Բողոքի ակցիաներ Պրահայում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ակցիաներ Պրահայում (2019)
mini
ԱմսաթիվՀունիսի 23, 2019 թվական - շարունակվում են հունիսի 27-ը ներառյալ
ՎայրՊրահա
Պատճառ
Նպատակ
  • վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարական
Մեթոդցույցեր, հանրահավաքներ
Հակամարտող կողմեր
Ցուցարարներ
Ղեկավարներ

2019 թվականի հունիսի 23-ին Պրահայում անցկացվել է բողոքի զանգվածային ակցիա՝ վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականի պահանջով։ Տարբեր տվյալների համաձայն՝ բողոքի ակցիային մասնակցել է 200.000-500.000 մարդ։ Ընդ որում՝ բողոքի ակցիային մասնակցություն են ունեցել մարդիկ՝ Չեխիայի բազմաթիվ վայրերից։ Բազմաթիվ քաղաքացիներ մայրաքաղաք էին գնացել Չեխիայի տարբեր շրջաններից։ Պրահա տանող ավտոբուսների և գնացքների տոմսերը վաճառվել էին դեռևս շաբաթվա սկզբին[1]։

Բողոքի ակցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույց

Ցուցարարների գլխավոր պահանջը վարչապետ Բաբիշի հրաժարականն էր։ Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին պաստառներ, որոնց վրա վարչապետի հրաժարականի պահանջով գրառումներ էին արված։ Ակցիաներն անցկացվում են «Ամո՛թ Բաբիշին» և «Ամեն ինչ կախված է մեզնից» լոզունգների ներքո։ Ցուցարարները վարչապետ Բաբիշին մեղադրում էին տարատեսակ հանցագործությունների կատարման մեջ և պահանջում էին վերջինիս հրաժարականը։ Չեխիայի խորհրդարանում տեղի ունեցավ քվեարկություն՝ վարչապետ Անդրեյ Բաբիշին անվստահություն հայտնելու վերաբերյալ[2]։

Սա վարչապետ Բաբիշի դեմ առաջին բողոքի ակցիան չէ։ Այսպես. 2018 թվականի ապրիլին Չեխիայի ավելի քան 20 քաղաքներում իրականացվում էին բողոքի ակցիաներ, որոնք ուղղված էին Չեխիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում Անդրեյ Բաբիշի նշանակմանը։ Բողոքի ակցիաների սկզբում ցույցերի մասնակիցներն ստորագրեցին պետիցիաներ, որոնք ուղղված էին Բաբիշին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելուն խոչընդոտելուն[3]։

Ավելի վաղ Բաբիշը քննադատության էր ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների և ընդդիմադիր կուսակցությունների կողմից. քննադատության թիրախում հայտնվել էր նրա՝ օլիգարխ կինելու հանգամանքը, քանի որ քննադատները նշում էին, որ նրա կառավարչական պաշտոնն ազդեցություն կունենա նրա կոմերցիոն մոտիվացիայի վրա, ինչն էլ կհանգեցնի շահերի բախման կամ պաշտոնեական կոնֆլիկտի։ Դա է պատճառը, որ նրան համեմատում էին Սիլվիո Բերլուսկոնիի հետ. օրինակ՝ Foreign Policy ամսագիրը նրան անվանել է «Բաբիսկոնի», ինչին ի պատասխան՝ Բաբիշն սպառնում էր դատական հայցով հանդես գալ[4]։

Սա վերջին երեսուն տարիների ընթացքում Չեխիայում անցկացված ամենախոշոր բողոքի ակցիան է՝ 1989 թվականի թավշյա հեղափոխությունից հետո[5]։ Բողոքի ակցիաներին իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել այնպիսի հայտնի անձինք (չեխական ծագմամբ), ինչպիսիք են՝ դերասան Զդենեկ Սվերակը և երգիչ Կլուս Տոմաշը։ Բողոքի ակցիաներին քննադատական մոտեցում է ցուցաբերել Չեխիայի Հանրապետության նախկին նախագահ Վացլավ Կլաուսը[6]։ Արտասահմանյան լրատվամիջոցները նշում են բողոքի ակցիաների՝ հանգիստ և բարեկամական մթնոլորտի մասին՝ դրանք անվանելով «մեծ պիկնիկ»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 250 тысяч митингующих в Праге потребовали отставки премьера Бабиша
  2. «Гнездо аиста» подвело чешского премьера Бабиша
  3. В Чехии проходят митинги против назначения премьером миллиардера Бабиша
  4. «Now the Czechs Have an Oligarch Problem, Too». Foreign Policy. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  5. В Чехии прошла крупнейшая за 30 лет акция протеста
  6. Hrstička zneuznaných a frustrovaných, kritizuje demonstranty exprezident Klaus
  7. Dymisja albo defenestracja. Tysiące Czechów demonstrowało przeciwko Babiszowi

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]