Բողոքի իրավունք

Բողոքի իրավունք, կարող է լինել հավաքների ազատության իրավունքի, միավորումների ազատության իրավունքի և խոսքի ազատության իրավունքի դրսևորում[1]։ Բացի այդ, բողոքի ցույցերը և բողոքի ցույցերի սահմանափակումները տևել են այնքան ժամանակ, որքան գոյություն են ունեցել կառավարությունները[2]։
Միջազգային իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային բազմաթիվ պայմանագրերում հստակ ձևակերպված է բողոքի իրավունքը։ Այդպիսի համաձայնագրերի թվում են 1950 թվականի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնականում 9-ից 11-րդ հոդվածները և 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 18-22-րդ հոդվածները։ 9-րդ հոդվածը սահմանում է «մտքի, խղճի և ազատության իրավունքները»[3]։ 10-րդ հոդվածը սահմանում է «արտահայտվելու ազատության իրավունքը»[3]։ 11-րդ հոդվածը սահմանում է «ուրիշների հետ միավորվելու ազատության իրավունքը, ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց միանալու իրավունքը»[3]։ Այնուամենայնիվ, այս և այլ համաձայնագրերում հավաքների ազատության, միավորվելու ազատության և խոսքի ազատության իրավունքները ենթակա են որոշակի սահամանփակումների։
Օրինակի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը պարունակում է «պատերազմի քարոզչության» և «ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության» արգելքներ, և այն թույլ է տալիս սահմանափակել հավաքների ազատությունը, եթե դա անհրաժեշտ է «ժողովրդավարական հասարակությունում ազգային անվտանգության և հասարակական կարգի, հասարակական առողջության և բարոյականության պաշտպանության կամ այլոց իրավուքների և ազատությունների պաշտպանության համար»։ (Հոդվածներ 20 և 21)[3] Տարբեր վայրերում ընդունվել են այս իրավունքների վերաբերյալ իրենց սեփական պարզաբանումները։
Բողոքը, սակայն, պարտադիր չէ լինի բռնի կամ ազգային անվտանգության կամ հանրային կարգի համար վտանգ ներկայացնող գործողություն։ Չի նշանակում նաև, որ յուրաքանչյուր բողոք քաղաքացիական անհնազանդություն է, հատկապես երբ բողոքը տեղի է ունենում առանց պետության օրենքները խախտելու։ Բողոքները, նույնիսկ ոչ բռնի դիմադրության արշավները կամ քաղաքացիական դիմադրությունը, հաճախ ունենում են դրական բնույթ՝ աջակցելով ժողովրդավարական և սահմանադրական կարգին՝ օգտագործելով ոչ բռնի մեթոդներ։ Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ նման դիմադրությունը ծագում է ռազմական հեղաշրջման արձագանքով (coup d'état[4]), կամ նմանատիպ դեպքերում, երբ պետական ղեկավարությունը հրաժարվում է հրաժարական տալ ընտրություններում կրած պարտությունից հետո։
Մասնավոր հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ գործատուներ, կրթական հաստատություններ[5] և մասնագիտական միություններ[6] պահպանում են ցույցերի կանոնակարգեր, որոնք սահմանափակում են իրենց անդամների բողոքելու իրավունքը, օրինակ՝ նրանց սահմանափակելով միայն ազատ արտահայտման գոտիներով։ ԱՄՆ-ում 1969 թվականին կայացած «Թինքերն ընդդեմ Դե Մոյնի» Գերագույն դատարանի վճիռը հաստատեց ուսանողների բողոքելու իրավունքը՝ պայմանով, որ այն չի առաջացնում «էական խանգարում»[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Historic Right to Peaceful Protest». YourRights.org.uk ([[Liberty (Liberty). 2006 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Cooper, Jo (2005). Addis, Megan; Morrow, Penelope (eds.). "The Right to Peaceful Protest" in Your Rights: The Liberty Guide to Human Rights (8 ed.). Pluto Press. ISBN 9780745322766. JSTOR j.ctt183q56g.
- 1 2 3 4 Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms and/or International Covenant on Civil and Political Rights Office of the United Nations High Commissioner of Human Rights
- ↑ Adam Roberts, "Civil Resistance to Military Coups", Journal of Peace Research, Oslo, vol. 12, no. 1, 1975, pp. 19-36.
- ↑ Long, Waverly (2021 թ․ նոյեմբերի 10). «Senior administrators emphasize Northwestern's demonstration policy». The Daily Northwestern. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ Mather, Victor (2020 թ․ հունիսի 10). «How Sports Leagues Regulate Athletes' Activism». The New York Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ Shackelford, Kelly (2014 թ․ նոյեմբեր). «Mary Beth and John Tinker and Tinker v. Des Moines : Opening the schoolhouse gates to first amendment freedom: TINKER (1969) AND STUDENTS' FREE SPEECH». Journal of Supreme Court History (անգլերեն). 39 (3): 372–385. doi:10.1111/j.1540-5818.2014.12054.x.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Know Your Rights: Demonstrations and Protests (PDF) - American Civil Liberties Union