Բոգդան Եղիազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Եղիազարով
Ծնվել էհունվարի 15 (27), 1894
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1977(1977-01-25) (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ

Բոգդան Բախշի Եղիազարով դե Նորք, հանդիպում է նաև Բոգդան Վասիլիի Եղիազարով և Բոգդան Բախշի Վասիլիի Եղիազարով դե Նորք (ֆր.՝ Bogdan Bakchi Eghiazaroff de Nork) տարբերակները (հունվարի 15 (27), 1894, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1977(1977-01-25), Փարիզ)[1], հայկական, ռուսական և ֆրանսիական բանակների կապիտան, լրագրող, ռազմական և հասարակական գործիչ[2]։ Եղել է «Հյուսիսային աստղ» մասոնական օթյակի անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1894 թվականի հունվարի 15-ին Թիֆլիսում, հայկական ընտանիքում։ Կրթություն ստանալու նպատակով՝ ընտանիքի կողմից ուղարկվել է Ֆրանսիա։ Սովորել է «Ժանսոն դե Սայի» լիցեյում, Փարիզի բարձրագույն առևտրային դպրոցում, ինչպես նաև Փարիզի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանում սովորել է Միխայլովյան հրետանային ուսումնարանը, կռվել Կովկասյան ռազմաճակատում։ Հեղափոխությունից և մի շարք պետությունների ձևավորումից հետո ծառայել է Հայաստանի առաջին հանրապետության երիտասարդ զինված ուժերում։ Կցված է եղել Կովկասում ֆրանսիական ռազմական առաքելությանը (1918—1920)։ Հայկական հեծելազորի լեյտենանտի զինվորական կոչումով մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ Եղել է հայազգի գեներալ Գրիգոր Կորգանովի օգնական, որի մահվանից հետո պահպանել է գեներալի կնոջ տրամադրած պաշտոնական փաստաթղթերը և զորահրամանատարի անձնական նոթերը։ Արդյունքում, հենց այդ նոթերի հիման վրա էլ, որոնք մահացող Եղիազարովը փոխանցել է Ժակ Կայալովին, գրվել է «Սարդարապատի հերոսամարտը» աշխատությունը[4]։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ դարձել արտասահմանյան լեգիոնի ֆրանսիական հեծելազորի կապիտան։ Աշխատել է որպես գաղտնագրության ծառայության ղեկավար՝ ֆրանսիական ընկերություններից մեկի համար։ 1939-1940 թվականներին աշխատել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբում։ Ֆրանսիայում Եղիազարովտ հիմնել է Աշխարհում ֆրանսիական տպագրության հրատարակիչների և տարածողների ազգային միությունը (1946—1968)։ 1947 թվականին Բոգդանը հիմնադրել է ֆրանսիական բանակի նախկին կոմբատանտների սպայական միությունը։ 1948-1970 թվականներին եղել է «Bulletin d‘information» ամսագրի տնօրեն և գլխավոր խմբագիր[5]։

Մահացել է 1977 թվականի հունվարի 25-ին Փարիզում։ Թաղված է Փարիզի Սեն Ժենևիե դե Բուա գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի (1920, 1949), «Մատուցած ծառայությունների համար» (1958, 1966) և Սև աստղի շքանշաններով, կոմանդոր de l’Ordre National du Mérite, ինչպես նաև ֆրանսիական և օտարերկրյա այլ պարգևներով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Некролог в Bulletin — Société Chateaubriand, Выпуски 16-20; 1977 г. — стр.87
  2. 2,0 2,1 Хроника научной, культурной и общественной жизни российского зарубежья во Франции: 1976—2000 Составители: Л. Д. Губина, Т. И. Дубровина, Л. В. Арсентьева / Рос. гос. б-ка, отд. литературы Русского зарубежья. — Москва, 2015.[1]
  3. Бабич И.Л. Историческая парадигма геополитических отношений России и Армении (на примере участия армян в русских масонских ложах Франции, 1919-1939 гг.(ռուս.) // Историческая и социально-образовательная мысль. — Краснодар: "Кубанская многопрофильная академия подготовки, переподготовки, повышения квалификации специалистов", 2016. — В. 5—2. — Т. 8. — ISSN 2075-9908. — doi:10.17748/2075-9908-2016-8-5/2-43-52
  4. Jacques Kayaloff / The battle of Sardarabad / Mouton, 1973 стр.54 (220)
  5. Л. Мнухин, М. Аврил, В. Лосски ЕГИАЗАРОВ-де-НОРК Богдан Васильевич // Российское зарубежье во Франции: 1919-2000. — Т.3. — Москва: Наука, 2008. — 683 с. — ISBN 5930151059[2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]