Բողոքի ակցիաներ Ինգուշիայում (2018)
Բողոքի ակցիաներ Ինգուշիայում | |||
---|---|---|---|
Մագասի համայնապատկեր | |||
Ամսաթիվ | 2018 թվականի հոկտեմբերի 4-ից | ||
Վայր | / Ինգուշիա | ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
2018 թվականի բողոքի ակցիաներ Ինգուշիայում (ռուս.՝ Протесты в Ингушетии в 2018 году), Ինգուշիայի մայրաքաղաք Մագասում սկսված բազմահազարանոց շուրջօրյա բողոքի ակցիա ընդդեմ Ինգուշիայի ղեկավար Յունուսբեկ Եվկուրովի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի միջև 2018 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Տարածաշրջանների միջև սահմանազատման մասին պայմանագրի և Ինգուշիայի խորհրդարանի կողմից դրա վավերացման դեմ։ Բողոքի ակցիաները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերի 4-ին, հետագայում ստանալով անժամկետ բնույթ[1]։ Հինգերորդ օրը բողոքի ակցիայի՝ ցույցի անցկացումը թույլատրվել է իշխանությունների կողմից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսին Ինգուշիայի որոշ հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ բարձրաձայնել են Ինգուշիայի տարածքում՝ Ֆորտանգա կետի շրջակայքում Չեչնիայի հետ վարչական սահմանին առանց ինգուշական իշխանությունների և Էրզի պետական արգելոցի (ում պատկանում է տվյալ տարածքը) ղեկավարության հետ համաձայնեցնելու չեչենական ուժայինների ուղեկցությամբ չեչենական ճանապարաշինական կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների իրականացման խնդրի մասին։