Բոլդուին Լոնսդեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլդուին Լոնսդեյլ
Baldwin Lonsdale 2015.jpg
 
Քաղաքացիություն՝ Վանուատու
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և քահանա
Դավանանք անգլիկանություն
Ծննդյան օր 1950[1]
Ծննդավայր Մոտա Լավա, New Hebrides
Վախճանի օր հունիսի 17, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:17|2|0}})[2]
Վախճանի վայր Պորտ Վիլա[2]

Բոլդուին Լոնսդեյլ (անգլ.՝ Baldwin Lonsdale, 1950, Մոնտե Լավա, Վանուատու - հունիսի 17, 2017), վանուատցի պետական և հասարակական գործիչ, Անգլիկան եկեղեցու քահանա, 2014 թվականի սեպտեմբերի 22-ից Վանուատուի 8-րդ նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլդուին Լոնսդեյլը ծնվել է Տորբա պրովինցիայի Մոտա Լավա կղզում։ Աստվածաբանական դասընթացների է հաճախել Նոր Զելանդիայի Օքլենդի Սուրբ Հովհաննեսի քոլեջում և Սողոմոնյան կղզիների Կոհիմարամայի Եպիսկոպոս Փաթեսոնի անվան աստվածաբանական քոլեջում։ 1968-1972 թվականներին աշխատել է Բրիտանիայի ազգային ծառայությունում[3], այնուհետև՝ Տոռես և Բանկս կղզիների Տորբա պրովինցիայի կառավարությունում զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը[4], որից հետո դարձել է Անգլիկան եկեղեցու քահանա[5]։

Վանուատուի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 22-ին ընտրողների կոլեգիայի անդամները, որոնք կազմված էին պառլամենտի 52 անդամներից և պրովինցիաների 6 նահանգապետներից[6] քվեարկության 8 փուլից հետո (քվեարկությունը բարդացվել էր վարչապետ Ջո Նատումանի և ընդդիմության ներկայացուցչի միջև ծագած տարաձայնությունների պատճառով) Վանուատուի նախագահ ընտրվեց Բոլդուին Լոնսդեյլը, որը 58 հնարավոր քվեներից ստացավ 46 ձայն[7][8]։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ֆիլիպ Բոեդորոն, որը փոխարինել էր պաշտոնաթող Իոլու Ջոնսոն Աբիլին[9]։ Հենց նույն օրը տեղի ունեցավ Լոնսդեյլի երդմնակալության արարողությունը և նախագահի պաշտոնում իր առաջին ելույթի մեջ ասաց, որ «ես առաջնահերթություն եմ տալիս իմ այն համոզմանը, որ մեր երկրի օրեսնդրությանը պետք է միշտ հետևել և որ խաղաղությունը, միասնականությունը, արդարությունն ու ներդաշնակությունը գերակայում են բոլոր ժամանակներում։ Եվ ես կոչ եմ անելու բոլոր քաղաքացիներին, որ աջակցության կարիք ունենք»[10]՝ նշելով, որ նախագահի պաշտոնում ընտրվելն աղոթքի արդյունք էր[11] և որ ինքը պայքարելու է երկրի բոլոր սեկտորներում ժողովրդավարության հաստատման, ինչպես նաև երկրի կրթական ծրագրեր Աստծո խոսքը ներառելու համար[12]։ Լոնսդեյլին ընտրվելու կապակցությամբ շնորհավորեցին Նոր Կալեդոնիայի ազգային ազատագրման Կանակի սոցիալական ռազմաճակատի մամուլի ծառայության ներկայացուցիչ Վիկտոր Տուտուգորոն[13], էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը և Քուվեյթի արքայազն Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը, Քուվեյթի վարչապետ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը[14]։

2015 թվականի մարտին Ճապոնիայի Սենդաե քաղաքում անցկացվող Տարերային աղետների վտանգը նվազեցնող համաշխարհային համաժողովին Լոնսդեյլը Վանուատուով անցած «Փեմ» ցիկլոնի հետևանքները վերացնելու նպատակով դիմեց միջազգային օգնությանը՝ նշելով, որ այդ «հրեշի» առաջացման հիմնական գործոնը եղանակի գլոբալ փոփոխությունն է, որի արդյունքում այժմ երկիրը ստիպված է կրկին վերաշինվել[15][16][17][18][19]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնսդեյլը մահացել է 2017 թվականի հունիսի 17-ին Պորտ Վիլայում սրտային նոպայից[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.pitreport.nl/2017/06/17/stierf-de-president-van-vanuatu-baldwin-lonsdale/
  2. 2,0 2,1 http://www.radionz.co.nz/international/pacific-news/333232/baldwin-lonsdale-president-of-vanuatu-dies Ստուգված է հունիսի 17-ին 2017:
  3. «Baldwin Lonsdale sworn in as President»։ Trade Bridge Consultants։ Վերցված է 9 октября 2014 
  4. «Le père anglican Baldwin Lonsdale élu Président de la République de Vanuatu»։ Tahiti Infos։ 22 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  5. «Vanuatu President calls for unity and peace»։ Radio New Zealand International։ 23 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  6. «President: Baldwin Lonsdale»։ BBC։ 24 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  7. «Baldwin Lonsdale sworn in as Vanuatu's new president»։ Синьхуа։ 22 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  8. «Vanuatu daily news digest»։ Vanuatu Daily Digest։ 23 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  9. «Vanuatu speaker becomes acting president»։ Radio New Zealand International։ 3 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  10. «Vanuatu elects new president»։ Radio New Zealand International։ 23 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  11. «Vanuatu's new President attributes vote to prayer»։ Radio Australia։ 24 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  12. «Father Baldwin Lonsdale is new Vanuatu President»։ PINA։ 22 сентября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  13. «MSG chair congratulates Vanuatu’s new President»։ Solomon Star News։ 7 октября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  14. «His Highness Amir congratulates new Vanuatu President»։ KUNA։ 2 октября 2014։ Վերցված է 9 октября 2014 
  15. «'Disaster' in Vanuatu After Cyclone Pam Tears Through Pacific Archipelago»։ NBC News։ 13 марта 2015։ Վերցված է 16 марта 2015 
  16. «Cyclone Pam: Vanuatu president Baldwin Lonsdale breaks down while describing devastation»։ Australian Broadcasting Corporation։ 15 марта 2015։ Վերցված է 16 марта 2015 
  17. «Vanuatu president calls for help after cyclone destruction»։ BBC News։ 14 марта 2015։ Վերցված է 16 марта 2015 
  18. «Президент Вануату: изменение климата привело к трагедии»։ BBC Russian։ 16 марта 2015։ Վերցված է 16 марта 2015 
  19. «Вануату после урагана попросило о международной помощи»։ Lenta.ru։ 16 марта 2015։ Վերցված է 16 марта 2015 
  20. «Vanuatu in mourning after president's sudden death»։ Radio New Zealand։ 17 июня 2017։ Վերցված է 17 июня 2017