Բնության թանգարան (Սոչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնության թանգարան
Տեսակթանգարան և protected area of Russia?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՍոչի
Հիմնադրված է1998
Կոորդինատներ: 43°34′19.906″ հս․ լ. 39°48′44.507″ ավ. ե. / 43.57219611° հս․. լ. 39.81236306° ավ. ե. / 43.57219611; 39.81236306

Սոչիի ազգային պարկի բնության թանգարան (ռուս.՝ Музе́й приро́ды Со́чинского национа́льного па́рка), մշակութային, կրթական հաստատություն Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Խոստինսկի շրջանի Մացեստա միկրոշրջանում: Սոչիի ազգային պարկի ցուցահանդեսային բաժինն է: Բացվել է 1998 թվականին 1984 թվականին կառուցված շենքում[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոչիի բնության թանգարանը հիմնադրվել է 1998 թվականին: Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու Արևմտյան Կովկասի բուսական և կենդանական աշխարհի պատմությանը: Թանգարանը համարվում է Սոչիի ազգային պարկի ցուցասրահը: Բնության թանգարանի տարածքը 80 մ2 մի փոքր մեծ է: Ունի երկու սրահ: Առաջին սրահում ներկայացված է ազգային պարկի և առողջարանի պատմությանը, երկրորդ սրահում` Մեծ Սոչիի բնության պատմությունը[2]:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրությունը բաժանված է ըստ կլիմայական գոտիների: Այստեղ կան ստենդներ և դիորամներ, որտեղ ներկայացված են բարձր լեռները, անտառային բեկորներ այնտեղ բնակվող տարբեր բնակիչների հետ միասին: Այստեղ ցուցադրված են կովկասյան ջրասամույրի, կովկասյան գորշ արջի, կովկասյան լեռնային այծի խրտվիլակներ: Կան նաև մեծ թվով հերբարիում բույսեր, մրգեր, թռչունների ձվեր: Թանգարանում ներկայացված են օգտակար հանածոների արժեքավոր ցուցանմուշներ: Թանգարանային ցուցադրության մի մասը գտնվում է Կրասնոպոլյանսկի անտառային տնտեսությունում, որի կազմում ներկայացված են էկզոտիկ բույսեր Հյուսիսային Ամերիկայից, Չինաստանից և Ճապոնիայից[2]:

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Ռուսաստանի Սոչի քաղաքի Ռուչեյ դե Սիմոնա 3 հասցեում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]