Բոլտ (մուլտհերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բոլտ (այլ կիրառումներ)

Bolt
Cute-Bolt-disneys-bolt-20164678-370-326.jpg
Կերպարշուն
Սեռարական
ՍտեղծողՉրիս Վիլիամս
Բայրոն Հովարդ
Ջո Մոշիր

Բոլտ (անգլ.՝ Bolt), առանց ցեղատեսակի շուն սպիտակ գույնի[1][2], «Walt Disney Animation Studios»-ի 2008 թվականին ստեղծած Բոլտ մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Բոլտի կերպարի դիզայները նույնանուն մուլտֆիլմի դիզայներն է[3]։

Վոլտ շնիկի կերպարը ստեղծվել է առաջատար արտասահմանյան «Pixar» և «Walt Disney Animation Studios»[4][5] ընկերությունների կողմից։ Ըստ իր կերպարի, Վոլտ փոքրիկ շնիկը բավականին հակասական կերպար է, սակայն նա շատ հավատարիմ ընկեր է և պատրաստ է օգնել իր ընկերներին նույնիսկ վտանգելով իր կյանքը[3]:

Համառոտ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլտի ծնվելու վայրի և ծնողների մասին տեղեկություններ չկան։ Ըստ ֆիլմի իրադարձությունների՝ Բոլտը ծնվել է 2003 թվականի հունվար ամսին։ Մուլտֆիլմի սկզբում, մի փոքրիկ աղջնակ Փեննի անունով տեսնում է փողոցում գտնվող թափառական շնիկին և փորձում է ապաստան տալ։ Նրան շատ էր դուր կել այդ փոքրիկ շնիկը և նա շնիկին անվանում է «Բոլտ»։

Որոշ ժամանակ անց Փեննին և Բոլտը սկսում են մասնակցել երեկոյան հեռուստատեսային մի շարք մրցույթներին։ Փեննիի հայրը գիտնական է և կատարում էր գիտական հետազոտություններ։ Նա Բոլտի վզին կապում է մի մեդալիոն, որպեսզի հեշտ գտնի շնիկին։

Բոլտի երազանքներից էր հրթիռով թռչելը և մեծ բարձրունքների հասնելը։ Նա ցանկանում էր անցնել մեծ հեռավորություններ և բարձրություններ։ Մի անգամ մրցույթների ժամանակ Բոլտին գողանալու նպատակով հանցագործները առևանգում են Փեննիին։ Այդ ժամանակ Բոլտը գտնվում էր նկարահանումների մեջ և լսելով այդ լուրը՝ Բլոտը միանգամից փախչում է նկարահանման կենտրոնից։ Իր գիտակցությունը կորցրած Բոլտը անզգույշ քայլի հետևանքով ընկնում է կենդանագողերի վանդակը։ Նրան փակում են Նյու Յորքում գտնվող մի գաղտնի շենքում որտեղ և գտնվում էին շատ ու շատ կենդանիներ։

Վանդակում գտնվող ճարպիկ և համարձակ բոլտը փորձում է համագործակցել Միտտենս անունը կրող կատվի հետ։ Նա համագործակցելով մյուս կենդանիների հետ կարողանում է ազատ արձակվել և օգնել մյուս բանտարկյալ կենդանիներին։ Բոլտը Միտտենսի և Ռինո խամյակի հետ դարձան մոտ ընկերներ։

Հերթական անգամ Լոս Անջելեսում անհաջող որոնումների արդյունքով նա պարզում է որ հեռուստաընկերությունում իր բացը լրացրել է մի այլ շուն։ Չնայած այս հանգամանքին, Բոլտը չի կորցնում իրեն և շարունակում է փնտրտուկները։ Վերջապես նա Նյու Յորքի արվարձաններից մեկում նա գտնում է մի այրվող շենք։ Նա շտապ մտնում է այրվող շենքի մեջ՝ վտանգելով իր կյանքը և այնտեղ տեսնում իր տիրոջը՝ Փեննին։ Նա փրկում է Փեննիին։

Կերպարի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլտ շնիկի կերպարի ստեղծողը համարվում է «Walt Disney Animation Studios»-ը։ Նա նաև անվանվում է «American Dog»։ Կերպարը ստեղծել են Չրիս Վիլիամսը, Բայրոն Հովարդ և Ջո Մոշիրը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլտ շնիկի արտաքին կերպարը ստեղծելու համար անիմատորները օգտագործել են տարբեր սպիտակ շների կերպարներ, սակայն նրա հիմքը համարվում է շվեյցարական սպիտակ ավչարկան։ Մուլտիպլիկատորը երկար մատնանշել է ականջները՝ ինչպես շվեյցարական շանը, այնուհետև պատրաստեց փափուկ պոչը։

Բոլտա շնիկի ստեղծմանը մասնակցել են արվեստի տարբեր ճյուղերում գործող մասնագետներ։ Բոլտայի ստեղծման և զարգացման նպատակով նաև հրավիրվել է պրոֆեսոր Սումիդա Ստյուարդը կենսաբանական ճշտումներ կատարելու նպատակով։ Նա եղել է Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյի համալսարանի պրոֆեսորը։

Բոլտա շնիկը ներկայացված է երկու տարբեր համակարգչային մոդելների տեսքով՝ որպես նորաստեղծ ֆիլմի փոքրիկ շնիկ և Բոլտան արդեն հինգ տարի անց՝ հասուն տարիքում։

Բոլտայի մորթին սպիտակ է։ Բոլտայի կերպարը մուլտֆիլմում ներկայացված է որպես հարաբերական փոփոխական կերպար։ Սկզում նա հասարակ թափառական շուն էր, հետո դարձավ ընտանի վարժեցված շնիկ, իսկ ամենավերջում դարձավ փառահեղ հանճար ունեցող հայտնի շուն։ Բոլտայի վզին կախված մանյակը տարբերում է նրան մյուս նույնանման շներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bolt. Full production notes» (անգլերեն)։ disney.go.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-07-04 
  2. Mark Cotta Vaz, John Lasseter, Chris Williams, Byron Howard The Art Of Bolt. — Chronicle Books, հոկտեմբերի 29, 2008. — ISBN 978-0811865319
  3. 3,0 3,1 «Toon Tuesday: Recycling, Disney Feature Animation-style» (անգլերեն)։ jimhillmedia.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-13-ին։ Վերցված է 2011-07-04 
  4. «Bolt: Cinzia Angelini – one bold, Bolt animator!» (անգլերեն)։ Animatedviews.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-13-ին։ Վերցված է 2011-07-04 
  5. «Bolt: Joe Moshier – one bold, Bolt designer!» (անգլերեն)։ Animatedviews.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-13-ին։ Վերցված է 2011-07-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]