Բնական պաշարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բնական պաշարից)

Բնական պաշարներ, բնության մարմիններ և ուժեր, որոնք արտադրողականության զարգացման և ուսումնասիրության տվյալ փուլում կարող են օգտագործվել մարդկային հասարակության պահանջմունքների բավարարման համար։

Հատկանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պաշարների կարևոր հատկանիշներն են.

  1. քանակի և որակի ինքնավերարտադրումը և ինքնակարգավորումը (անտառ, կենդանիների գլխաքանակ և այլն),
  2. բնական էվոլյուցիայի հետևանքով և մարդու ներգործության ազդեցությամբ բնական պաշարների մեկ որակ, վիճակից մեկ այլ վիճակի անցումը (Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով լճի էկոհամակարգի փոփոխություն)։

Բնական պաշարները կախված են մարդկանց արտադրողական և ոչ արտադրող, գործունեության տեխնոլոգիական եղանակից, բնույթից, ինտենսիվությունից։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքավայր Ռուսաստանում

Բնական պաշարները դասակարգվում են ըստ սպառման և վերականգնման հատկանիշների, մարդու գործունեության մեջ դրանց օգտագործման հիմնական ուղղությունների։

Ըստ սպառման և վերականգնման հատկանիշների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սպառման և վերականգնման հատկանիշների դասակարգումը կատարվում է էկոլոգիական պլանավորման և կանխատեսման նպատակով։ Սովորաբար առանձնացնում են

  • գործնականում անսպառ (արեգակի, քամու, մակընթացային, երկրի ներքին էներգիա)
  • սպառվող պաշարներ, որոնք լինում են

Ըստ մարդու գործունեության մեջ օգտագործման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մարդու գործունեության մեջ օգտագործման հիմնական ուղղությունների՝ բնական պաշարները բաժանվում են 2 խմբի.

  1. պաշարներ, որոնք մարդկանց գոյության ու վերարտադրության անմիջական աղբյուրներ են, այդ թվում՝ կենսական անհրաժեշտության (օդ, ջուր), ինչպես նաև ոչ արտադրական նշանակության (ռեկրեացիայի, գեղագիտական և այլն)
  2. պաշարներ, որոնք նյութական արտադրության միջոցների աղբյուր են, արտադրական զարգացման կարևոր գործոններ (հումք, էներգակիրներ և այլն)
  3. պաշարները, որոնք բնական միջավայրից չեն կորզվում, օրինակ՝ էլեկտրաէներգիա ստանալու և նավագնացության նպատակով օգտագործվող ջուրը։

Բնական պաշարների դասակարգման և գնահատման չափանիշներն անընդհատ փոխվում են՝ դրանց վրա մարդկային հասարակության ազդեցության ուժեղացմանը զուգընթաց։ Այդ ազդեցությունը մեծանում է ոչ միայն մասշտաբներով, այլև «որակական կազմով» ու կառուցվածքով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։