Բներ քանդողը
Բներ քանդողը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1568[2] |
բարձրություն | 59 սանտիմետր |
լայնություն | 68 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Peasant and the Nest Robber Վիքիպահեստում |
«Բներ քանդողը» (հոլ.՝ De nestenrover), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ, բնանկարի ու ժանրային նկարների վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1568 թվականին[4]։ Յուղաներկով կտավի չափերն են 59 × 68 սմ։
Այսօր «Բներ քանդողը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի պատմության թանգարանում (Վիեննա, Ավստրիա)։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը աջից և ներքից կտրված է։ Ձախ կողմի ներքևի անկյունում ոսկեգույնով նշված է հեղինակը, անունն ու ստեղծման թվականը՝ «BRVEGEL M.D.LXVIII»[5]։ Ստորագրությունն ու թվականը վերականգնվել են ավելի ուշ[6]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմացի պլանին պատկերված է գյուղական հագուկապով տղամարդ, որը կանգնած է փոքրիկ գետակի ափին։ Նա զբաղեցնում է նկարի մոտ երեք քառորդը։ Տղամարդը հենված է աջ ոտքին։ Աջ ձեռքին փայտ կա, իսկ ձախ ձեռքով ուսի վրայով ցույց է տալիս վառ կարմիր տաբատ հագած, ծառը մագլցած տղամարդուն։ Վերջինս մեկ ձեռքով և ոտքերով բռնվել է ծառից, իսկ մյուս՝ ազատ ձեռքով դեպի թռչնաբույնն է ձգվում։ Նրա գլխարկն ընկնում է գետնին։
Նկարի ձախ կողմում հեղինակը վրձնել է ծառեր, իսկ աջ կողմում լավ երևում են դաշտերը։ Հորիզոնի գծին մոտ` գրեթե ուղիղ նկարի կենտրոնում, կրկին ծառեր են պատկերված և ֆերման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://rkd.nl/explore/images/261057
- ↑ 2,0 2,1 https://www.khm.at/objektdb/detail/329/
- ↑ MeisterDrucke. «De boer en de nestrover | Pieter Bruegel the Elder». MeisterDrucke (հոլանդերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «De nestrover | Bruegel». bruegel.vlaamsekunstcollectie.be. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Bauer und Vogeldieb». Online-Katalog des Kunsthistorischen Museums.
- ↑ Roger H. Marijnissen, Max Seidel Bruegel. — Stuttgart, 1969. — С. 343.