Բնական պատմության թանգարան (Ռոտերդամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնական պատմության թանգարան
Rotterdam westzeedijk345.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՏեղագրությունՌոտերդամ
ՎայրՌոտերդամ և Villa Dijkzigt?
Ղեկավարության նստավայրՌոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասցե3015AA
Հիմնադրված է1927
Այցելուներ44 009 մարդ (2015)
ՏնօրենKees Moeliker?
Կայքhetnatuurhistorisch.nl

Բնական պատմության թանգարան (հոլ.՝ Natuurhistorisch Museum Rotterdam), գիտական թանգարան Ռոտերդամում (Նիդեռլանդներ

Թանգարանը բացվել է 1927 թվականին։ 2015 թվականին թանգարան է այցելել 44009 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Նիդեռլանդների բնական պատմության ասոցիացիայի Ռոտերդամի բաժինը (հոլ.՝ Nederlandsche Natuurhistorische Vereeniging) հիմնադրեց Բնական թանգարանի ստեղծման և պահպանման ասոցիացիան (հոլ.՝ Vereeniging tot Oprichting en Instandhouding van een Natuurhistorisch Museum):

Տեղադիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Վիլա Դեյկզիգտում (Villa Dijkzigt), Մուզեումպարկում, Կյունստխալի և Բոյմանս վան Բյոնինգենի թանգարանների կողքին։

Թանգարանի շենքը կառուցվել է 1852 թվականին։ Թանգարանը կառուցվել է ճարտարապետ Յոհան Մեթսելերի նախագծով։ 1995 թվականին շենքի մոտ կառուցվել է ապակե տաղավար, որը նախագծել է ճարտարապետ Էրիկ վան Էգերաթը։

Թանգարանը ունի նաև խանութ և գրադարան։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն պարունակում է մոտ 400 000 օբյեկտ, որից 253 119 գրանցված է[1]։

Ադմինիստրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից թանգարանի տնօրենն է եղել Քես Մուլիքերը[2]։ 2016 թվականից թանգարանի հսկիչն է եղել Բրամ Լանգեվելդը[3]։

2012 թվականին թանգարանը ընդունել է 37 814[4], իսկ 2015 թվականին` 44 009 այցելու[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Het Natuurhistorisch jaarverslag 2015» (հոլանդերեն)։ Natuurhistorisch Museum Rotterdam։ 2016։ Վերցված է 2016-7-15 
  2. Lucas Brouwers. (2015)։ «Een eend heeft mij op de kaart gezet» (հոլանդերեն)։ NRC Handelsblad։ Վերցված է 2016-7-15 
  3. Saloua Ousseur (2016)։ «Jonge conservator verfrist Natuurhistorisch museum» (հոլանդերեն)։ Metro։ Վերցված է 2016-7-15 
  4. «Bijna 38.000 bezoekers in 2012» (հոլանդերեն)։ Natuurhistorisch Museum Rotterdam։ 2013։ Վերցված է 2013-6-19 (չաշխատող հղում)
  5. «Het Natuurhistorisch jaarverslag 2015» (հոլանդերեն)։ Natuurhistorisch Museum Rotterdam։ 2016։ Վերցված է 2016-7-15