Բնական ռեսուրսների շահագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բնական ռեսուրսների շահագործում, բնական ռեսուրսների օգտագործումն է տնտեսական աճի համար՝ երբեմն նաև շրջակա միջավայրի վատթարացման հաշվին[1]։ Այն ի հայտ է եկել 19-րդ դարում՝ արդյունաբերական մասշտաբով, քանի որ հումքերի (օրինակ՝ հանքարդյունաբերություն, շոգեքարշի արտադրություն և մեքենաշինություն) արդյունահանումն ու վերամշակումը զարգացել էին ավելի շուտ, քան եղել է նախաարդյունաբերական տարածքը։  20-րդ դարում էներգիայի սպառումն արագորեն աճեց։ Այսօր աշխարհի էներգիայի սպառման մոտ 80%-ը ապահովվում է հանածո վառելիքի արդյունահանմամբ, որը բաղկացած է նավթից, ածուխից և գազից[2]։ Մարդկանց կողմից շահագործվող չվերականգնվող ռեսուրսներ  են նաև  օգտակար հանածոները, ինչպիսիք են օրինակ՝ թանկարժեք մետաղները, որոնք հիմնականում օգտագործվում են արդյունաբերական ապրանքների արտադրության մեջ։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը արտադրության այնպիսի եղանակի օրինակ է, որը խոչընդոտում է բնական միջավայրի շատ ասպեկտներին, օրինակ՝ երկրային էկոհամակարգում անտառների քայքայմանը և ջրային էկոհամակարգում ջրերի աղտոտմանը։ Աշխարհի բնակչության թվի աճի հետ մեկտեղ տեղի է ունենում նաև տնտեսական աճ, որի հետևանքով  հումքի ոչ կայուն արդյունահանման վրա ազդող բնական ռեսուրսները հայտնվում են ոչնչացման եզրին, ինչը մտահոգության տեղիք է տալիս[3]։

Ինչո՞ւ են ռեսուրսները ճնշման տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիայի զարգացմանը համընթաց բնական ռեսուրսների արդյունահանումը գնալով ավելի արագ և արդյունավետ է դառնում։ Օրինակ՝ անցյալում կարող էր մեկ ծառ կտրելը ժամեր տևել, իսկ այժմ տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ անտառահատման մակարդակները և ծավալները մեծապես աճել են։ Մարդկանց թիվն աճում է։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին մարդկանց թիվը եղել է 7,6 միլիարդ։ Այս թիվը, ըստ կանխատեսումների, 2050 թվականին կհասնի մոտ 10 միլիարդի, իսկ 2100 թվականին՝ մոտ 11 միլիարդի[4]։

Նյութապաշտական հայացքները հանգեցնում են ոսկու և ադամանդի հանքարդյունաբերության՝ զարդեր արտադրելու, որը մարդկային կյանքի և առաջխաղացման համար անհրաժեշտ ապրանք համարել չի կարելի։ Սպառողականությունը հանգեցնում է նաև ռեսուրսների արդյունահանումը՝ մարդկային կյանքի անհրաժեշտ ապրանքատեսակների արտադրության համար, բայց այն ավելի օգտակար է, քանի որ մարդիկ դրանից ավելի շատ են շահում։

Ինտենսիվ մրցակցության շնորհիվ ավելորդ պահանջարկը հաճախ հանգեցնում է կոնֆլիկտների. Կազմակերպություններ՝  ինչպիսիք են Global Witness-ը և ՄԱԿ-ը, հաստատել են այդ կապը։ Բնակչության շրջանում իրազեկության պակասը զգալի է։ Հասարակությունը տեղյակ չէ նյութերի քայքայումը և շահագործումը նվազեցնելու եղանակների մասին[5]:

Ռեսուրսների շահագործման հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական ռեսուրսները անսպառ չեն, հետևաբար դրանց ոչ ճիշտ օգտագործումը կարող է հանգեցնել այդ ռեսուրսների սպառման։

Ազդեցությունը տեղական համայնքների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ Հարավ [խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ Հարավը գոյություն ունեցող տերմին է, որն օգտագործվում է Համաշխարհային բանկի և այլ կազմակերպությունների կողմից` նույնականացնելով երկրները, որի հիմքում ընկած է Հյուսիս-Հարավ գլոբալ բաժանումը։

Երբ հանքարդյունաբերական ընկերությունը Գլոբալ Հարավում գտնվող զարգացող երկիր է մտնում հումք արդյունահանելու համար՝ պաշտպանելով արդյունաբերության ներկայության առավելությունները և նվազագույնի հասցնելով հավանական բացասական հետևանքները, ձեռք է բերում տեղի բնակչության վստահությունը։ Տնտեսական զարգացման արդյունավետ գործոնները  ստեղծում են  առողջապահական կենտրոններ, ոստիկանության բաժանմունքներ և դպրոցներ[6]։ Այնուամենայնիվ, տնտեսական զարգացմամբ, փողը դառնում է հետաքրքրության գերագույն առարկա, ինչը կարող է հանգեցնել այնպիսի խոշոր կոնֆլիկտների, որոնք նախկինում այդ երկրում տեղի չէին ունեցել[7]։ Այս հակամարտությունները հիմնականում ծագում են եսակենտրոն տնտեսության շրջանում՝ սպառողական արժեքների ազդեցության տակ[8]։

BHP-ն, որն այժմ BHP Billiton-ն է, մտավ Պապուա Նոր Գվինեա պղինձը և ոսկին շահագործելու համար, որի արդյունքում բնիկ ժողովուրդների տնտեսությունը բարգավաճեց։

BHP Group Limited և BHP Group plc, անգլո-ավստրալիական բազմազգ հանքարդյունաբերության, մետաղների և նավթային երկակի ցուցակման հասարակական ընկերության առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուրն քաղաքում։ Չնայած նրանց կյանքի որակը բարելավվել է, սակայն սկզբում վեճերը տեղացիների շրջանում բավական շատ էին՝ հողային իրավունքի ձեռքբերման առումով, քանի որ նրանք պետք է օգուտ քաղեին հանքարդյունաբերության նախագծից[9]։ 

Ok Tedi բնապահպանական աղետը ցույց է տալիս բնական պաշարների շահագործման բացասական հետևանքները։ Բանը նրանում է, որ Պակի-Նոր Գվինեայի արևմտյան նահանգում գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեության արդյունքում Ok Tedi գետի 1.000 կմ երկարությամբ տեղի է ունեցել ջրամատակարարման համար թունավոր աղտոտում, ինչը պատճառ է դարձել ջրային կյանքի համատարած ոչնչացման։

Երբ հանքարդյունաբերական ընկերությունը ավարտում է նախագիծը զարգացող երկրի տարածքից հումքը հանելուց հետո, տեղի բնակիչներին մնում է կառավարել իրենց համայնքին հասցված շրջակա միջավայրի վնասը և հանքարդյունաբերական ընկերության ներկայությամբ խթանված տնտեսական օգուտների երկարաժամկետ կայունությունը վերափոխվում է մտահոգության[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cronin, Richard. (2009). "Natural Resources and the Development-Environment Dilemma Archived 2016-03-05 at the Wayback Machine.." Exploiting Natural Resources. The Henry L. Stimson Centre. p. 63.
  2. Planas Florent։ «The Exploitation of Natural Resources»։ Un An Pour La Planete։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 12, 2012-ին։ Վերցված է մարտի 22, 2012 
  3. McNicoll Geoffrey (2007)։ «Population and Sustainability»։ Handbook of Sustainable Development։ Edward Elgar Publishing։ էջեր 125–39։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2012-03-13 
  4. «World Population Prospects - Population Division - United Nations»։ esa.un.org։ Վերցված է 2018-06-25 
  5. Pimentel David, Pimentel Marcia (September 2006)։ «Global environmental resources versus world population growth»։ Ecological Economics 59 (2): 195–198։ doi:10.1016/j.ecolecon.2005.11.034 
  6. Pedro Antonio M.A. (2004)։ Mainstreaming Mineral Wealth in Growth and Poverty Reduction Strategies։ Economic Commission for Africa։ էջեր 5–6։ ISBN 9789211250978։ Վերցված է մարտի 20, 2012 
  7. Pegg Scott (January 2006)։ «Mining and poverty reduction: Transforming rhetoric into reality»։ Journal of Cleaner Production 14 (3–4): 376–387։ doi:10.1016/j.jclepro.2004.06.006 
  8. Weber-Fahr, M., Strongman, J., Kunanayagam, R., McMahon, G., Sheldon, C. (2001)։ «Mining and Poverty Reduction»։ Noord Internationaal WB PRSP Sourcebook։ էջեր 4–6։ Վերցված է մարտի 20, 2012 
  9. Brereton, D., Forbes, P. (2004)։ Monitoring the Impact of Mining on Local Communities: A Hunter Valley Case Study։ CSRM։ էջեր 12–13։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-17-ին։ Վերցված է 2021-01-23 
  10. Bray John (2003)։ «Attracting Reputable Companies to Risky Environments: Petroleum and Mining Companies»։ Natural Resources and Conflict: Options and Actions։ World Bank Publications։ էջեր 287–347։ Վերցված է 2012-03-12