Բնապահպանական ճարտարագիտություն
Բնապահպանական ճարտարագիտություն, մասնագիտական ճարտարագիտական կարգ, որը կապված է բնապահպանական գիտության հետ։ Այն ընդգրկում է լայն գիտական թեմաներ, ինչպիսիք են քիմիան, կենսաբանությունը, էկոլոգիան, երկրաբանությունը, հիդրավլիկան, հիդրոլոգիան, մանրէաբանությունը և մաթեմատիկան՝ ստեղծելու այնպիսի լուծումներ, որոնք կպաշտպանեն ու նաև կբարելավեն կենդանի օրգանիզմների առողջությունը և կբարձրացնեն շրջակա միջավայրի որակը[1][2]։Բնապահպանական ճարտարագիտությունը քաղաքացիական ճարտարագիտության և քիմիական ճարտարագիտության ենթաճյուղ է։ Մինչդեռ քաղաքացիական ճարտարագիտության մասով, բնապահպանական ճարտարագիտությունը հիմնականում կենտրոնացած է սանիտարական ճարտարագիտության վրա[3]:
Բնապահպանական ճարտարագիտությունը կիրառում է գիտական և ճարտարագիտական սկզբունքներ՝ շրջակա միջավայրը բարելավելու և պահպանելու համար՝ նպատակ ունենալով պաշտպանել մարդու առողջությունը, պահպանել բնության օգտակար էկոհամակարգերը և բարձրացնել մարդու կյանքի որակի՝ շրջակա միջավայրի հետ կապված բարելավումը։[1] Բնապահպանական ինժեներները լուծումներ են մշակում կեղտաջրերի կառավարման, ջրի և օդի աղտոտման վերահսկման, թափոնների վերամշակման, հեռացման և հանրային առողջության համար.[2][4]։ Նրանք նախագծում են քաղաքային ջրամատակարարման և արդյունաբերական կեղտաջրերի մաքրման համակարգեր[5][6], ինչպես նաև մշակում են պլաններ՝ ջրային ճանապարհով փոխանցվող հիվանդությունները կանխարգելելու և քաղաքային, գյուղական ու հանգստի գոտիներում սանիտարական պայմանները բարելավելու համար։ Նրանք գնահատում են վտանգավոր թափոնների կառավարման համակարգերը՝ պարզելու այդպիսի վտանգների լրջությունը, խորհրդատվություն են տրամադրում դրանց մաքրման ու մեկուսացման վերաբերյալ և մշակում են կանոնակարգեր՝ դժբախտ պատահարները կանխելու համար։ Նրանք կիրառում են բնապահպանական ճարտարագիտության օրենքը, օրինակ՝ գնահատելով առաջարկվող շինարարական նախագծերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Բնապահպանական ինժեներները ուսումնասիրում են տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ անդրադառնալով տեղական և համաշխարհային բնապահպանական խնդիրներին, ինչպիսիք են թթվային անձրևները, գլոբալ տաքացումը, օզոնային շերտի քայքայումը, ջրի աղտոտումը և օդի աղտոտումը ավտոմեքենաների արտանետումներից ու արդյունաբերական աղբյուրներից[2][7][8][9]։
Իրավասությունների մեծ մասը սահմանում է լիցենզավորման և գրանցման պահանջներ որակավորված բնապահպանական ինժեներների համար[10][11][12]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Environmental» (բնապահպանական, շրջակա միջավայրի) բառի արմատները գալիս են 19-րդ դարի վերջի ֆրանսիական «environ» (բայ) բառից, որը նշանակում է շրջապատել կամ ընդգրկել։ «Environment» (շրջակա միջավայր) բառն օգտագործվել է Քարլայլի կողմից 1827 թվականին՝ նկարագրելու համար այն պայմանների ամբողջությունը, որոնցում ապրում է մարդը կամ գոյություն ունի որևէ բան։ Իմաստը կրկին փոխվել է 1956 թվականին, երբ այն կիրառվել է էկոլոգիական հասկացությամբ, որտեղ էկոլոգիան գիտության այն ճյուղն է, որը զբաղվում է կենդանի օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի փոխհարաբերություններով[13]։
«Environmental engineer» (բնապահպանական ինժեներ) արտահայտության երկրորդ մասը («engineer») ունի լատինական արմատներ և 14-րդ դարում ֆրանսերենում օգտագործվել է որպես «engignour», որը նշանակում էր ռազմական մեքենաների կառուցող, ինչպիսիք են տրեբուշետները (քարանետները), արկեբուզները (հնագույն հրացանները), երկար աղեղները, թնդանոթները, կատապուլտները, բալիստները, ասպանդակները, զրահները, ինչպես նաև այլ մահաբեր կամ պատերազմական հարմարանքները։ «Engineer» բառը չի օգտագործվել հանրային աշխատանքներին հղում անելու համար մինչև 16-րդ դարը. և այն հավանաբար մտել է ժողովրդական բառապաշար՝ որպես հանրային աշխատանքներ նախագծող, Ջոն Սմիթոնի ժամանակաշրջանում։
Հնագույն քաղաքակրթություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնապահպանական ճարտարագիտությունն այնպիսի աշխատանքների անվանում է, որոնք կատարվել են դեռևս վաղ քաղաքակրթությունների ժամանակներից, երբ մարդիկ սովորեցին փոփոխել և վերահսկել շրջակա միջավայրի պայմանները՝ իրենց կարիքները հոգալու համար[4][14]։ Հասկանալով, որ իրենց առողջությունը կապված է շրջակա միջավայրի որակի հետ, մարդիկ կառուցեցին համակարգեր՝ այն բարելավելու համար[4]։Ինդոսի հովտի հնագույն քաղաքակրթությունը (մ.թ.ա. 3300 - մ.թ.ա. 1300 թթ.) առաջադեմ վերահսկողություն ուներ իր ջրային ռեսուրսների նկատմամբ[14]։Այդ տարածքի տարբեր վայրերում հայտնաբերված հանրային շինությունները ներառում են ջրհորներ, հանրային բաղնիքներ, ջրի պահպանման բաքեր, խմելու ջրի համակարգ և ամբողջ քաղաքն ընդգրկող կեղտաջրերի հավաքման (կոյուղու) համակարգ[14][15] ։ Նրանք ունեին նաև ջրանցքների ոռոգման վաղ համակարգ, ինչը հնարավորություն էր տալիս զբաղվել խոշորամասշտաբ գյուղատնտեսությամբ[16]։
Մ.թ.ա. 4000-ից 2000 թվականներին շատ քաղաքակրթություններ ունեին դրենաժային (ջրահեռացման) համակարգեր, իսկ որոշներն ունեին սանիտարական կառույցներ, այդ թվում՝ Միջագետքի կայսրությունը, Մոհենջո-Դարոն, Եգիպտոսը, Կրետեն և Շոտլանդիայի Օրկնեյան կղզիները[4]։ Հույները նույնպես ունեին ակվեդուկներ (ջրատարներ) և կոյուղու համակարգեր, որոնք օգտագործում էին անձրևաջրերն ու կեղտաջրերը դաշտերը ոռոգելու և պարարտացնելու համար[4]։
Հռոմում առաջին ջրատարը կառուցվել է մ.թ.ա. 312 թվականին, և հռոմեացիները շարունակել են ակվեդուկներ կառուցել ոռոգման և երաշտների ժամանակ քաղաքային անվտանգ ջրամատակարարումն ապահովելու համար[4]։ Նրանք նաև կառուցել են ստորգետնյա կոյուղու համակարգ դեռևս մ.թ.ա. 7-րդ դարում, որը թափվում էր Տիբեր գետը՝ չորացնելով ճահիճները գյուղատնտեսական հողատարածքներ ստեղծելու համար, ինչպես նաև հեռացնելով կեղտաջրերը քաղաքից[4][14]։
19րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կայսրության անկումից մինչև 19-րդ դարը շատ քիչ փոփոխություններ նկատվեցին, երբ բարելավումները տեսան աճող ջանքեր՝ ուղղված հանրային առողջությանը խիտ բնակեցված քաղաքային կենտրոններում[14][17]։ Ժամանակակից բնապահպանական ճարտարագիտությունը սկիզբ է առել Լոնդոնում 19-րդ դարի կեսերին, երբ Ջոզեֆ Բազալգետը նախագծեց առաջին խոշոր կոյուղու համակարգը՝ «Մեծ գարշահոտությունից» (Great Stink) հետո[14]։ Քաղաքի կոյուղու համակարգը չմաքրված կեղտաջրերը տեղափոխում էր Թեմզա գետ, որը նաև ապահովում էր քաղաքի խմելու ջրի մեծ մասը, ինչը հանգեցրեց խոլերայի համաճարակի[14]։ Արդյունաբերական երկրներում խմելու ջրի մաքրման և կեղտաջրերի մաքրման ներդրումը նվազեցրեց ջրային ճանապարհով փոխանցվող հիվանդությունները՝ մահվան հիմնական պատճառներից դարձնելով դրանք հազվադեպ երևույթներ[18]։
20րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ոլորտը հանդես եկավ որպես առանձին ակադեմիական գիտակարգ 20-րդ դարի կեսերին՝ ի պատասխան համազգային մասշտաբով ջրի ու օդի աղտոտվածության և շրջակա միջավայրի այլ վատթարացումների վերաբերյալ հանրության լայն մտահոգության։ Քանի որ հասարակությունն ու տեխնոլոգիաները դարձան ավելի բարդ, դրանք ավելի ու ավելի շատ սկսեցին անցանկալի հետևանքներ թողնել բնական միջավայրի վրա։ Դրա օրինակներից մեկը DDT (ԴԴՏ) պեստիցիդի լայնածավալ կիրառումն էր Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին՝ գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար։ DDT-ի պատմությունը, որն այնքան վառ կերպով նկարագրված է Ռեյչել Քարսոնի «Silent Spring» («Լռակյաց գարուն», 1962 թ.) գրքում, համարվում է ժամանակակից բնապահպանական շարժման ծնունդը[19], ինչն էլ հանգեցրեց «բնապահպանական ճարտարագիտության»՝ որպես ինքնուրույն գիտակարգի ձևավորմանը։
21րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկության՝ համաշխարհային շրջակա միջավայրի վրա ազդելու հնարավորությունների մեծացմանը զուգընթաց, բնապահպանական ճարտարագիտության գիտակարգը գիտակցեց իր դերը 21-րդ դարի մեծագույն մարտահրավերների լուծման գործում[20]։ Հնարավորությունների հինգ ոլորտները, որտեղ բնապահպանական ինժեներներն ունեն բացառիկ դիրք՝ համաշխարհային միջավայրի վրա դրականորեն ազդելու համար, ներառում են.
- Սննդի, ջրի և էներգիայի կայուն մատակարարում
- Կլիմայի փոփոխության մեղմացում և հարմարվողականություն
- Ապագայի նախագծում՝ առանց աղտոտման կամ թափոնների
- Արդյունավետ, առողջ և դիմակայուն քաղաքների ստեղծում
- Իրազեկված որոշումների և գործողությունների խթանում
Զեկույցում նշվել է նաև վեցերորդ մեծագույն մարտահրավերը՝ ապագա աշխատուժի կրթումը։
Հիմնվելով այս զեկույցի վրա՝ Դանիել Բ. Օերթերը և նրա գործընկերները սահմանեցին «Բնապահպանական ճարտարագիտություն 3.0»-ը (Environmental Engineering 3.0)՝ որպես մի մոտեցում, որը միաժամանակ հաշվի է առնում «հանրության առողջությունը, անվտանգությունն ու բարօրությունը, ինչպես նաև մոլորակի առողջությունը, որից կախված է ողջ կյանքը»[21]։ Որպես կոնվերգենտ (միաձուլվող) հետազոտության օրինակ՝ ժամանակակից բնապահպանական ճարտարագիտությունը սահմանվում է որպես «ճարտարագիտական գիտակարգերի կիրառում՝ մոլորակի առողջությանը սպառնացող խնդիրների լուծումներ մշակելու համար»[22]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ համալսարաններ առաջարկում են բնապահպանական ճարտարագիտության ծրագրեր կա՛մ քաղաքացիական շինարարության (civil engineering), կա՛մ քիմիական ճարտարագիտության ֆակուլտետների միջոցով՝ ներառելով նաև էլեկտրոնային նախագծեր շրջակա միջավայրի պայմանները զարգացնելու և հավասարակշռելու համար։ Քաղաքացիական շինարարության ծրագրերում ընդգրկված բնապահպանական ինժեներները հաճախ կենտրոնանում են հիդրոլոգիայի, ջրային ռեսուրսների կառավարման, բիոռեմեդիացիայի (կենսավերականգնման), ինչպես նաև ջրի և կեղտաջրերի մաքրման կայանների նախագծման վրա։ Քիմիական ճարտարագիտության ծրագրերում ընդգրկված բնապահպանական ինժեներները հակված են կենտրոնանալու բնապահպանական քիմիայի, օդի և ջրի մաքրման առաջատար տեխնոլոգիաների ու բաժանման (սեպարացման) գործընթացների վրա[23]։ Բնապահպանական ճարտարագիտության որոշ ենթաբաժիններ ներառում են բնական ռեսուրսների ճարտարագիտությունը և գյուղատնտեսական ճարտարագիտությունը։
Ուսանողների համար նախատեսված դասընթացները բաժանվում են մի քանի հիմնական խմբերի.
- Մեխանիկական ճարտարագիտության դասընթացներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի համար նախատեսված մեքենաների և մեխանիկական համակարգերի նախագծմանը, ինչպիսիք են ջրի և կեղտաջրերի մաքրման կայանները, պոմպակայանները, աղբի տեսակավորման գործարանները և այլ մեխանիկական հաստատություններ։
- Բնապահպանական ճարտարագիտության կամ բնապահպանական համակարգերի դասընթացներ, որոնք ուղղված են քաղաքացիական շինարարության մոտեցմանը, որտեղ կառույցներն ու լանդշաֆտը կառուցվում են շրջակա միջավայրին համահունչ լինելու կամ այն պաշտպանելու համար։
- Բնապահպանական քիմիայի, կայուն քիմիայի կամ բնապահպանական քիմիական ճարտարագիտության դասընթացներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրում քիմիական նյութերի ազդեցության հասկացմանը, ներառյալ հանքարդյունաբերական ցանկացած գործընթաց, աղտոտիչներ, ինչպես նաև կենսաքիմիական գործընթացներ։
- Բնապահպանական տեխնոլոգիաների դասընթացներ, որոնք ուղղված են էլեկտրոնիկայի կամ էլեկտրատեխնիկայի ոլորտի այնպիսի շրջանավարտների պատրաստմանը, ովքեր ունակ են մշակել սարքեր և հարմարանքներ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մոնիտորինգի ենթարկելու, չափելու, մոդելավորելու և վերահսկելու համար, ներառյալ վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրության մոնիտորինգն ու կառավարումը։
Ուսումնական ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ թեմաները կազմում են բնապահպանական ճարտարագիտության տիպիկ ուսումնական ծրագիրը[24].
- Զանգվածի և էներգիայի փոխանցում
- Բնապահպանական քիմիա
- Անօրգանական քիմիա
- Օրգանական քիմիա
- Միջուկային քիմիա
- Աճի մոդելներ
- Ռեսուրսների սպառում
- Բնակչության աճ
- Տնտեսական աճ
- Ռիսկերի գնահատում
- Վտանգի նույնականացում
- Դոզա-պատասխան գնահատում
- Ազդեցության գնահատում
- Ռիսկի բնութագրում
- Ռիսկերի համեմատական վերլուծություն
- Ջրի աղտոտում
- Ջրային ռեսուրսներ և աղտոտիչներ
- Թթվածնի պահանջարկ
- Աղտոտիչների տեղափոխում
- Ջրի և կեղտաջրերի մաքրում
- Օդի աղտոտում
- Արդյունաբերական, տրանսպորտային, առևտրային և բնակելի հատվածների արտանետումներ
- Չափանիշային և տոքսիկ (թունավոր) օդն աղտոտող նյութեր
- Աղտոտման մոդելավորում (օրինակ՝ Մթնոլորտային տարածման մոդելավորում)
- Աղտոտման վերահսկում
- Օդի աղտոտում և օդերևութաբանություն
- Համաշխարհային փոփոխություններ
- Ջերմոցային էֆեկտ և գլոբալ ջերմաստիճան
- Ածխածնի, ազոտի և թթվածնի շրջապտույտ
- Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական հանձնաժողովի (IPCC) արտանետումների սցենարներ
- Օվկիանոսային փոփոխություններ (օվկիանոսի թթվեցում, գլոբալ տաքացման այլ ազդեցություններ օվկիանոսների վրա) և փոփոխություններ ստրատոսֆերայում (տես՝ Կլիմայի փոփոխության ֆիզիկական ազդեցությունները)
- Կոշտ թափոնների կառավարում և ռեսուրսների վերականգնում
- Կենսական ցիկլի գնահատում
- Աղբյուրի կրճատում (թափոնների առաջացման նվազեցում)
- Հավաքման և տեղափոխման գործողություններ
- Վերամշակում
- Թափոնների փոխակերպում էներգիայի
- Աղբավայր
Կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրամատակարարում և մաքրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնապահպանական ճարտարագետները գնահատում են ջրային հաշվեկշիռը ջրհավաք ավազանում և որոշում հասանելի ջրամատակարարման ծավալը, այդ ավազանում տարբեր կարիքների համար անհրաժեշտ ջրի քանակը, ջրի շարժման սեզոնային ցիկլերը ջրհավաք ավազանով, ինչպես նաև մշակում են համակարգեր՝ տարբեր օգտագործման նպատակներով ջուրը կուտակելու, մաքրելու և տեղափոխելու համար։
Ջուրը մշակվում (մաքրվում) է՝ վերջնական օգտագործման համար ջրի որակի սահմանված նպատակներին հասնելու համար։ Խմելու ջրամատակարարման դեպքում ջուրը մշակվում է վարակիչ հիվանդությունների փոխանցման և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև հաճելի համ ստանալու համար։ Ջրամատակարարման համակարգերը[25][26]նախագծվում և կառուցվում են այնպես, որ ապահովեն ջրի համապատասխան ճնշում և հոսքի արագություն՝ վերջնական օգտագործողների տարբեր կարիքները բավարարելու համար, ինչպիսիք են կենցաղային օգտագործումը, հրդեհաշիջումը և ոռոգումը։
Կեղտաջրերի մաքրում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան կեղտաջրերի մաքրման բազմաթիվ տեխնոլոգիաներ։ Կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիական շղթան կարող է բաղկացած լինել պինդ և լողացող նյութերը հեռացնող առաջնային պարզարանի համակարգից, աերացիոն ավազանից ու դրան հաջորդող ֆլոկուլյացիայից և նստեցումից կամ ակտիվ տիղմի համակարգից և երկրորդային պարզարանից բաղկացած երկրորդային մաքրման համակարգից, ազոտի հեռացման երրորդային կենսաբանական համակարգից և վերջնական ախտահանման գործընթացից։ Աերացիոն ավազանի կամ ակտիվ տիղմի համակարգը հեռացնում է օրգանական նյութերը բակտերիաների աճեցման միջոցով, իսկ երկրորդային պարզարանը ջրից հեռացնում է այդ ակտիվ տիղմը։ Երրորդային համակարգը, թեև ծախսերի պատճառով միշտ չէ որ ներառվում է, գնալով ավելի տարածված է դառնում ազոտն ու ֆոսֆորը հեռացնելու և ջուրը ախտահանելու համար նախքան այն մակերևութային ջրահոսքեր կամ օվկիանոս արտանետելը[27]։
Օդի աղտոտման կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնականները մշակել են օդի աղտոտման տարածման մոդելներ՝ ընդունիչում (դիտակետում) աղտոտիչի համակենտրոնացումը կամ տրանսպորտային միջոցների արտանետվող գազերի ու արդյունաբերական ծխնելույզների արտանետումների ազդեցությունը օդի ընդհանուր որակի վրա գնահատելու համար։ Որոշակի առումով այս ոլորտը համընկնում է այրման գործընթացներից ածխաթթու գազի և ջերմոցային այլ գազերի արտանետումները նվազեցնելու ձգտման հետ։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մեղմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնապահպանական ճարտարագետները կիրառում են գիտական և ճարտարագիտական սկզբունքներ՝ գնահատելու համար, թե արդյոք հնարավոր են որևէ բացասական ազդեցություններ ջրի որակի, օդի որակի, բնակավայրերի որակի, բուսական և կենդանական աշխարհի, գյուղատնտեսական ներուժի, երթևեկության, էկոլոգիայի և աղմուկի վրա։ Եթե ազդեցություններ են սպասվում, ապա նրանք մշակում են մեղմացնող միջոցառումներ՝ այդպիսի ազդեցությունները սահմանափակելու կամ կանխելու համար։ Մեղմացնող միջոցառման օրինակ է մոտակա վայրում ջրաճահճային տարածքների (խոնավատարածքների) ստեղծումը՝ ճանապարհի շինարարության համար անհրաժեշտ խոնավատարածքների լցնումը փոխհատուցելու նպատակով, եթե հնարավոր չէ փոխել ճանապարհի երթուղին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում շրջակա միջավայրի գնահատման պրակտիկան պաշտոնապես սկիզբ է առել 1970 թվականի հունվարի 1-ին՝ «Շրջակա միջավայրի պահպանության մասին ազգային քաղաքականության մասին» օրենքի (NEPA) ուժի մեջ մտնելու օրվանից։ Այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 100 զարգացող և զարգացած երկրներ կամ ծրագրել են համանման հատուկ օրենքներ, կամ որդեգրել են այլուր կիրառվող ընթացակարգեր։ NEPA-ն կիրառելի է ԱՄՆ-ի բոլոր դաշնային գործակալությունների համար[28]։
Կարգավորող գործակալություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջակա միջավայրի պահպանության գործակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (EPA) այն բազմաթիվ գործակալություններից մեկն է, որը համագործակցում է բնապահպանական ճարտարագետների հետ՝ կարևորագույն խնդիրներ լուծելու համար։ EPA-ի առաքելության հիմնական բաղադրիչն է պաշտպանել և բարելավել օդի, ջրի և ընդհանուր շրջակա միջավայրի որակը՝ վնասակար ազդեցությունների հետևանքներից խուսափելու կամ դրանք մեղմելու նպատակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Careers in Environmental Engineering and Environmental Science». American Academy of Environmental Engineers & Scientists. Արխիվացված է օրիգինալից 2021-02-24-ին. Վերցված է 2019-03-23-ին.
- 1 2 3 «Architecture and Engineering Occupations». Occupational Outlook Handbook. Bureau of Labor Statistics. 2019 թ․ փետրվարի 20. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
- ↑ Mahamud-López, Manuel María; Menéndez-Aguado, Juan Mariá (2005 թ․ սեպտեմբեր). «Environmental engineering in mining engineering education». European Journal of Engineering Education (անգլերեն). 30 (3): 329–339. Bibcode:2005EJEE...30..329M. doi:10.1080/03043790500114490. ISSN 0304-3797. S2CID 109093239.
- 1 2 3 4 5 6 7 «10 Advancements in Environmental Engineering». HowStuffWorks (անգլերեն). 2014-05-18. Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ Beychok, Milton R. (1967). Aqueous Wastes from Petroleum and Petrochemical Plants (1st ed.). John Wiley & Sons. LCCN 67019834.
- ↑ Tchobanoglous, G.; Burton, F.L. & Stensel, H.D. (2003). Wastewater Engineering (Treatment Disposal Reuse) / Bailey Alatoree Inc (4th ed.). McGraw-Hill Book Company. ISBN 978-0-07-041878-3.
- ↑ Turner, D.B. (1994). Workbook of atmospheric dispersion estimates: an introduction to dispersion modeling (2nd ed.). CRC Press. ISBN 978-1-56670-023-8.
- ↑ Beychok, M.R. (2005). Fundamentals Of Stack Gas Dispersion (4th ed.). author-published. ISBN 978-0-9644588-0-2.
- ↑ Career Information Center. Agribusiness, Environment, and Natural Resources (9th ed.). Macmillan Reference. 2007.
- ↑ «Become Board Certified in Environmental Engineering». American Academy of Environmental Engineers & Scientists. Արխիվացված է օրիգինալից 2021-01-18-ին. Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ «NCEES PE Environmental exam information». NCEES (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ «Professional Engineering Institutions». Engineering Council. Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ «environ | Search Online Etymology Dictionary». www.etymonline.com. Վերցված է 2020-12-14-ին.
- 1 2 3 4 5 6 7 Mason, Matthew. «Environmental Engineering: Why It's Vital for Our Future». Environmental Science (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ Jansen, M. (1989 թ․ հոկտեմբեր). «Water Supply and Sewage Disposal at Mohenjo-Daro». World Archaeology. 21 (2): 177–192. doi:10.1080/00438243.1989.9980100. JSTOR 124907. PMID 16470995.
- ↑ Angelakis, Andreas N.; Rose, Joan B. (2014). «Chapter 2: "Sanitation and wastewater technologies in Harappa/Indus valley civilization (ca. 2600-1900 BC)». Evolution of Sanitation and Wastewater Technologies through the Centuries. IWA Publishing. էջեր 25–40. ISBN 9781780404851.
- ↑ «Funding - Environmental Engineering». US National Science Foundation. Վերցված է 2013-07-01-ին.
- ↑ «Waterborne Infections». Encyclopedia.com. Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ Radniecki, Tyler. «What is Environmental Engineering?». College of Engineering. Oregon State University. Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ Grand Challenges and Opportunities in Environmental Engineering for the Twenty-first Century. The National Academies Press, Washington, DC. 2019. doi:10.17226/25121. ISBN 978-0-309-47652-2. Վերցված է 2025-12-17-ին.
- ↑ Oerther, Daniel; Oerther, Sarah; McCauley, Linda (2024). «Environmental Engineering 3.0: Faced with Planetary Problems, Solutions Must Scale-up Caring». Journal of Environmental Engineering. 150 (9): 02524001. doi:10.1061/JOEEDU.EEENG-7764.
- ↑ «Environmental Engineers». U.S. Bureau of Labor Statistics, Washington, DC. 2025-08-28. Վերցված է 2025-12-17-ին.
- ↑ «What is Environmental Engineering?». Civil and Environmental Engineering (անգլերեն). 2012-07-04. Վերցված է 2023-01-27-ին.
- ↑ Masters, Gilbert (2008). Introduction to environmental engineering and science. Upper Saddle River, N.J: Prentice Hall. ISBN 978-0-13-148193-0.
- ↑ Drinking water distribution systems : assessing and reducing risks. National Academies Press. 2006. Bibcode:2006nap..book11728N. doi:10.17226/11728. ISBN 978-0-309-10306-0. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Water Distribution Networks CE370» (PDF). King Fahd University of Petroleum and Minerals. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Sims, J. (2003). Activated sludge, Environmental Encyclopedia. Detroit.
- ↑ McGraw-Hill Encyclopedia of Environmental Science and Engineering (3rd ed.). McGraw-Hill, Inc. 1993. ISBN 9780070513969.