Բոբ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Բոբ Ավագյան
Ծնվել էմարտի 7, 1943(1943-03-07) (76 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, հակապատերազմային ակտիվիստ և իրավապաշտպան
Քաղաքական կուսակցությունRevolutionary Communist Party?
Կայքbobavakian.net

Բոբ (Ռոբերտ) Սպերջենի Ավագյան (անգլ.՝ Bob Avakian, մարտի 7, 1943, Վաշինգտոն, ԱՄՆ)՝ ամերիկահայ քաղաքական գործիչ, մաոիստական գաղափարախոսության հետևորդ, ԱՄՆ հեղափոխական կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ, սոցիալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ (Բրյուս) Ավագյանը ծնվել է 1943 թվականին Վաշինգտոնում, մեծացել է Բերքլիում։ Նրա հայրը եղել է փաստաբան , իրավապաշտպան և դատավոր Ալամեդա շրջանում[1][2]։ Բոբի տատն ու պապը Արևմտյան Հայաստանից Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթվել են Ֆրեզնո քաղաք[3]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Ավագյանն ընդունվել է Բերլկիի համալսարան։ Ուսման ընթացքում անդրադառձել է ԱՄՆ-ում տիրող անհանդուրժողականությանը, դարձել է ազատ խոսքի և ուսանողական շարժումների ակտիվիստ: Ավագյանը պաշտպանում էր սևամորթների ու կանանց ազատության գաղափարը: Եղել է «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության և «Սև Հովազներ» կուսակցության անդամ[4]։ 1967 թվականին Ավագյանը տեղափոխվում է աղքատության մեջ գտնվող Ռիչմոնդ քաղաքը, հավաքագրում և ստեղծում բանվորական կոլեկտիվ[5]։ Ավագյանը իր գաղափարակիցների հետ ուսումնասիրում է մարքսիզմի տեսություն, մաոիզմի հիմնադիր Մաո Ցզե-Դունի աշխատությունները և ԱՄՆ-ում հեղափոխություն իրականացնելու հարցը: Ավագյանը ցանկանում էր ստեղծել այնպիսի հասարակարգ որտեղ վերանան բոլոր տեսակի անհավասարություններն ու ճնշումները։ 1968 թվականից Ավագյանը Բերկլիում մասնակցում է «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության և «Սև հովազներ» կուսակցության գործունեությանը[6]։ 1969 թվականին մասնակցել է Օքլենդում տեղի ունեցած «Սև հովազներ» կուսակցության համաժողովին[7]։ Նույն թվականին «Ուսանողները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպությունը բաժանվում է երեք խմբակցություն, և Ավագյանը դառնում է դրանցից մեկի՝ «Հեղափոխական երիտասարդական շարժում» խմբակցության ազգային քարտուղարի թեկնածուներից և գլխավոր անդամներից մեկը։ Հետագայում քարտուղարի ընտրությունների ժամանակ Ավագյանը զիջում է իր տեղը Մարկ Ռադիին, իսկ ինքը ընտրվում է Ազգային ժամանակավոր կոմիտեում[8]։ 1970-ականների սկզբին Ավագյանին ձերբակալում են ցույցերի ժամանակ ամերիկյան դրոշը սրբապղծություն համար։ 1979 թվականի հունվարին նրան մեղադրում են բողոքի ցույց է կազմակերպելու ընդդեմ Ջիմի Քարթերի և Դեն Սյաոպինի հանդիպման և ոստիկանության աշխատակցի վրա հարձակում գործելու մեջ[9]։ Ձերբակալման հրամանագիրը տրվելուց հետո Ավագյանը փախչում է Ֆրանսիա։ Մի քանի տարի անց հանվում է նրա դեմ հարուցված մեղադրանքը։ 1980 թվականին նա ելույթ է ունեցել Օքլենդի կենտրոնում հավաքված մոտ 200 ցուցարարների առջև[10]։ 2000 թվականին նա ելույթներով շրջագայում է ԱՄՆ-ում[11], և նույն թվականին լույս է տեսնում նրա ինքնակենսագրությունը[12][13]։

1979 թվականին Բոբ Ավագյանը ընտրվել է ԱՄՆ-ի Հեղափոխական կոմունիստական կուսակցության գլխավոր կոմիտեի նախագահ[14]։

Բոբ Ավագյանը ունի բազմաթիվ աշխատություններ, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով և հրապարակվել տարբեր հանդեսներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baum Richard (2010)։ China Watcher: Confessions of a Peking Tom (1st ed.)։ University of Washington Press։ էջ 241։ ISBN 9780295800219 
  2. DelVecchio Rick (February 2, 2002)։ «'Sparky' Avakian -- racism-fighting judge»։ San Francisco Chronicle 
  3. Bob Avakian
  4. Американский Сталин Боб Авакян
  5. MORE ABOUT BOB AVAKIAN
  6. China Watcher: Confessions of a Peking Tom
  7. Looking Ahead
  8. Sale Kirkpatrick (1974)։ SDS։ New York: Vintage Books։ էջեր 412, 521, 566, 576, 592։ ISBN 0394719654 
  9. Athan G. Theoharis, «FBI Surveillance: Past and Present», Cornell Law Review, Vol. 69 (April 1984); and Peter Erlinder with Doug Cassel, «Bazooka Justice: The Case of the Mao Tse Tung Defendants — Overreaction Or Foreshadowing?»
  10. «Scores arrested, Injured In May Day Violence»։ Logansport Pharos-Tribune։ UPI։ May 2, 1980 
  11. Buchwald Art (Aug 12, 2000)։ «Leisure Will Kill You»։ Indiana Gazette 
  12. Jacobs Ron (Feb 5–7, 2005)։ «A Life of Revolution in a Country of Reaction»։ CounterPunch 
  13. DelVecchio Rick (Apr 29, 2005)։ «Berkeley: Memoir follows author's road to communism»։ San Francisco Chronicle 
  14. Unknown (Dec 6, 1979)։ «Communists get year sentence for disruption»։ The Daily Tar Heel (Chapel Hill, North Carolina)։ էջ 2 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]