Բնակարանի հիգիենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակարանի հիգիենա, կենցաղային հիգիենայի հիմքը բնակարանում մաքրության և կարգուկանոնի ապահովումն է.

Բնակարանի հիգիենաի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է հետևել օդի մաքրությանը (հաճախակի օդափոխել բնակարանը), ջերմաստիճանային բարենպաստ ռեժիմի պահպանմանը։ Սենյակում հաստատուն ջերմության (ամռանը 22-25 °C, ձմռանը 20-22 °C, բայց 18 °C –ից ոչ ցածր) պահպանման նպատակով հարկավոր է արտաքին դռների և լուսամուտների շրջանակների (փայտաշեն տանը առաստաղի ծածկի) ճեղքերը փակել։ Ջերմաստիճանը բարձրացնելու համար օգտագործում են էլեկտրական ջեռուցիչ սարքեր։ Վառարանային ջեռուցման դեպքում անհրաժեշտ է զգուշանալ, որ այրման արգասիքները, հատկապես շմոլ գազը, սենյակ չթափանցեն։ Օդի հովացման, մաքրման և խոնավության կարգավորման համար կարելի է օգտագործել կոնդիցիոներ։ Տան մեջ խոնավության առաջացման պատճառներից (բացի շենքի հիմքի մեջ հողի խոնավության ներթափանցումը, նկուղի հեղեղումը, տանիքի, վերին ծածկի և կառուցվածքային այլ տարրերի արատները) կարող են լինել կացարանի ոչ ճիշտ շահագործումը, վատ ջեռուցումը և օդափոխումը, հաճախակի լվացքն ու շորերը բնակարանում չորացնելը։ Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ընդհանուր օգտագործման տեղերի մաքրությանը։ Առավել խնամքով պետք է մաքրել խոհանոցը։ Ճանճերից, խավարասերներից, կրծողներից խուսափելու համար սնունդը և կեղտոտ ամանները չպետք է թողնել բաց վիճակում, սննդի մնացորդներն անհրաժեշտ է հավաքել փակ ամանի մեջ և ժամանակին թափել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։