների ընթացքում մի քանի կուսակցություններ մեղադրվել են ձայներ գնելու մեջ[11]։ Մի քանի լրագրողներ նաև հայտնել են, որ նրանք հետապնդումների կամ հարձակումների են ենթարկվել[12]։

    Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Հոկտեմբերի 5[խմբագրել | խմբագրել կոդը]

    Բողոքի ակցիաները սկսվել են երկուշաբթի՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, 1000 մարդու բազմությունից, որը երեկոյան Բիշքեկում (Ղրղզստանի մայրաքաղաք) աճել է առնվազն մինչև 5000 մարդու՝ ի նշան 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ձայների կեղծման։ Մութն ընկնելուց հետո, ոստիկանները Ալա-Տուո հրապարակում արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով հեռացրել են ցուցարարներին հրապարակից, պնդվում է որ ցուցարարները քարերով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և նրանցից երկուսին վիրավորել[13][14]։

    Հոկտեմբերի 6[խմբագրել | խմբագրել կոդը]

    Երեքշաբթի, 2020 թվականի հոկտեմբերի 6-ի առավոտյան, ցուցարարները հետ են վերցրել վերահսկողությունը Բիշքեկի կենտրոնում գտնվող Ալա-Թու հրապարակում[15]։ Նրանց հաջողվել է նաև գրավել մոտակայքում գտնվող Սպիտակ տան և Գերագույն խորհրդի շենքերը՝ պատուհաններից թուղթ նետելով և հրկիզելով դրանք[2] մտնելով նաև նախագահի աշխատասենյակները։ Մեկ ցուցարար զոհվել է, ևս 590 մարդ վիրավորվել[16]։ Բացի այդ, նրանք բանտից ազատ են արձակել նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին[17]։

    Հոկտեմբերի 6-ին, բողոքի ցույցերից հետո, երկրի ընտրական մարմինները չեղյալ են հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները[18]։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գյուլնարա Ջուրաբաևան նաև պարզել է, որ հանձնաժողովը քննարկում է ինքնալուծարման հարցը։

    Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբերը հայտարարել են մայրաքաղաքում կառավարական շենքերի գրավումից հետո իշխանության գալու մասին, ինչի արդյունքում մի քանի նահանգապետեր, ինչպես հաղորդվում է, հրաժարական են տվել[19]։ Նախագահ Սորոնբայ Ժեենբեկովն BBC-ին ասել է, որ ինքը «պատրաստ է պատասխանատվությունը փոխանցել ուժեղ առաջնորդներին»[20]։

    Հավանաբար, բողոքի ակցիայի ճնշման պատճառով, վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել՝ որպես նոր խոսնակի պաշտոնում նշելով խորհրդարանական պատգամավոր Մկտիբեկ Աբդիլդաևին[21]։

    Հոկտեմբերի 7[խմբագրել | խմբագրել կոդը]

    Առողջապահության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան երկրի հիվանդանոցներում և կլինիկաներում գտնվել է առնվազն 768 մարդ, որոնք տուժել են բողոքի ակցիաների ժամանակ[22]։ Reuters գործակալության տվյալներով՝ ներկայումս առնվազն երեք առանձին խմբեր փորձում են հավակնել առաջատարի դիրք գրավելուն[23]։

    Մինչդեռ ղրղըզ խորհրդարանականները սկսել են իմփիչմենթի ընթացակարգը Ժեենբեկովի նկատմամբ, հայտնել Է ընդդիմադիր «Աթա-Մեքեն» կուսակցության խորհրդարանական Կանիբեկ Իմանալիևը[24]։

    Հոկտեմբերի 9[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ժեենբեկովը արտակարգ դրություն Է հայտարարել՝ հրահանգելով զորքեր մտցնել Բիշքեկ։ Բախումների են եղել ոստիկանների և ցուցարարների միջև։ Ժեենբեկովը պաշտոնապես ընդունել է Բորոնովի հրաժարականը։

    Հոկտեմբերի 10[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ղրղզստանի հատուկ նշանակության ջոկատը ձերբակալել է նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին[25]։

    Խորհրդարանի նախկին պատգամավոր Սադիր Ժապարովը, որը հոկտեմբերի 5-ին ազատ է արձակվել բանտից բողոքողների կողմից, խորհրդարանի կողմից ընտրվել է ժամանակավոր վարչապետ[26]։

    Հոկտեմբերի 12[խմբագրել | խմբագրել կոդը]

    Երկրորդ արտակարգ դրությունը Բիշքեկում հայտարարվել է նախագահ Ժեենբեկովի կողմից հոկտեմբերի 12-19-ը[27]։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են Ժեենբեկովին տապալելու իրենց մտադրության մասին, Ժեենբեկովը հայտարարել է, որ կքննարկի հրաժարականի հարցը, բայց միայն քաղաքական ճգնաժամի լուծումից հետո։ Ներկայացվել է պարետային ժամ, որը գործել է երեկոյան 10-ից մինչև առավոտյան 5-ը։ Իրավիճակը վերահսկելու համար մայրաքաղաք են ուղարկվել Ղրղզական բանակի զորքերի շարասյուները։

    Հոկտեմբերի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

    Գերագույն խորհրդի նոր խոսնակ է ընտրվել Կանատ Իսաևը, քանի որ այդ պաշտոնի այլ հավակնորդներ չեն եղել[28]։ Խորհրդարանը հավանություն է տվել Ժեենբեկովի կողմից արտակարգ դրության երկրորդ հայտարարության։ Նախագահ Ժեենբեկովը պաշտոնապես մերժել է Սադիր Ժապարովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում[29]։

    Հոկտեմբերի 15[խմբագրել | խմբագրել կոդը]

    Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել Ղրղզստանի նախագահի պաշտոնից՝ փորձելով վերջ դնել քաղաքական հուզումներին, ինչպես նաև հայտարարել է, որ Ջապարովին և այլ քաղաքական գործիչներին կոչ է անում իրենց կողմնակիցներին դուրս բերել երկրի մայրաքաղաքից և Բիշքեկցիներին վերադարձնել խաղաղ կյանքի[30]։

    Հոկտեմբերի 16[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ղրղզստանի խորհրդարանը արտահերթ նիստում հանել Է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմը և ընդունել նախագահ Ժեենբեկովի հրաժարականը։ Նախագահի պաշտոնակատար է դարձել Սադիր Ժապարովը[31]։

    Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

    Հոկտեմբերի 7-ին Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինգը ասել է. «Որպես բարեկամ հարևան և համապարփակ ռազմավարական գործընկեր՝ Չինաստանը անկեղծորեն հուսով է, որ Ղրղզստանի բոլոր կողմերը կարող են հարցը լուծել ըստ օրենքի՝ երկխոսության և խորհրդատվության միջոցով»[32]։

    Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

    Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք մտահոգված են հարևան Ղրղզստանում տեղի ունեցող քաղաքական հուզումներով և հույս ունեն, որ շուտով կվերադառնա կայունությանը։ Ռուսաստանը նաև հավաստիացրել է, որ կապ է պահպանում հակամարտության բոլոր կողմերի հետ և հուսով է, որ կվերականգնվի ժողովրդավարական գործընթացը[33]։

    Եվրոպական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Եվրոպական միությունը կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին գործել Սահմանադրության շրջանակներում և իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով[34]։

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. Leonard Peter։ «Kyrgyzstan: Taking power one building at a time»։ Eurasianet։ Վերցված է October 9, 2020 
    2. 2,0 2,1 «Opposition in Kyrgyzstan claims power after storming government buildings»։ Reuters։ 6 October 2020 
    3. «Смена власти в Кыргызстане. День третий»։ Медиазона (ռուսերեն)։ 2020-10-07։ Վերցված է 2020-10-08 
    4. «Kyrgyzstan crisis: No clear leadership after days of unrest»։ Al Jazeera։ 2020-10-08։ Վերցված է 2020-10-08 
    5. «Kyrgyzstan election: Protesters storm parliament over vote-rigging claims»։ BBC։ 6 October 2020 
    6. Pannier Bruce։ «Backlash Against Kyrgyz Parliamentary Election Results Comes Instantly»։ Radio Free Europe/ Radio Liberty։ RFE/RL, Inc.։ Վերցված է 5 October 2020 
    7. «Thousands protest over Kyrgyzstan election result»։ 5 October 2020։ Վերցված է 5 October 2020 
    8. «Kyrgyzstan election: Sunday's results annulled after mass protests»։ BBC։ 6 October 2020 
    9. Azamat Temirkulov (29 July 2010)։ «Kyrgyz “revolutions” in 2005 and 2010: comparative analysis of mass mobilization»։ Վերցված է 6 October 2020 
    10. «No Coronavirus Postponement And No Front-Runners So Far In Kyrgyz Elections»։ 7 August 2020։ Վերցված է 6 October 2020 
    11. Namatbayeva Tolkun (5 October 2020)։ «Monitors decry vote-buying in Kyrgyz parliamentary vote» (en-US)։ AFP։ Վերցված է 2020-10-06 
    12. Furlong Ray (4 October 2020)։ «Videos show apparent vote-buying in Kyrgyz elections»։ Radio Free Europe/Radio Liberty։ Վերցված է 4 October 2020 
    13. Staff Reuters (5 October 2020)։ «Kyrgyz police use teargas, water cannon to disperse protesters»։ Վերցված է 5 October 2020 
    14. «Protests in Kyrgyzstan over alleged vote rigging»։ Al Jazeera English։ 5 October 2020։ Վերցված է 5 October 2020 
    15. «Демонстранты полностью контролируют площадь «Ала-Тоо»»։ Радио Азаттык (Кыргызская служба Радио Свободная Европа/Радио Свобода) (ռուսերեն)։ Վերցված է 5 October 2020 
    16. «Protesters seize Kyrgyzstan's seat of government: Reports»։ The Straits Times։ 6 October 2020 
    17. «Jailbreak: Kyrgyz protesters free ex-president Atambayev, imprisoned for corruption»։ RT։ 5 October 2020 
    18. «Kyrgyzstan election: Sunday's results annulled after mass protests»։ BBC։ 6 October 2020 
    19. «Opposition in Kyrgyzstan claims power after storming government buildings»։ Reuters։ 6 October 2020 
    20. «Kyrgyzstan election: Embattled president hints he may stand down»։ BBC։ 6 October 2020 
    21. «Kyrgyz PM Boronov resigns, new speaker named - report»։ National Post (en-CA)։ Վերցված է 2020-10-06 
    22. «Смена власти в Кыргызстане. День третий»։ Медиазона. Центральная Азия (ռուսերեն)։ 2020-10-07։ Վերցված է 2020-10-07 
    23. «Kyrgyz opposition groups make rival power grabs after toppling government»։ Reuters։ 2020-10-07։ Վերցված է 2020-10-07 
    24. «Kyrgyz Parliamentarians launch impeachment procedure against President Jeenbekov»։ nation.com.pk։ 7 October 2020 
    25. «Kyrgyzstan unrest: Ex-president rearrested as power struggle deepens»։ BBC։ October 10, 2020 
    26. Higgins Andrew։ «A Convicted Kidnapper Is Chosen to Lead Government of Kyrgyzstan»։ New York Times 
    27. «Kyrgyzstan’s president declares new state of emergency amid mass protests»։ PBS NewsHour (en-us)։ 2020-10-12։ Վերցված է 2020-10-13 
    28. «Kanat Isaev elected Kyrgyz parliament speaker»։ TASS։ Վերցված է 2020-10-14 
    29. «Kyrgyz President Rejects Parliament's Decision On New Prime Minister»։ RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն)։ Վերցված է 2020-10-14 
    30. «События - Официальный сайт Президента Кыргызской Республики»։ www.president.kg։ Վերցված է 2020-10-16 
    31. Капушенко Анна (2020-10-16)։ «Парламент принял отставку президента, и.о. стал Жапаров»։ KLOOP.KG - Новости Кыргызстана (ru-RU)։ Վերցված է 2020-10-17 
    32. «China calls for stability in Kyrgyzstan amid protests»։ Anadolu Agency։ 2020-10-07։ Վերցված է 2020-10-07 
    33. Editorial Reuters։ «Russia, China call for calm in Kyrgyzstan chaos | Reuters Video»։ reut.rs (անգլերեն)։ Վերցված է 2020-10-11 
    34. «EU ‘takes note’ of failed elections in Kyrgyzstan»։ www.euractiv.com (en-GB)։ 2020-10-06։ Վերցված է 2020-10-16