Բոգատիրյան շիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բոգատիրյան շիլա
ռուս.՝ Богатырская каша
Богатырская каша (кадр).jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորAleksandr Mazaev? և Ռոման Կաչանով
ՀնչյունավորումՄարգարիտա Կորաբելնիկովա, Ռոգվոլդ Սուխովերկո, Վասիլի Լիվանով, Վսևոլոդ Լարիոնով և Յուրի Վոլինցեվ
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Գուրև
ԵրաժշտությունQ4223175?
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1987

Բոգատիրյան շիլա (ռուս.՝ Богатырская каша), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել և ստեղծվել է 1987 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ալեքսանդր Մազաևի կողմից: Մուլտֆիլմում մեծապես օգտագործվել է ամբողջական մուլտիպլիկացիայի մեթոդը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրախ և ուսուցանող պատմություն է այն մասին, որ փոքր երեխաներին, ինչպես նաև մեծերին անհրաժեշտ է ուտել շիլա:

Փոքրիկ Միտյան չէր սիրում շիլա: Երբ տղան գալիս է իր երկու ընկերների մոտ և բռնացնում է նրանց շիլա ուտելիս, այդ դեպքից հետո նրանց սկսում է անվանել «շիլա ուտողներ»: Սակայն ընկերները հերքում են նրան և բացատրում, որ նա, այնուամենայնիվ, ճիշտ չէ:

Երկու ընկերներն էլ իրենց հերթին պատմում են Միտյային պատմություններ իրենց կյանքից, երբ շիլան օգնել է նրանց որոշակի իրավիճակներում: Նրանցից մեկը բռնել է շնաձուկ (որը հիմա նրան ծառայում է), իսկ մյուսը` ուրուր: Միտյան, լսելով նրանց, որոշում է ինքն էլ գլուխ գովել և նույնպես պատմություն է պատմում այն մասին, թե ինչպես է ինքը մենամարտել կոկորդիլոսի դեմ և բաց թողել նրան:

Որոշ ժամանակ անց սենյակ են մտնում երեք տղամարդիկ (ակնհայտորեն` Միտյայի և նրա ընկերների հայրիկները) և ասում են, որ կոկորդիլոս են բռնել: Սակայն, տեսնելով, որ երեխաները շիլա են ուտում, նախ չեն հավատում իրենց աչքերին, իսկ հետո միանում են նրանց: Հանկարծ սեղանի տակից դուրս է սողում կոկորդիլոսը և նույնպես շիլա է պահանջում:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի նկարահանող խումբը հետևյալն է[1].

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտա Կորոբելնիկովա` Միտյա
  • Վասիլի Լիվանով` Գրիֆ
  • Վսևոլոդ Լարիոնով` առաջին հայրիկ
  • Ռոգվոլդ Սուխովերկո` անգղ
  • Յուրի Վոլինցև` երրորդ հայրիկ
  • Տատյանա Շատիլովա` Միտյայի առաջին ընկերը
  • Եկատերինա Կրասնոբաևա` Միտայի երկրորդ ընկերը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ալեքսանդր Մազաև
  • Գեղարվեստական ղեկավար` Ռոման Կաչանով
  • Սցենարիստ` Մ. Շելյոխով
  • Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
  • Կոմպոզիտոր` Ալեքսանդր Կլավիցկի
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Բեմադրող նկարիչ` Ալեքսանդր Գուրև
  • Նկարիչներ` Աննա Ատամանովա, Ա. Կարասյովա, Օլգա Պավլովա
  • Անիմատորներ` Յուրի Մեշերյակով, Ալեքսանդր Դորոգով, Սերգեյ Դյոժկին, Ալեքսանդր Պանով, Գալինա Զեբրովա, Անատոլի Աբարենով
  • Մոնտաժ` Օլգա Վասիլենկա
  • Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Մուլտֆիլմի տնօրեն` Օ. Խրուլյոա

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին մուլտֆիլմը «Սոյուզ-վիդեո» ընկերության կողմից թողարկվել է DVD ձևաչափով[2]: Տեսաերիզում ընդգրկված էին մի շարք այլ մուլտֆիլմեր ևս. «Եղջերուն ու գայլը», «Մեծամիտ նապաստակը», «Երեք գորտեր. առաջին թողարկում», «Երեք գորտեր. երկրորդ թողարկում», «Երեք գորտեր. երրորդ թողարկում», Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին:

  • Հնչյունավորում - ռուսական Dolby Digital 1.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ - 0 (All),
  • Պատկեր - Standart 4:3 (1,33:1),
  • Գույն - PAL,
  • Ներկայացուցիչ - «Սոյուզ-վիդեո»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]