Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիտորինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիտորինգ, բնության հատուկ պահպանվող տարածքներում բուսական և կենդանական օրգանիզմների, դրանց աճելա- ու ապրելավայրերի, Էկոհամակարգերի, պատմամշակութային հուշարձանների վիճակի և որակի վերահսկողության ամբողջության գնահատման, բացասական ազդեցությունների կանխատեսման ու կանխարգելման, ժամանակին հայտնաբերման և վերացման նպատակով իրականացվող երկարատև դիտարկումների համակարգ։

Մոնիտորինգի արդյունքներն օգտագործվում են բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման համար։ Մոնիտորինգի հիմքը պարբերաբար իրականացվող գույքագրումն է. տարածքներում ուսումնասիրվում են՝

  1. բուսական և կենդանական չափանմուշային, հազվագյուտ, մնացուկային տեսակները, դրանց էկոհամակարգերը,
  2. ողնաշարավոր կենդանիները, դրանց բնադրավայրերը, տեղաշարժի ուղիները, բարձրակարգ բույսերը, դրանց աճելավայրերը,
  3. Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները, դրանց համակեցությունները և պոպուլացիաները,
  4. տնտեսապես արժեքավոր բույսերը և արդյունագործական նշանակություն ունեցող կենդանիները,
  5. բուսական և կենդանական համակեցությունների գերիշխող տեսակները,
  6. ջրային պաշարները,
  7. մթնոլորտի, հողերի, մակերևութային ջրերի աղտոտիչները,
  8. բնության հուշարձանները,
  9. օրենսդրությամբ սահմանված կարգի ապահովումը։

Մոնիտորինգն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png