Բնության չափանմուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բնության չափանմուշ, բնական տարածք, որը, բնածին և մարդահարույց գործոնների փոխազդեցության արդյունքում, պահպանել է բնական լանդշաֆտի ծագումնային վիճակը կամ նվազագույն փոփոխության ենթարկվել։ Բնության չափանմուշները մարդուն հետաքրքրում են իրենց բնական վիճակով, որտեղ նյութի և էներգիայի շրջապտույտը, բնական երևույթներն ընթանում են առանց մարդու միջամտության։ Դրանց միջոցով հնարավոր է լինում ավելի ճիշտ որոշել նույնատիպ լանդշաֆտների վրա մարդու ներգործության հետևանքները և գնահատել միջավայրին հասցված վնասի չափը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png