Բնական գոտիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրագնդի բնական գոտիների քարտեզ

Բնական գոտիներ, աշխարհագրական թաղանթի շրջաններ, որոնք բնութագրվում են իրենց հատուկ կլիմայական պայմաններով, հողաբուսական ծածկով և կենդանական աշխարհով։

Երկրագնդի բնական գոտիներն են.

Բնական զոնաներ[խմբագրել]

Բնական զոնաները տարբեր աշխարհամասերում[խմբագրել]

Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում բնական զոնաները ձգվում են արևմուտքից արևելք ուղղությամբ, մինչդեռ բարեխառն, մերձարևադարձային գոտիներում դրանք շեղվում են իրենց տարածման օրինաչափ ուղղությունից` ձգվելով գրեթե հյուսիսից հարավ։ Վերջինս հիմնականում պայմանավորված է մայրցամաքի աշխարհարհագրական դիրքով և լեռնային համակարգերի` միջօրեական ուղղությամբ ձգվածությամբ։ Մայրցամաքի հյուսիսային մասում` Գրենլանդիայում (բացառությամբ հարավարևմտյան առափնյա շրջանի), Կանադական արկտիկական կղզեխմբում տարածվում է արկտիկական անապատների կամ սառցային զոնան։ Այստեղ հսկայական տարածքներ տարավա մեծ մասը ծածկված են ձյան և սառցադաշտերի շերտով։ Բաֆինի Երկրի կղզում, Գրենլանդիայի առափնյա շրջաններում շատ են լեռնահովտային սառցադաշտերը, որոնք լեռնալանջերից դանդաղ սահելով` առաջանում են կախված լեզվակներ։ Այստեղ կարճատև ամռանը ձյան և սառցե շերտից ազատված տարածքներում աճում են ցածրակարգ բույսեր` մամուռներ, քարաքոսներ` զբաղեցնելով զոնայի հարավային տարածքներկի գրեթե կեսը։ Այս բույսերը տարածվում են գրեթե հումուսից զուրկ արկտիկական կմաղքային հողերի վրա։ Կենդանիներից այստեղ հանդիպում են սպիտակ արջը, բևեռային աղվեսը, բևեռային բուն, լեմինգը։ Մայրցամաքի հյուսիսային ծովեզերքին` հարակից կղզիների տարածքում է տունդրային զոնան։ Այն, ձգվելով դեպի հարավ-արևելք, հասնում է Հուդզոնի ծոցի առափնյա շրջանները` ներառելով նաև Լաբրադոր թերակղզու հյուսիսային մասը։

Տունդրա[խմբագրել]

Տունդրայում, տունդրագլեյան հողերի վրա, աճում են մամուռներ, քարաքոսներ, հավամրգու փոքր թփեր։ Զոնայի հարավային մասում տարածվում են ճահճային խոտաբույսերը, ծուռտիկ բներով գաճաճ կեչիները, լաստենիները, որոնց բարձրություն հասնում է մինչև մեկ մետրի։ Տունդրայի հողերը որոշակի խորության վրա կլոր տարի սառած են։ Հողի բազմամյա սառցույթի գոտին տարածվում է ավելի հարավ` ներառելով անտառատունդրայի և փշատերև անտառների (տայգայի) զոնաների հողերը։ Տունդրայում տարածվում են այն կենդանիները, որոնք հանդիպում են նաև սառցային և փշատերև անտառների զոնաներում։ Այստեղ տարածաված կենդանիներից է հյուսիսային կարիբու եղջերուն։ Հանդիպում են բևեռային գայլը, բևեռային աղվեսը, իսկ ծովափերին` փոկերը, ծովացուլերը։ Անտառատունդրայում և Տայգայում տիրապետում է ծառային բուսականությունը։ Անտառատունդրայում ավելի շատ տարածված են ծուռտիկ բներով կարճահասակ ծառերը։ Տայգայի զոնան լայն շերտով տարածվում է մայրցամաքում` արևմուտքից արևելք ուղղությամբ։ Այստեղ գերիշխում են պոդզոլային հողերը, որոնք գոյացել են խոնավ և զով ամառային կլիմայի պայմաններում քայքայված բուսական չնչին մնացորդներից և արտաքին տեսքով ու գույնով նման են մոխրի։ Տարվա ընթացքում գրանցված ոչ բարձր ջերմաստիճանները չեն նպաստում բույսերի մնացորդների արագ քայքայմանը։ Այդ պատճառով այս հողերը հումուսով աղքատ են։

Տունդրա

Տայգա[խմբագրել]

Տայգա

Տայգայում աճում են հիմնականում փշատերև ծառեր` եղևնի, սոճի, խեժափիճի։ Անտառներում ապրում են գիշատիչներ շատ տեսակներ` արջ, աղվես, գայլ և այլն։ Այստեղ անցյալում տարածում ուներ ամերիկյան բիզոնը, որը զանգվածային որսի պատճառով գրեթե վերացել է և այժմ պահպանվում է միայն առանձին արգելոցներում։ Այս զոնայից հարավ` ճմապոդզոլային և գորշ անտառային հողերի վրա, ձգվում է խառը և լայնատերև անտառների զոնան։ Այն ավելի լայն շերտով տարածվում է արևելյան խոնավ ու տաք շրջաններում։ Այս անտառները դեպի արևմուտք տեղումների նվազմանը զուգահեռ իրենց տեղը զիջում են անտառատափաստաններին և տափաստաններին։ Ամերիկյան տափաստանները, որոնց անվանում են պրերիաներ, լայն տարածում ունեն Մեծ հարթավայրերում։ Այստեղ սևահողերի վրա աճում են խոտաբույսեր, հատկապես` հացազգիներ։ Կոկորդիլոսների համակարգի առափնյա լեռներում և Կալիֆոռնիական հովտում, դարչնագույն հողերի վրա, տարածվում են մերձարևադարձային մշտականաչ անտառներն ու թփուտները։ Այստեղ է աճում աշխարհի ամենահսկա ծառը` Սեքվոյան, որն ունի մինջև 150 մ բարձրություն, շուրջ 10 մ տրամագիծ և ապրում է 3000 - 4000 տարի։ Մայրցամաքի հարավում Մերձմեքսիկական և Մերձատլանտյան դաշտավայրերում, կարմրահողերի և դեղնահողերի վրա, տարածվում են խոնավ մերձարևադարձային անտառները։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել]

Ամերիկա

Հյուսիսային Ամերիկայում, ի տարբերություն Աֆրիկայի, անապատներն ու կիսանապատները մեծ տարածում չունեն։ Դրանք հիմնականում զբաղեցնում են Կորդիլիերների միջլեռնային սարահարթերը, Մեքսիկական բարձրավանդակի ներքին շրջանները։ Մոխրագորշ, հումոսով աղքատ հողերի վրա աճում են անապատային բույսեր` օշինդր, կակտուս և այլն։ Մայրցամաքի հարավային շրջաններում, կենտրոնական Ամերիկայում տարածվում են արևադարձային խոնավ անտառների և սավանաների զոնաները։ Այստեղ աճում են արմավենիների մի քանի տեսակներ, լիաններ, տարածված են հարավամերիկյան կենդանիներ` մրջնակերը, զրահակիրը, պուման և այլն։ Կորդիլիերներում տիրապետում է վերընթաց գոտիականությունը, և հողաբուսական ծածկը փոխվում է ըստ բարձրության։ Հյուսիսային Ամերիկայի երկարամյա բնակեցման և տնտեսական յուրացման ընթացքում զգալի փոփոխություններ են կրել բնական լանդշաֆտները։ Զգալիորեն կրճատվել են բարեխառն գոտու և արևադարձային գոտու անտառները, անճանաչելիորեն փոխվել են պրերիաները։ Բնական լանդշաֆտների պահպանման և ուսումնասիրման համար մայրցամաքի տարբեր շրջաններում ստեղծված են բազմաթիվ արգելոցներ և ազդային պարկեր։ Դրանցից հատկապես մեծ հռչակ են վայելում Մեծ Կանիոն, Ելոուսթոունյան և Սեքվոյա ազգային պարկերը։

Գրականություն[խմբագրել]

  • 6-րդ դասարանիաշխարհագրություն