Jump to content

Բնածին ոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնածին ոսկի
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Au
Նիկել-Շտրունցի դասակարգում1.AA.05[1]
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ[1]
Մոոսի կարծրություն2,75 ± 0
Ենթակատեգորիաcopper mineral group?[2]

Բնածին ոսկի, ոսկու միներալ, բնածին տարրերի դասից, ոսկու խմբից։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միներալի հիմնական բաղադրիչը ոսկին է։ Բնածին ոսկին արծաթի (հետքեր, մինչև 43 %) բնական պինդ լուծույթ է ոսկու մեջ, սովորական են պղնձի, երկաթի, կապարի, հազվադեպ՝ բիսմութի, սնդիկի, պլատինի, մանգանի և այլնի խառնուրդներ (հետքեր, մինչև 0,9%)[3]։

Հայտնի են պղնձախառն ոսկի՝ կուպրոաուրիտ (մինչև 20% Cu ) բիսմութային ոսկի՝ բիսմութաուրիտ (մինչև 4% Bi), պլատինախառն և իրիդիումախառն ոսկի։ Բյուրեղային համակարգը խորանարդային է, առաջացնում է օկտաէդրեր, դոդեկաէդրեր, խորանարդներ և ավելի բարդ ձևի բյուրեղներ։ Առավել տարածված են երականման և անկանոն անջատումները։

Բնածին ոսկին վառ դեղին է, կախված խառնուրդներից՝ գունատ դեղին, կարմրավուն, կանաչավուն։ Կարծրությունը 2,5 է, խտությունը՝ 1970-1560 կգ/մ3։ Ըստ մասնիկների մեծության զանազանում են՝ նուրբ դիսպերսային, փոշենման, մանր ու խոշոր։ 5 գրամից ավելի կշիռ ունեցողները կոչվում են բնածիններ, որոնց զանգվածը երբեմն հասնում է տասնյակ և հարյուրավոր կիլեգրամ։ Բնածին ոսկին առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում, հանդիպում է նաև ցրոններում։

Առկա է պեգմատիտներում, սև ավազներում, ցրոնային հանքավայրերում։ Ավելի քան 1-5 գ զանգված ունեցող ամբողջական գոյացությունները կոչվում են ոսկու բնակտորներ։ Դրանցից ամենախոշորը՝ 93,3 կգ զանգվածով «Հոլթերմանի սալիկը», հայտնաբերվել է Ավստրալիայում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 mineralienatlas
  2. Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
  3. Золото самородное // Большая российская энциклопедия
  4. Малая горная энциклопедия. В 3 т. = Мала гірнича енциклопедія / (На укр. яз.). Под ред. В. С. Белецкого. — Донецк: Донбасс, 2004. — ISBN 966-7804-14-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Gold Mineral Data». Mineralogy Database (անգլերեն). webmineral.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնածին ոսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 634