Բնական պաշարների գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնական պաշարների գնահատում, գիտական հետազոտությունների ուղղություն, որը գնահատում է բնության տարրերի օգտակարության աստիճանը՝ քանակական և որակական գնահատականների համակարգի օգնությամբ։ Գնահատվում են առանձին բնական պաշարները (հողային, ջրային, բուսական, կենդանական, հանքային) և բնական տարածքները՝ հաշվի առնելով տվյալ պաշարի տնտեսական, արտադրական, սոցիալական և էկոլոգիական օգտակարությունը, ըստ որոնց տարբերում են.

  1. տնտեսական գնահատում, արտահայտվում է դրամական միավորներով։ Գնահատվում է բնական պաշարի տնտեսական օգտակարությունը, հաշվարկվում դրա օգտագործման ազդեցությունը աշխատանքի արտադրողականության և ինքնարժեքի վրա։
  2. սոցիալական գնահատում, հաշվի է առնվում մարդկանց աշխատանքի, կենցաղի ու հանգստի կազմակերպման վրա պաշարի ազդեցությունը (կատարվում է տարբեր բնական պաշարների համեմատական գնահատում)
  3. էկոլոգիական գնահատում, բացահայտվում է բնական պաշարի միջավայրաստեղծ նշանակությունը

Բնական պաշարների գնահատման, օգտագործման բնույթը և աստիճանը որոշվում են երկրի հասարակական-տնտեսական կառուցվածքով, արտադրական հարաբերությունների բնույթով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։