Բնածին պլատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնածին պլատին, պլատինային խմբի միներալ, Fe, Сu, Ni, Ir, Rh, Pd, Sn, Os, Ru, Au, Ag, Bi, Pb-ի չկարգավորված բնական պինդ լուծույթն է պլատինում։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար պարունակում է 2-3 հիմնական (միներալ առաջացնող) և տարբեր քանակների խառնուրդ մետաղներ։ Բյուրեղանում է խորանարդային համակարգում։ Ագրեգատները՝ ցան, բնածին տձե բեկորներ, թեփուկներ, ճառագայթաձև կառուցվաքի կոնկրեցիաներ։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնածին պլատինները միներալի գույնը մոխրավուն-սպիտակ է, փայլը՝ մետաղական, կարծրությունը՝ 3,5-5,5, խտությունը՝ 13100-21500 կգ/մ3։ Բնածին պլատինի միներալները ներծին են, առաջանում են մագմատիկ և հիղրոթերմալ հանքավայրերում, հանդիպում են ուլտրահիմքային և հազվադեպ՝ հիմքային ապարներում, ցրոններում, օքսիդացման զոնաներում։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնածին պլատինի տարատեսակներ են.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 325