Բողոքի ցույցեր Իրաքում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Իրաքում (2019)
Ամսաթիվ2019 թվականի հոկտեմբերի 1-ից
ՎայրԻրաք Իրաք
Պատճառ
    • գործազրկություն և աղքատություն
    • բազային ծառայությունների անբավարար որակ
    • կոռուպցիա
    • տնտեսական ճգնաժամ[1]
    • աղանդավորություն
    • ազդեցության աճ[2]
    • հակաիրանական տրամադրություններ
    • բանակի հրամանատար Աբդուլ-Վահաբ Ալ-Սաադիի պաշտոնանկությունը[3]
Կարգավիճակշարունակվում է
Բողոքի ակցիա Բաղդադում նոյեմբերի 1-ին

Զանգվածային բողոքի ցույցեր Իրաքում 2019 թվականին, բողոքի հակակառավարական ցույցեր, որոնք կապված են կոռուպցիայի և գործազրկության աճի, Իրանի կողմից սպառնալիքի, էներգետիկ ճգնաժամի և ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության աճի հետ։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Իրաքյան Քուրդիստանի կառավարության նախկին ղեկավար Բարհամ Սալեհը ստանձնել Է Իրաքի նախագահի պաշտոնը։ Պետության նոր ղեկավարը վարչապետ է նշանակել Ադիլ Աբդուլ-Մահդիին։ Գրեթե մեկ տարվա ընթացքում նոր վարչապետն ու նրա կառավարությունը չկարողացան լուծել հիմնական խնդիրները կամ ինչ-որ կերպ բարելավել բնակչության վիճակը։ Երկրի առավել սուր խնդիրներից են գործազրկությունն ու կոռուպցիան։ Երիտասարդների շրջանում գործազուրկ է համարվում 25%-ը, ամբողջ բնակչության շրջանում՝ 20%-ը։ Transparency International-ի տվյալներով՝ Իրաքը աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում զբաղեցնում է 12-րդ տեղը։ Կարևոր դեր է խաղացել բնակչության դժգոհության աճի հարցում հարևան Իրանի երկրում քաղաքական դասավորվածությունը փոխելու փորձերը[4]։

1990-ական թվականներին Իրաքը գտնվում էր միջազգային պատժամիջոցների ներքո, որոնք հանգեցրել էին երկրում հումանիտար ճգնաժամի։ 2003 թվականից՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժումից հետո, Իրաքում սկսվել է բազմամյա հակամարտություն, որի հետևանքով զոհվել է մի քանի հարյուր հազար մարդ։ Դա զգալի վնաս է հասցրել պետության տնտեսությանը։ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գրավում է երկրի զգալի մասը։ 2017 թվականին Իրաքի ողջ տարածքն ազատագրվել Է ահաբեկիչներից։ Այնուամենայնիվ, ԻՊ գրոհայինները պարբերաբար ահաբեկչություններ և զինված հարձակումներ են իրականացնում ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ զինվորականների վրա։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 1-ին Իրաքում, սոցցանցերում տարածվող փողոց դուրս գալու կոչերից հետո, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման, գործազրկության նվազեցման, կոմունալ ծառայությունների աշխատանքի բարելավման պահանջներով, ժողովրդական հակակառավարական բողոքներ են սկսվել։ Ցուցարարները նաև կոչ են արել պաշտոնաթող լինել վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդիին։ Ոչ մի իրաքյան կուսակցություն կամ քաղաքական առաջնորդ չի հայտարարել, որ կանգնած է այդ ակցիաների հետևում[5]։ Բողոքի ցույցերն անդրադարձել են առավելապես Բաղդադին և երկրի հարավում գտնվող բնակավայրերին։ Այնուհետև Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում փողոց են դուրս եկել քրդերը[4]։

Շուտով բողոքները վերաճել են իրավակարգի մարմինների հետ բախումների։ Ցուցարարների հետ բախումների ընթացքում Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները կիրառել են մարտական փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Հատկապես կոշտ բախումներ են տեղի ունեցել Բաղդադում։ Իշխանությունները մայրաքաղաքում պարետային ժամ են սահմանել[6] և ամբողջությամբ անջատել են երկրի տարածքի 75 %-ի (Բաղդադում և երկրի կենտրոնում և հարավում գտնվող մի շարք այլ շրջաններում) ինտերնետ հասանելիությունը, որպեսզի բողոքողներին զրկեն սոցցանցերով իրենց գործողությունները համակարգելու հնարավորությունից[4][7]։

Հոկտեմբերի 4-ին Ադել Աբդուլ-Մահդին համաքաղաքացիներին հանգստության կոչ է արել և խոստացել բարեփոխումներ անցկացնել։ Այդ ընթացքում հաղորդագրություն է ստացվել Բաղդադից, որտեղ հանրահավաքի ժամանակ անհայտ դիպուկահարները սպանել են երկու ցուցարարների և երկու ուժայինների[8]։

Հոկտեմբերի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Իրաքի տարբեր շրջաններում անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, ներառյալ առնվազն 6 իրավապահներ, շուրջ 4 հազար մարդ վիրավորվել Է[9][10]։ Հոկտեմբերի 7-ին վիրավորվել է ավելի քան 6100 մարդ, այդ թվում՝ ավելի քան 1200 ուժայիններ։ Եվս երկու իրավապահներ զոհվել են։ Ընդ որում, ցուցարարները հրկիզել են 51 վարչական շենք և քաղաքական կուսակցությունների ութ շտաբ։

Հոկտեմբերի 9-ին Իրաքում եռօրյա սուգ Է հայտարարվել անկարգությունների զոհերի հիշատակին[11]։

Հոկտեմբերի 25-ից զանգվածային բախումները բռնկվել են նոր ուժով։ Հոկտեմբերի 26-ին վարչապետ Մահդին կարգադրել է Բաղդադի փողոցներ դուրս բերել էլիտար հակաահաբեկչական ստորաբաժանման մարտիկներին այն բանից հետո, երբ ոստիկանությունը չի կարողացել ցրել ամբոխը։ Հաղորդվում Է տասնյակ ցուցարարների ձերբակալության մասին։ Անվտանգության ուժերի հետ բախումներում այս օրերին, իրավապաշտպանների տվյալներով, զոհվել է 63 մարդ, այդ թվում՝ 10-ը՝ Բաղդադում, տուժածների թիվը հազարավոր է։ Խոշոր բախումներ են տեղի ունեցել նաև Էն Նասիրիա քաղաքում[12]։ Ցույցերի նոր ալիքի ժամանակ հաղորդագրություններ են հայտնվել Կերբելի մուխաֆազում գործադուլների ժամանակ 18 մարդու զոհվելու մասին։ Մուխաֆազայի նահանգապետը հոկտեմբերի 29-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է այդ տեղեկությունը։

Հոկտեմբերի 31-ին Իրաքի վարչապետը համաձայնել է հրաժարական տալ, սակայն այլընտրանքային թեկնածու ունենալու պայմանով։ Երկրի նախագահ Բարխիմ Սալեհը համաձայնվել է արտահերթ ընտրություններ անցկացնել ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումից հետո[13]։ Նոյեմբերի 12-ին խորհրդարանական ընտրությունների և Գերագույն ընտրական հանձնաժողովի մասին օրինագծերը հաստատվել են Իրաքի կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարան[14]։

Նոյեմբերի 4-ին ցուցարարները հարձակվել են Քերբելայում Իրանի հյուպատոսության վրա՝ տապալելով իրանական դրոշը։ Ականատեսների կողմից նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են ցուցարարները ենթադրաբար Մոլոտովի կոկտեյլներ նետում շենքի պատին։ Ավելի ուշ հյուպատոսարան է ժամանել ոստիկանությունը, որը փորձել է պաշտպանել դիվանագիտական աշխատակիցներին։ Բախումների հետևանքով երեքից հինգ ցուցարարներ են զոհվել[15]. Միևնույն ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել Բաղդադի էր Ռաշիդ փողոցում ցուցարարների վրա, զոհվել է առնվազն 5 մարդ[16].

Նոյեմբերի 6-7-ին 10 մարդ Է զոհվել, այդ թվում՝ շտապօգնության 4 աշխատակից[17]։ Նոյեմբերի 7-ին ոստիկանության կողմից սպանվել է 4 մարդ՝ Բաղդադի Աշ Շուխադ կամրջի մոտ ցուցարարներին ցրելու ժամանակ[18]։

Նոյեմբերի 10-ին ոստիկանությունն ու բանակը ցուցարարներից մաքրել են կամուրջները, որոնք տանում էին Բաղդադի Կենտրոն։ Ընդդիմության վերահսկողության տակ է մնացել միայն հանրապետության կամուրջն ու Թահրիրի հրապարակը։ Այդ մընթացքում զոհվել է վեց մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ցուցարարների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, հարվածային նռնակներ, արցունքաբեր գազ։ Ինչպես նշվում է, ավելի կոշտ գործողությունների մասին որոշումն ընդունվել է վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանի, Իրաքի շիա առաջատար քաղաքական գործիչների մասնակցությամբ Խորհրդակցության ժամանակ։ Arab News գործակալության տվյալներով՝ հենց Սուլամանին է ղեկավարում անկարգությունների ճնշումը[19][20]։

Նոյեմբերի 13-ին շիա ազդեցիկ քաղաքական գործիչ և Մուքթադի կրոնական առաջնորդ աս Սադրը երկրի պաշտոնյաներին կոչ է արել միանալ ցուցարարներին և համընդհանուր գործադուլ հայտարարել։ Նա նաև դիմել է խորհրդարանին, որպեսզի այն աշխատանքներ իրականացնի արմատական բարեփոխումների ուղղությամբ, որոնց թվում նա նշել է Գերագույն ընտրական հանձնաժողովի կազմի, ընտրական օրենսդրության փոխարինումը, Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ մտցնելը[21]։

Նոյեմբերի 15-ին լուրջ բախումներ են տեղի ունեցել Ալ Հիլյանի հրապարակում, որի ընթացքում չորս ցուցարար է զոհվել[22]։

Նոյեմբերի 22-ին Բաղդադում բախումների ժամանակ զոհվել է մեկ ցուցարար[23]։

Նոյեմբերի 24-ին երկրի հարավում գտնվող Էն Նասիրիա քաղաքում երեք ցուցարար է զոհվել։ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը ցույցը ցրելու ընթացքում հրազեն է կիրառել, ինչն էլ հանգեցրել է ցուցարարների մահվան[24]։ Ավելի ուշ զոհերի թիվը հասել է 6-ի[25]։

Նոյեմբերի 27-ին վարչապետ Մահդին, ելույթ ունենալով խորհրդարանի նիստում, հայտնել է անկարգությունների ժամանակ ձերբակալված 2500 մարդու ազատ արձակման մասին։ Քաղաքական գործիչը չի ճշտել՝ խոսքը բոլոր կալանավորներին ազատ արձակելու մասին է, թե ոչ[26]։

Նոյեմբերի 28-ին ցուցարարները այրել են Իրաքի հարավում գտնվող Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանի շենքը։ Նշվում է, որ հյուպատոսության շրջանում անկարգությունների հետևանքով 33 մարդ Է տուժել[27]։

Դեկտեմբերի 1-ին Մահդին հրաժարական է տալիս[28]։ Դրա հետ մեկտեղ ցուցարարները կրկին գրոհում են Նաջաֆում Իրանի հյուպատոսությունը[29]։

Դեկտեմբերի 3-ին Իրաքի քաղդեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար, կարդինալ-Պատրիարք Լուիս Ռաֆայել I Սաքոն որոշում է կայացրել չեղյալ հայտարարել բոլոր սուրբծննդյան և ամանորյա տոնակատարությունները՝ բողոքի ակցիաների շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ֆոնին։ Նա կոչ է արել հավատացյալներին նվիրատվություններ անել հիվանդանոցներին և մանկատներին, որոնք դեղորայքի կարիք ունեն վիրավորների համար[30]։

Դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարարությունում նախարարի տեղակալ Աբդուլքարիմամ Հաշեմիի հետ հանդիպմանը կանչվել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի դեսպանները և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Այդ պետությունները մեղադրվում են Իրաքի կողմից երկրի ներքին գործերին միջամտելու մեջ[31]։

Դեկտեմբերի 16-ին ցուցարարները շրջափակել են Էլ Հիլլա քաղաքի Բաբիլոնի համալսարանի շենքը Իրաքի կենտրոնական մասում։ Ցուցարարները փակել են համալսարանի դարպասները և ուսանողներին ու աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել շենք։ Նրանք կոչ են արել համալսարանում գործադուլ անցկացնել՝ ի պաշտպանություն բողոքի ակցիաների[32]։

Դեկտեմբերի 20-ին Իրաքի մեծ այաթոլլա Ալի Ալ Սիսթանին կոչ է արել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար[33][34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The violent protests in Iraq, explained
  2. تنسيقيّات البصرة تُعلًّق التظاهرات وتطالب بملاحقة مندسّين من ولاية الجنوب
  3. Iraq’s government seems powerless to halt protests in its heartland
  4. 4,0 4,1 4,2 Кухалейшвили, Георгий (2019 թ․ հոկտեմբերի 6). «Эхо арабской весны: Подводные камни протестов в Ираке». 112.ua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. Число погибших в ходе протестов в Ираке превысило 70 человек, сообщили СМИ
  6. В Багдаде продолжились протесты, несмотря на комендантский час
  7. Протесты в Ираке. Количество погибших увеличилось до 99 // gordonua.com
  8. Неизвестные снайперы расстреляли людей во время протестов в Ираке // Взгляд, 4 октября 2019
  9. В Ираке массовые протесты распространились на всю страну // Радио «Свобода»
  10. «Число погибших на протестах в Ираке увеличилось до 65, сообщают СМИ». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «В Ираке объявили трехдневный траур по погибшим в ходе демонстраций». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «В Ираке массовые протесты распространились на всю страну». Радио «Свобода». 2019 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «США призвали остановить насилие в Ираке и провести выборы». Известия. 2019 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. «Правительство Ирака направит в парламент проект закона о выборах». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. «В Ираке пять человек погибли при нападении на консульство Ирана, пишут СМИ». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «Sky: в Багдаде полиция открыла огонь по протестующим». ТАСС. 2019 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «В Ираке за сутки из-за протестов погибли десять человек, сообщил источник». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. «Reuters: в Багдаде полиция застрелила четырех протестующих». ТАСС. 2019 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  19. «В Ираке во время протестов погибли 319 человек». Гордон. 2019 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  20. «Иракская армия отбросила манифестантов к площади Тахрир». NEWSru.co.il. 2019 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  21. «В Ираке лидер шиитов призвал чиновников присоединиться к протестующим». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  22. «В Багдаде четыре человека погибли во время протестов, сообщил источник». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  23. «Источник сообщил о гибели демонстранта в ходе протестов в Багдаде». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  24. «В Ираке три человека погибли при разгоне демонстраций, сообщили СМИ». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  25. «Шесть человек погибли в ходе акций протеста на юге Ирака». Вести ФМ. 2019 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  26. «Власти Ирака сообщили об освобождении 2500 задержанных манифестантов». NEWSru.co.il. 2019 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  27. «Протестующие сожгли иранское консульство в Ираке». RT. 2019 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  28. Протестующие в Ираке добились своего. Премьер ушел в отставку
  29. В Ираке протестующие вновь подожгли здание иранского консульства // РИА Новости, 1 декабря 2019
  30. В Ираке христиане не будут праздновать Рождество из-за демонстраций
  31. Ирак обвинил четыре страны во вмешательстве в связи с протестами // РИА Новости, 9 декабря 2019
  32. Демонстранты блокировали университет в иракской провинции Бабиль // РИА Новости, 16 декабря 2019
  33. Великий аятолла Ирака призвал провести досрочные выборы // Regnum, 20 декабря 2019
  34. Протестующие в иракском городе Эн-Насирия сожгли партийные офисы // Интерфакс, 21 декабря 2019(չաշխատող հղում)