Բնորդուհիներ (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժորժ Սյորա[1][2] |
տարի | 1886[3] և 1886[2] |
բարձրություն | 200 ± 1 սանտիմետր[1] |
լայնություն | 249,9 ± 0,1 սանտիմետր[1] |
ուղղություն | պուանտիլիզմ[2] և Պոստիմպրեսիոնիզմ[2] |
ժանր | նյու, դիմապատկեր և կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Բարնսի հիմնադրամ |
հավաքածու | Բարնսի հիմնադրամ[3] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Բնորդուհիներ»[4] (ֆր.՝ Les Poseuses), ֆրանսիացի նկարիչ Ժորժ Սյորայի նկար՝ ստեղծված 1886 և 1888 թվականների ընթացքում[5]։ Ներառված է Ֆիլադելֆիայի Բարնսի ֆոնդի նկարների հավաքածուում։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1888 թվականի գարնանը՝ Անկախների սալոնում[6]։
«Բնորդուհիներ» կտավը՝ Սյորայի վեց հիմնական աշխատանքներից երրորդը, ստեղծվել է ի պատասխան այն քննադատների, ովքեր Սյորայի արվեստը համարել են պարզունակ և սառն այն պատճառով, որ նա չի կարողացել պատկերել կյանքը[7]։ Ի պատասխան՝ նկարիչը նույն մերկ մոդելն ստեղծել է երեք տարբեր դիրքերով։ Արվեսատանոցի ձախ պատին Սյորայի 1884-1886 թվականներին նկարած «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» նկարի մի հատվածն է։ Նկարը կարևոր նշանակություն է ունեցել Սյորայի արվեստում՝ ստեղծագործության պուանտիլիստական տեխնիկայի կիրառման շնորհիվ։
Ժորժ Պիեռ Սյորա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորժ Պիեռ Սյորան եղել է Էռնեստինա Ֆևրի և Անտուան Կրիզոստոմ Սյորայի երրորդ երեխան, ծնվել է 1859 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզում՝ բուրժուական ընտանիքում։ 1878 թվականին ընդունվել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոց։ Այնուհետև սովորել է Անրի Լեմանի մոտ։ Համագործակցելով այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Պոլ Սինյակը, Ալբեր Դյուբուա-Պիեն և Օդիլոն Ռեդոնը՝ Սյորան պատասխանատվություն էր կրում Անկախների սալոնի համար, որն ստեղծվել էր որպես այլընտրանք կառավարության կողմից ֆինանսավորվող Փարիզյան սալոնի։
Սյորայի առավել հայտնի աշխատանքներից է «Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում» (1884-1886 Արվեստի ինստիտուտ, Չիկագո) նկարը։ Ուսումնասիրելով գույնի և լույսի օրինաչափությունները, օպտիկական էֆեկտները՝ նկարիչը ձգտել է ստեղծել գուներանգային, լուսաօդային ու տարածական խնդիրների լուծման գիտական հիմք։
Սյորան ստեղծել է պուանտիլիստական գեղանկարչական ոճը, որում ամբողջական պատկերը ստանում են հիմնական գույներով նկարված առանձին-առանձին մանր կետերի բազմության միջոցով երկրորդական և միջանկյալ գույների տեսողական խաբկանք ստեղծելով։
Նկարի տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բնորդուհիները» պուանտիլիստական ոճի վառ օրինակ է[8]. Ամերիկացի արվեստաբան Նորմա Բրոուդը Art Bulletin-ում պուանտիլիզմը համեմատել է 1880-ական թվականների Ֆրանսիական ֆոտոտպագրության հետ[9]։ Իր աշխատանքներում Սյորան ջանացել է վերարտադրել բնության մեջ հանդիպող գույներն ու երանգները[10][11]։
Սյուժե և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1886-1888 թվականների ընթացքում ստեղծված «Բնորդուհիները» նկարը Սյորայի պատասխանն է՝ ուղղված «Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում» նկարի քննադատներին։ Քննադատները փաստել էին, որ նկարում պատկերված կերպարները բավականաչափ իրական չեն։ «Բնորդուհիները» երբեմն դիտվել է որպես քննադատության պատասխան և «Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում» կոմպոզիցիայի մաս կազմելով՝ դարձել է կապող օղակ երկու աշխատանքների միջև[12]։ Նկարում առավել վաղ շրջանի կտավի առկայությունը թույլ է տալիս կարծելու, որ կերպարները պատկերվել են արվեստանոցում[13]։
Բնորդուհիները մուսաներ չեն․ նրանք կանայք են, ովքեր գումար են աշխատում։ Ենթադրվում է, որ նման մոտեցումը դժվարացնում է գեղանկարչության մեջ կանանց օբյեկտիվիզացնելու ավանդական մոտեցումը[14]։
- «Բնորդուհիներ» նկարի էտյուդները (Օրսե թանգարան, Փարիզ)
-
-
-
-
-
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյորան ստեղծել է «Բնորդուհիներ» նկարի երկու տարբերակ։ Չափսերով փոքր տարբերակն ավելի է համապատասխանում դիվիզիոնիզմի տեխնիկային։ Նկարի այս տարբերակը պատկերված է եղել 1991 թվականին Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Սյորայի ցուցահանդեսի կատալոգի կազմին[15]։ Չնայած նկարը երբևէ պատկանել է առևտրական Հայնց Բերգրյունին, այնուհետև այն համալրել է հավաքորդ Փոլ Ալենի հավաքածուն[16][17]։ 1947 թվականին Սյորայի առաջին հովանավորներից և ջատագովներից Ֆելիքս Ֆենեոնի հավաքածուի վաճառքի ժամանակ Ֆրանսիան ձեռք է բերել նկարի էտյուդները, որոնք պահվում են Օրսե թանգարանում[18][19][20]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aichele, K. Porter (1989). «SEURAT’S „LES POSEUSES“ IN THE CONTEXT OF FRENCH REALIST LITERATURE». Nineteenth-Century French Studies. 17(3/4): 385—396. ISSN (identifier)|ISSN 0146-7891.
- Broude, Norma (1974). «New Light on Seurat’s „Dot“: Its Relation to Photo-Mechanical Color Printing in France in the 1880’s». The Art Bulletin. 56 (4): 581—589 ISSN (identifier)|ISSN 0004-3079.
- Distel Anne (1992) [1991]։ Seurat (ֆրանսերեն)։ Paris: Ed. du Chêne։ ISBN 9782851087119։
- Dorra Henri, Rewald John (1959)։ Seurat : L'oeuvre peint, biographie et catalogue critique (ֆրանսերեն)։ Les Beaux-Arts։ OCLC 873288696
- Hauke César M. de, Seurat Georges (1962)։ Seurat et son oeuvre; [catalogue] (ֆրանսերեն)։ Gründ։ OCLC 1266200
- Herbert Robert L., Cachin Françoise (1991)։ Georges Seurat, 1859-1891։ New York, NY: Metropolitan Museum of Art : Distributed by Abrams։ ISBN 9780870996184։ OCLC 23870062
- Herbert Robert (2001)։ Seurat : drawings and paintings։ New Haven, CT: Yale University Press։ ISBN 9780300071313։ OCLC 45002103
- IRESON, NANCY (2010). «The pointillist and the past: three English views of Seurat». The Burlington Magazine. 152(1293): 799—803. ISSN (identifier)|ISSN 0007-6287.
- Kostka Alexandre (2000)։ «Two ladies vanishing : die "Poseuses" von Georges Seurat in der Sammlung Harry Graf Kessler; Kunsttransfer als Teilrezeption»։ in Fleckner Uwe, Schieder Martin, Zimmermann Michael F։ Jenseits der Grenzen. französische und deutsche Kunst vom Ancien Régime bis zur Gegenwart : Thomas W. Gaehtgens zum 60. Geburtstag 1 1 (գերմաներեն)։ Köln: DuMont։ ISBN 9783770153411։ OCLC 886754027
- Madeleine-Perdrillat Alain (1990)։ Seurat։ Rizzoli։ ISBN 9780847812868։ OCLC 886215932
- Nochlin Linda (March 1994)։ «Body politics : Seurat's "Poseuses»։ Art in America (Art Media Holdings) (3): 71–79։ ISSN 0004-3214։ OCLC 959051968
- Georges Seurat։ New York: Wittenborn and Co.։ 1943։ OCLC 561921719։ Վերցված է 2018-10-23
- Rich, Daniel Catton (1958), Seurat - paintings and drawings, Art Institute of Chicago, OCLC 313002001, «Art Institute of Chicago, January 16 - March 7, 1958; the Museum of Modern Art, New York, March 24 - May 11, 1958»
- Tate. «Neo-impressionism — Art Term». Tate. Retrieved 2020-11-24.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.barnesfoundation.org/collections/art-collection/object/6994/models-poseuses
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Make Lists, Not War — 2013.
- ↑ 3,0 3,1 https://collection.barnesfoundation.org/objects/6994/Models-(Poseuses)/details
- ↑ «Жорж-Пьер Сёра»։ artchallenge.ru։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին։ Վերցված է 2021-07-05 (ռուս.)
- ↑ «Young Woman powdering Herself»։ artandarchitecture.org.uk։ Courtauld Institute of Art։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 5 July 2014
- ↑ Rewald, 1943, էջ 79
- ↑ Peter Russell (20 December 2019)։ Delphi Complete Paintings of Georges Seurat (Illustrated)։ Delphi Classics։ էջեր 118–։ ISBN 978-1-913487-01-0
- ↑ Chu Petra ten-Dpesschate (2003)։ Nineteenth- Century European Art։ Prentice Hall Inc. and Harry N. Abrams։ էջեր 400–401։ ISBN 0-13-045736-1
- ↑ Broude Norma (1974)։ «New Light on Seurat's "Dot": Its Relation to Photo-Mechanical Color Printing in France in the 1880's»։ The Art Bulletin 56 (4): 581–589։ ISSN 0004-3079։ doi:10.2307/3049304։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին։ Վերցված է 2021-07-10
- ↑ IRESON NANCY (2010)։ «The pointillist and the past: three English views of Seurat»։ The Burlington Magazine 152 (1293): 799–803։ ISSN 0007-6287։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին։ Վերցված է 2021-07-10
- ↑ Tate։ «Neo-impressionism – Art Term»։ Tate (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-18-ին։ Վերցված է 2020-11-24
- ↑ Aichele K. Porter (1989)։ «SEURAT'S "LES POSEUSES" IN THE CONTEXT OF FRENCH REALIST LITERATURE»։ Nineteenth-Century French Studies 17 (3/4): 385–396։ ISSN 0146-7891։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին։ Վերցված է 2021-07-10
- ↑ Nochlin Linda (March 1994)։ Body Politics: Seurat's Poseuse։ New York: Art in America։ էջեր 71–124
- ↑ Januszczak Waldemar։ «The Art Mysteries with»։ ZCZ Films. BBC.։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին։ Վերցված է 2021-07-10
- ↑ Herbert, 1991, էջ cover, iv
- ↑ Koldehoff Stefan (2011-11-15)։ «Geld spielt hier keine Rolle»։ DIE WELT (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-24-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Objects of My Affection»։ WSJ։ 2012-10-25։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-04-ին։ Վերցված է 2018-11-01
- ↑ «Poseuse de dos»։ Musée d'Orsay (ֆրանսերեն)։ 2009-02-16։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-04-ին։ Վերցված է 2018-11-04
- ↑ «Poseuse de face»։ Musée d'Orsay (ֆրանսերեն)։ 2009-02-16։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-04-ին։ Վերցված է 2018-11-04
- ↑ «Poseuse de profil»։ Musée d'Orsay (ֆրանսերեն)։ 2009-02-16։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-04-ին։ Վերցված է 2018-11-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Georges Seurat: Models (Poseuses)»։ Barnes Collection Online — Georges Seurat: Models (Poseuses)։ Վերցված է 2018-11-01
- Butcher David (2019-11-06)։ «The Art Mysteries with Waldemar Januszczak: Seurat's Les Poseuses»։ Radio Times։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-24-ին։ Վերցված է 2020-03-24
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բնորդուհիներ (նկար) կատեգորիայում։ |