Բոլի օդանավակայան
Բոլի օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: BWK – ԻԿԱՕ: LDSB | |||
BWK | |||
BWK | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | հանրային | ||
Սեփականատեր/Օպերատոր | Brač Airport Ltd. | ||
Ծառայում է | Բրաչ, Խորվաթիա | ||
Տեղագրություն | Բոլ, Խորվաթիա | ||
Կոորդինատներ | 43°17′09″ հս․. լ. 16°40′36″ ավ. ե.HGЯO | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
04/22 | 5,774 | 1,760 | Asphalt |
Բրաչ օդանավակայան (Բոլի օդանավակայան, խորվ.՝ Zračna luka Brač (IATA: BWK, ICAO: LDSB)), օդանավակայան, որը գտնվում է Խորվաթիայի Բրաչ կղզու վրա՝ Բոլ քաղաքի մոտ, որի պատճառով էլ երբեմն ոչ պաշտոնապես կոչվում է Բոլի օդանավակայան։ Այն երկրի՝ կղզիների վրա գտնվող երեք օդանավակայաններից մեկն է, որն իրականացնում է կոմերցիոն ուղևորատար և չարթերային թռիչքներ Եվրոպայից՝ ամռան ամիսներին։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաչ օդանավակայանը գտնվում է Վեշկո դաշտում, ծովի մակարդակից 541մ բարձրության վրա։ Այն ընդամենը 14 կմ է հեռու Զլատնի Ռատից (խորվ.՝ Zlatni Rat «Ոսկե եղջյուր»), որը Եվրոպայի առաջնակարգ լողափերից մեկն է[1][2] և 30 կմ հեռու է կղզու ամենամեծ Սյուպետար քաղաքից։ Օդանավակայանի դիրքի, ինչպես նաև կղզու ամենաբարձր լեռնագագաթ Վիդովա Գորայի մոտիկության պատճառով, այստեղ հաճախ է գրանցվում վատ տեսանելիություն՝ հնարավոր մառախուղի պատճառով։ Այստեղ նաև կա ձյան առատ տեղումների հավանականություն, սակայն ընդամենը մի քանի օր ձմռանը։ Հաճախ փչող քամիներն են հյուսիսարևելյան բորա և հարավարևելյան ջուգո քամիները, ինչպես նաև ժամանակավոր թեթև քամիներ՝ արևմտյան միստրալը և հյուսիսարևելյան բուրինը։ Բրաչ օդանավակայանը կարող է ընդունել համեմատաբար փոքր մասշտաբի՝ մինչև հարյուր տեղանոց կոմերցիոն ինքնաթիռներ։ Այն աշխատում է շուրջօրյա, կլոր տարին։ Չարտերային և չվացուցակով թռիչքներ իրականացվում են միայն ամռան ամիսներին։ Դեպի օդանավակայան հասարակական տրանսպորտ հասանելի չէ, թեև տաքսի ծառայությունը գործում է շուրջօրյա[3]։ Բրաչ օդանավակայանը բացվեց 1993 թվականի մայիսի 22-ին և դարձավ Խորվաթիայի ամենաերիտասարդ օդանավակայանը[4]։ 2016 թվականի նոյեմբերին[5] ձեռնարկվեցին օդանավակայանի թռիչքուղին երկարացնելու աշխատանքները դեպի հարավ- արևմուտք, հազար չորս հարյուր քառասունից մինչև հազար յոթ հարյուր վաթսուն մետր, որը հնարավորություն կտար օդանավակայանին ընդունել այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են Airbus A319, Bombardier C-Series և Embraer 195: Աշխատանքը գնահատվեց 666.000 եվրո և ավարտվեց 2017 թվականի մարտին[6]։ Օդանավակայանի թռիչքուղու՝ դեպի հյուսիս-արևելք (1760 մետրից մինչև 2350 մետր) երկարացման երկրորդ փուլը նախատեսվում է կատարել մինչև 2018 թվականի հունիսը։ Այն թույլ կտա օդանավակայանին ընդունել Airbus A320 և Boeing 737-800 ինքնաթիռներ[7]։
Ավիաընկերություններ և ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերություն | Ուղղություն |
---|---|
Խորվաթիա էյրլայնս | Սեզոնային. Զագրեբ
Սեզոնային չարթեր. Գրազ[8] |
Չեխ Էյրլայնս | Սեզոնային չարթեր. Ինսբրուք, Լինս, Վիենա[9] |
Միստրալ էյր | Սեզոնային չարթեր. Բարի[10], Նեապոլ[10] |
TUI Fly Բելգիա | Սեզոնային. Բրյուսել[11] (2017 թ. մայիսի23-ից)
Սեզոնային չարթեր. Դոուլ[12] (2017 թ. մայիսի 23-ից) |
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երթևեկությունը Բրաչ օդանավակայանում
Տարի | Ուղևոր |
---|---|
2011թ. | 11,367[13] |
2012թ. | 11,402[14] |
2013թ. | 9,433[15] |
2014թ. | 9,616[16] |
2015թ. | 8,809[17] |
2016թ. | 12,354[18] |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «10 Best Beaches in Europe». CNTraveler. 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Best beaches in Europe». europeanbestdestinations.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ http://www.exyuaviation.com/2016/10/brac-airport-to-begin-runway-extension.html
- ↑ http://www.exyuaviation.com/2017/03/brac-airport-completes-runway-extension.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ 10,0 10,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ Tuifly. «Promotions». tuifly.be. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ http://www.routesonline.com/news/38/airlineroute/270995/tui-belgium-outlines-s17-new-french-italian-routes/
- ↑ http://www.dzs.hr/Hrv_Eng/publication/2011/05-01-05_12_2011.htm
- ↑ http://www.dzs.hr/Hrv_Eng/publication/2012/05-01-05_12_2012.htm
- ↑ http://www.dzs.hr/Hrv_Eng/publication/2013/05-01-05_12_2013.htm
- ↑ http://www.dzs.hr/Hrv_Eng/publication/2014/05-01-05_12_2014.htm
- ↑ http://www.dzs.hr/default_e.htm
- ↑ http://www.exyuaviation.com/2017/01/ex-yu-airport-race-2016.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլի օդանավակայան» հոդվածին։ |
|