Բնական դաստիարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնական դաստիարակություն, մանկավարժական տեսություն, որ գերագնահատում է երեխայի փորձը և իդեալականացնում նրա «բնությունը»։ Առաջին անգամ առաջ է քաշել Ժան Ժակ Ռուսոն, XVIII դարում։ Բնական դաստիարակության տեսության հիմքում ընկած էր, այսպես կոչված, «երեխայի բնական զարգացման» և նրա «բնական իրավունքների» հաշվառումը։ Դաստիարակությունը, ըստ Ռուսոյի, պետք է հետևի միայն երեխայի բնական զարգացման ընթացքին և հենվի «մարդու բնական իրավունքներից առաջինի՝ ազատության վրա»։ Բնական դաստիարակության տեսությունը յուրահատուկ բողոք էր ավատատիրական դաստիարակության համակարգի, երեխային ֆիզիկապես տանջելու ու խստավարժեցման, ուսուցման քարացածության և սխոլաստիկայի դեմ։ Այդ իմաստով այն առաջադիմական դեր է խաղացել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 489