Բոբո Բալդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բոբո Բալդե
Dianbobo „Bobo“ Baldé
Dianbobo Baldé.png
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դյանբոբո Բալդե
Քաղաքացիությունը Գվինեա Գվինեա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1975(1975-10-05)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա, Մարսել
Հասակ 190
Քաշ 94
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1999 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 0 (0)
1997—1998  Ֆրանսիա Մյուլուզ 33 (1)
1998—1999  Ֆրանսիա Կան 29 (4)
1999—2001 Ֆրանսիա Տուլուզա 52 (1)
2001—2009 Շոտլանդիա Սելտիկ 162 (9)
2009—2010 Ֆրանսիա Վալանսեն 25 (1)
2011—2012 Ֆրանսիա Արլ Ավինոն 40 (0)
Ազգային հավաքական
2002—2012 Գվինեա Գվինեա 54 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դյանբոբո (Բոբո) Բալդե (ֆր.՝ Dianbobo „Bobo“ Baldé; հոկտեմբերի 5, 1975(1975-10-05)[1], Մարսել), ծագումով Գվինեայից ֆրանսիացի ֆուտբոլիստ: Հանդես է գալիս Գվինեայի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդեն իր կարիերան սկսել է 1995 թվականին «Մարսել» ակումբում, որտեղ անցկացրել է 2 տարի: 1997/98 մրցաշրջանում վարձակալվել է «Մյուլուզ» ակումբի կողմից, որտեղ անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան: Երբ «Մյուլուզ» ակումբը դուրս մնաց պայքարից՝ Երրորդ Լիգայից, Բալդեն վարձակալվեց «Կան» ակումբի կողմից, որտեղ կարողացավ հասնել մի քանի հաջողությունների: Բոբոն ակումբում անցկացրեց 29 խաղ և կարողացավ դառնալ 4 գոլի հեղինակ[2]: Նա լքեց «Մարսելը»՝ տեղափոխվելով «Տուլուզա» ակումբ, որի հետ 1999/00 մրցաշրջանում կարողացավ պայքարը շարունակել Առաջին Լիգայում: «Տուլուզայի» կազմում Բոբոն անցկացրեց 52 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ[3]:

«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հուլիսի 21-ին Բալդեն տեղափոխվեց «Սելտիկ» ֆուտբոլային ակումբ[4], որտեղ նրան գրեթե հաջողվեց տեղ զբաղեցնել հիմնական կազմում: Բալդեն ակումբում անկացրեց 232 խաղ և դարձավ 16 գոլի հեղինակ[5]:

Նրա դեբյուտը «Սելտիկ»-ում կայացավ սեպտեմբերի 8-ին «Դանֆերմլին Ատլետիկ» ակումբի դեմ խաղում, որտեղ խաղն ավարտվեց 3:1 հաշվով հօգուտ «Սելտիկի»[6]: 4 խաղ հետո նա տոնեց իր առաջին գոլը: Դա կատարվեց 2001 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ «Սելտիկը» իր հարկի տակ ընդունեց «Դանդի Յունայթեդ» ակումբին: Մրցաշրջանի վերջում պարզ դարձավ, որ Բալդեն կարողացել է դառնալ ընդամենը 6 գոլի հեղինակ, որոնցից մեկը՝ Շոտլանդիայի գավաթի առաջնության եզրափակչում, «Ռեյնջերս» ակումբի դեմ խաղում, որտեղ Նիլ Լենոնի փոխանցումից Բալդեն կարողացավ հաղթել երկրորդ հարկում և դառնալ գոլի հեղինակ: Գոլը խփվել է 50-րդ րոպեին: Այդ խաղը բարեհաջող չավարտվեց «Սելտիկի» համար. ակումբը պարտվեց 2-3 հաշվով[7]:

Բոբոն 2002/03 մրցաշրջանում իր առաջին գոլը հեղինակել է 2002 թվականի սեպտեմբերի 1-ին «Լիվինգսթոն» ակումբի դեմ խաղում: Այդ նույն մրցաշրջանում Բոբոն իր մասնակցությունը ունեցավ առաջնության դերբիում՝ «Սելտիկ» «Ռեյնջերս» հանդիպմանը: Խաղը ավարտվեց 3:3 հաշվով: Մրցաշրջանի ավարտին «Սելտիկ» ակումբի երկրպագուների կողմից Բոբոն ընտրվեց տարվա ֆուտբոլիստ. նրա օգտին քվեարկել էր 40 հազար մարդ[8]: Իր երախտագիտությունը Բոբոն արտահայտեց՝ շնորհակալություն հայտնելով իր ընկերներին և ակումբի մարզիչ Մարտին Օ Նիլին: Նաև նա կարողացավ դառնալ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ[9]: ՈւԵՖԱ-ի առաջնությունում Բալդեն մասնակցեց «Սելտիկի» 13 խաղերից 12-ին: Այդ նույն մրցաշրջանում թիմը կարողացավ դուրս գալ առաջնության եզրափակիչ, որտեղ նրանք Սևիլիայի դաշտում պետք է խաղային «Պորտու» ակումբի դեմ: Եզրափակչի 95-րդ րոպեին 2-րդ դեղին քարտի պատճառով Բալդեն լքեց խաղադաշտը[10]: Այդ խաղում «Սելտիկը» պարտվեց 2:3 հաշվով, ի դեպ՝ թիմի երկու խփած գնդակների հեղինակը Հենրիխ Լարոսոնն էր:

2003/04 մրցաշրջանում Բալդեն իր առաջին գոլը հեղինակեց «Դանդի» ակումբի դեմ խաղում: Հաջորդ խաղում Բոբոն կարմիր քարտ ստացավ: Մեկ մրցաշրջանի ընթացքում Բալդեն ստացավ 7 դեղին և մեկ կարմիր քարտ: Այդ մրցաշրջանում Բալդեն աչքի ընկավ ընդամենը 2 գոլով, որոնք երկուսն էլ հեղինակել է «Դանդի» ակումբի դեմ խաղում: Մրցաշրջանի ավարտին Բալդեն իր ձեռքբերումներին գումարեց ևս մեկը՝ Շոտլանդիայի գավաթի հաղթողի տիտղոսը:

Նա 2002, 2003 և 2004 թվականներին «Ռեյնջերս» ակումբի, ինչպես նաև «Դանդի» ակումբի երկրպագուների կողմից ենթարկվեց ռասսիստական հարձակումների[11][12][13][14][15][16]: 2004 թվականի մարտին «Դենս Պարկ» մարզադաշտում կայացած խաղից հետո «Դանդի» ակումբի երկրպագուն մեղավոր ճանաչվեց ռասսիզմի մեջ: 2004 թվականի հոկտեմբերին պատվարժան հյուրերի համար նախատեսված օթյակից Բալդեի հասցեին արված ռասսիստական արտահայտություն անելուց հետո մի գործարարի արգելեցին այցելել «Կիլմարնոկ»ի դեմ տնային հանդիպմանը:

Բալդեն իր 2004/05 մրցաշրջանը սկսեց դեղին քարտով և Գավաթի լիգայի 38-րդ րոպեին հեղինակած մեկ գոլով («Ֆալկիրկ» ակումբի դեմ)[17]: Խաղը ավարտվեց 8:1 հաշվով՝ ի օգուտ կելտերի: Առաջին մրցաշրջանը նոր մարզիչ Գորդոն Ստրականի գլխավորությամբ Բոբոյի համար ամենաանհաջողն էր. նա առաջին իսկ խաղում՝ «Լեսթերի» դեմ, ստացավ կարմիր քարտ՝ խախտելով խաղի կանոնները 17-ամյա Ջեյմս Վեսոլովսկիի դեմ պայքարում[18]:

2005/06 Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին խաղում՝ սլովակյան «Պետրժալկ» ակումբ դեմ, «Սելտիկը» սեփական դաշտում պարտվեց 0:5 հաաշվով: Պատասխան խաղում «կելտերը» հաղթեցին 4:0 հաշվով, բայց դուրս մնացին գավաթի համար հետագա պայքարից: Բալդեն մասնակցել է այդ երկու խաղերին: Այդ մրցաշրջանում նա ստացել է յոթ դեղին քարտ և դարձել 1 գոլի հեղինակ: Ինչպես նաև թիմի հետ միասին նվաճել է Լիգայի գավաթը և դարձել է Շոտլանդիայի չեմպիոն: Ավելի ուշ ստացել է որովայնի վնասվածք:

Ստամոքսի մկանների վերականգնման վիրահատության պատճառով Բալդեն բաց է թողել 2006/07 մրցաշրջանի սկիզբը: Նա հիմնական կազմ վերադարձել է նոյեմբերին, բայց Նվերների օրը (դեկտեմբերի 26), ստացել է ոտքի կոտրվածք: Նա վնասվածքը ստացավ «Դանդի» ակումբի դեմ խաղի առաջին խաղակեսին: Խաղը ավարտվեց 2:2 հաշվով: Նա մի քանի ամսով նա կազմից դուրս «մղվեց»[19]:

2007 թվականի հուլիսին, մրցաշրջանի սկսվելուն պես, «Սանդերլենդ»ի նորանշանակ մարզիչը՝ Ռոյ Քինը, հայտարարեց Բալդեի՝ իր ակումբ տեղափոխվելու ցանկության մասին: Քինը ասաց, որ պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել կես միլիոն ֆունտ: Բալդեն հրաժարվեց այդպիսի առաջարկից՝ գերադասելով շարունակել կարիերան «Սելտիկ»ում[20]:

2007 թվականին հիմնական կազմ չընդգրկվելու պատճառով Բոբոյի մոտ ցանկություն առաջացավ լքել ակումբը[21]:

2007/08 մրցաշրջանում Բալդեն իր առաջին խաղը անցկացրեց 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, այսինքն վերջին խաղից կես տարի հետո: Խաղը ավարտվեց կելտերի հաղթանակով: Նրանք կարողացան 2:0 հաշվով հաղթել իրենց հիմնական մրցակցին՝ «Դանդիին»:

2008 թվականի մարտի 29-ին կայացած «Ռեյջներս» ակումբի դեմ խաղում Բալդեն պահեստայինների նստարանում էր: 2008 մրցաշրջանում առաջին անգամ հայտնվեց դաշտում Սուրբ Ծնունդից հետո՝ Աֆրիկայի 2008 թվականի առաջնությունում: Բայց խաղադաշտ դուրս գալը երկար չտևեց (նա փոխարինում էր որակազրկում ստացած Գերի Կոլդուելային): Այդ խաղը Բալդեի համար առաջինն էր: Սելտիկը հաղթեց «Աբերդինոյին» 1:0 հաշվով: Բալդեն ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Յորգոս Սամարասը դարձավ խաղի միակ և հաղթական գոլի հեղինակ[22]:

2008/09 մրցաշրջանի սկզբին տեղեկություններ տարածվեցին, որ Բալդեն որոշել է լքել ակումբը և դառնալ ազատ գործակալ այն դեպքում, երբ նոր ակումբ գտնի, քանի որ Բոբը ուներ ֆինանսական խնդիրներ և փնտրում էր այնպիսի ակումբ, որը կբարելավվեր նրա նյութական վիճակը[23]:

2008/09 թվականի մրցաշրջանի սկզբում անցկացված ստուգողական խաղերում Բալդեն դաշտում անցկացրեց «Սաութհեմփթոնի» դեմ խաղի վերջին 13 րոպեն[24], «Միդլսբրոյի» դեմ խաղում՝ վերջին 30 րոպեն[25]: Նա մրցաշրջանում առաջին լիարժեք խաղը անցկացրել է առաջնության երկրորդ՝ «Կարդիֆ Սիթի» ակումբի դեմ հանդիպմանը: Այդ խաղը թիմերի միջև առաջինն էր վերջին 81 տարիների ընթացքում[26]: Նա նաև «Պորտու»ի դեմ ընկերական խաղում անցկացրեց հանդիպման վերջին 22 րոպեները: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ «Սելտիկ»ի[27]: Իր կարիերայի ընթացքում Բոբոն կարողացավ նվաճել Շոտլանդիայի չեմպիոնի հինգ տիտղոս, Շոտլանդիայի երեք Լիգայի երկու գավաթներ, ինչպես նաև թիմի հետ միասին կարողացավ հասնել 2003 թվականի ՈՒԵՖԱ-ի առաջնության եզրափակիչ:

Ամփոփելով իր կարիերան «Սելտիկ»ում՝ նա ասել է. ««Սելտիկ» տեղափոխվելը իմ կարիերայի ամենալուրջ իրադարձությունն է: Մենք կարողացանք նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթը, հինգ անգամ կարողացանք դառնալ առաջնության չեմպիոն և մի քանի անգամ կարողացանք հաղթել Շոտլանդիայի պրեմիեր լիգան: Հրաշալի խաղեր եմ ունեցել ակումբում: Խաղալով նման ֆանտաստիկ ակումբում ձեռք եմ բերել մեծ փորձ, որի համար շատ շնորհակալ եմ[28]»:

«Վալանսեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերի 20-ին Բալդեն տեղափոխվեց ֆրանսիական «Վալանսեն» ֆուտբոլային ակումբ[29]: Իր առաջին գոլը հեղինակեց «Ռեն» ակումբի դեմ խաղում: Այդ խաղում թիմը կարողացավ հաղթել 3:0 հաշվով:

«Արլ Ավինոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունվարի 11-ին[30] Բալդեն խզեց «Վալանսեն»ի հետ պայմանագիրը և տեղափոխվեց «Արլ Ավինոն»: Թիմը հանդես էր գալիս Ֆրանսիայի առաջին լիգայում: «Արլ»ում անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում հասցրեց խաղալ 40 խաղ, իսկ 2012 թվականի ամռանը ավարտեց կարիերան:

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդեն հրավիրվեց մասնակցելու 2002 թվականի Աֆրիկայի առաջնությանը: Նա մասնակցություն ունեցավ նաև 2004 թվականի Աֆրիկայի գավաթին, որտեղ Գվինեայի ազգային հավաքականը 1/4 եզրափակչում պարտվեց Մալիի ընտրանուն: Բոբոն Ազգային հավաքականի հետ մասնակցել է 2006 թվականի աշխարհի առաջնությանը:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

«Տուլուզա»
  • 1999/00 մրցաշրջան, 2-րդ Դիվիզիոն (3-րդ տեղ)
«Սելտիկ»
  • Շոտլանդիայի պրեմիեր լիգա՝ 2001/02, 2003/04, 2005/06, 2006/07, 2007/08
  • Շոտլանդիայի գավաթի առաջնություն՝ 2003/04, 2004/05, 2006/07
  • Լիգայի գավաթ՝ 2005/06, 2008/09
  • ՈՒԵՖԱ-ի գավաթ՝ 2002/03 (ֆինալիստ)
Գվինեայի ազգային հավաքական
  • Ամիլկարա Կաբրալի գավաթ՝ 2005

Անձնական

  • «Սելտիկ» ակումբի լավագույն ֆուտբոլիստ՝ 2002/03
  • Շոտլանդիայի պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
  3. BALDÉ (Dianbobo Baldé) — Celtic and Guinea(անգլ.)
  4. Profile — Bobo Balde(անգլ.)
  5. Celticfc.net Profile — Bobo Balde(անգլ.)
  6. Bobo Balde — Celtic FC — Sporting Heroes.net(անգլ.)
  7. Rangers win Old Firm final(անգլ.)
  8. The Official Celtic Football Club Annual 2004 — pg. 34 (անգլ.)
  9. Balde wins April award(անգլ.)
  10. Porto end Celtic’s Uefa dream(անգլ.)
  11. FOOTBAll: RACE HATE FANS FACE BOOT; Gers get tough over taunts. — Free Online Library (անգլ.)
  12. «Rangers rage at racists»։ BBC News։ 10 марта 2003 (անգլ.)
  13. Article: Rangers' new signing steps into race row; Andrews attacks abuse of Old Firm rival(անգլ.)
  14. Article: Football: O’Neill has the power to put a stop to bigotry.(Sport)(անգլ.)
  15. «Fan sentenced over racist abuse»։ BBC News։ 29 декабря 2004 (անգլ.)
  16. a0122902182 Directors box race rant ban. — Free Online Library
  17. BBC SPORT | Football | Other Scottish | Celtic 8-1 Falkirk(անգլ.)
  18. «Strachan defends Balde challenge»։ BBC News։ 21 июля 2005։ Վերցված է 26 April 2010 (անգլ.)
  19. Celtic’s Balde suffers broken leg(անգլ.)
  20. Balde not tempted by Sunderland(անգլ.)
  21. Celtic pair poised for exit door(անգլ.)
  22. Celtic 1-0 Aberdeen(անգլ.)
  23. «Celtic to release Balde on free»։ BBC Sport։ 16 июля 2008 (անգլ.)
  24. Southampton v Celtic: Live Minute by Minute
  25. Minute by Minute:Celtic v Middlesbrough(անգլ.)
  26. Celtic v Cardiff City: Match Report(անգլ.)
  27. Minute by Minute: FC Porto v Celtic(անգլ.)
  28. «Bobo Bliss»։ Daily Record։ 24 октября 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-09-ին (անգլ.)
  29. Baldé zu Valenciennes(գերմ.)
  30. SkySports.com(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]