Բյուրեղաբուժություն
Բյուրեղաբուժություն, կեղծ գիտական այլընտրանքային բժշկության պրակտիկա, որն օգտագործում է քարեր և բյուրեղներ, ինչպիսիք են քվարցը, ագաթը, ամեթիստը կամ օպալը։ Այս պնդումը գիտական հիմքեր չունի, բայց պրակտիկայի հետևորդները պնդում են, որ քարերը բուժիչ ուժ ունեն, կարող են խթանել ցածր էներգիայի բարելավմանը, ազատել արգելափակված էներգիան և վերափոխել մարմնի աուրան[1][2][3][4]։
Ըստ բյուրեղաբուժության մեկ մեթոդի՝ պրակտիկանտը բյուրեղներ է դնում մարմնի տարբեր մասերի վրա, որոնք հաճախ համապատասխանում են չակրաներին, կամ բյուրեղներ է դնում մարմնի շուրջը` փորձելով կառուցել էներգետիկ ցանց, որը ենթադրաբար հաճախորդին շրջապատում է բուժիչ էներգիայով: Գիտական հետազոտությունները չեն գտել որևէ ապացույց, որ նման «էներգետիկ ցանցերը» իրականում գոյություն ունեն և չկա որևէ ապացույց, որ բյուրեղային բուժումն ավելի մեծ ազդեցություն ունի մարմնի վրա, քան ցանկացած այլ պլացեբո։

Տարածված տեղերում պրակտիկան խթանում է բյուրեղների առևտրային պահանջարկը, ինչը հանգեցնում է բյուրեղների արդյունահանման համար շրջակա միջավայրի վնասներին և երեխաների շահագործմանը[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ատլանտիսի մասին» Պլատոնի արձանագրության մեջ հիշատակվել է նաև բյուրեղաբուժությունը: Ըստ Պլատոնի, ատլանտացիներն օգտագործել են բյուրեղները մտքերը կարդալու և փոխանցելու համար[6]։ Շումերները օգտագործել են բյուրեղները իրենց կախարդական բանաձևերում 6000 տարի առաջ[7]։
Հին եգիպտացիները բյուրեղներն օգտագործել են զարդեր պատրաստելու համար: Բյուրեղները կամ թանկարժեք քարերը գործնականում օգտագործվել են իրենց մետաֆիզիկական հատկությունների համար, մասնավորապես որպես առողջության և պաշտպանության միջոցներ: Նրանք հաճախ թաղել են լաջվարդի սրբազան բզեզը իրենց մահացածների հետ՝ հավատալով, որ դա նրանց պաշտպանելու է հանդերձյալ կյանքում[8]։ Բացի այդ, Հին Եգիպտոսում թալիսմանները օգտագործվել են անհատի բարեկեցությունն ապահովելու համար[9]։ Ամուլետի ձևը, զարդարանքը, մակագրությունը, գույնը, նյութը կամ կատարած ծեսը վկայել են դրա ուժի մասին[9]։ Ամուլետները կրել կամ դրել են մարմնի վրա՝ քարերի, մատանիների, վզնոցների կամ այլ զարդերի տեսքով[9]։ Եգիպտացիները օգտագործել են ամուլետներ իրենց հետմահու կյանքից օգուտ քաղելու համար, հաճախ ներկայացնելով եգիպտական աստվածությունները և նրանց հատուկ ուժերը։ Ամուլետները տեղադրել են նաև մումիաների վրա կամ մումիաների վիրակապերի միջև, թաղման համար նախատեսված բյուրեղները եղել են ավելի մեծ, քան այն կտորները, որոնք սովորաբար մարդիկ կրել են կենդանության օրոք[9]: Հուղարկավորության ժամանակ օգտագործվել են նաև գլխակալների ամուլետներ, դրանք դրվել են գերեզմաններում՝ մահացածներին պաշտպանելու համար (խորհրդանշելով հանգուցյալի ծագումն ու վերակենդանացումը և արևը, որը ծագել է երկու բլուրների միջև՝ հարություն և վերածնունդ)[9]։
Հին հույները բյուրեղներին վերագրել են բազմաթիվ հատկություններ: «Բյուրեղ» բառը ծագել է հունարեն «krýstallos» բառից, որը թարգմանվում է որպես «սառույց»[10]: Հին հույները հավատացել են, որ թափանցիկ քվարցի բյուրեղները ջուր են, որոնք ուղղակի սառել են այնքան, որ մնացել են պինդ վիճակում[11]։ «Ամեթիստ» բառը հին հունարենում նշանակում է «չարբեցնող»։ Ամեթիստը կրել են որպես ամուլետ, որը, նրանց կարծիքով կանխելու էր թունավորումը[8]:
Թանկարժեք քարերը տարբեր մշակույթներում ընկալվել են որպես առարկաներ, որոնք կարող են օգնել լապիդային բժշկությանը[12]։ Արիզոնայի «Հոպի» տեղաբնիկ ամերիկացիները օգտագործել են քվարցի բյուրեղները հիվանդություններն ախտորոշելու համար[13]։ Ե՛վ Պլինիոս Ավագը, և՛ Գալեն Կլավդիոսը պնդել են, որ որոշ բյուրեղներ ունեն բուժիչ հատկություններ։ Եվրոպայում բյուրեղների (և մասնավորապես բյուրեղյա ամուլետների) բուժիչ ուժի վերաբերյալ հավատը պահպանվել է մինչ միջնադար[14][15]: Թանկարժեք քարերի ենթադրյալ բուժիչ հատկությունները և այն ուժերը, որոնք դրանք կրում են, հավաքված են տեքստերում, որոնք հայտնի են էղել որպես «լապիդարներ» (հայտնի են եղել միջնադարյան և վաղ ժամանակակից Եվրոպայում մինչև 17-րդ դարը)։

Տարբեր մշակույթներում՝ տարբեր քարեր կարող են խորհրդանշել կամ օգնել տարբեր բաների համար: Դրա վառ օրինակն է վարդագույն քվարցը: Եգիպտոսում կարծել են, որ վարդագույն քվարցը կարող է կանխել ծերացումը, հռոմեացիները օգտագործել են այն որպես կնիք՝ սեփականության իրավունքը նշանակելու և իմաստավորելու համար, միջնադարում օգտագործել են բուժիչ խմիչքների մեջ, իսկ այսօր վարդագույն քվարցը հայտնի է որպես «սիրո քար» և օգտագործվում է զգացմունքները հավասարակշռելու և զայրույթն ու հիասթափությունը բուժելու համար[16]:
Ժամանակակից օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլախոս երկրներում բյուրեղաբուժությունը մեծապես կապված է նոր դարաշրջանի հոգևոր շարժման հետ[12]։ Ի տարբերություն լրացուցիչ և այլընտրանքային բժշկության այլ ձևերի, բյուրեղաբուժության կողմնակիցները պրակտիկան դիտարկում են «անհատական»[17], կախված ծայրահեղ անհատականացումից և ստեղծագործական արտահայտումից[12][18]: Բյուրեղաբուժությամբ զբաղվողները պնդում են, որ որոշ ֆիզիկական հատկություններ՝ ձևը, գույնը և նշանները, որոշում են այն հիվանդությունները, որոնք քարը կարող է բուժել։ Նման ցուցակները հրապարակվում էին ընդհանուր տարածված տեքստերում[18]: Պարադոքսալ է, որ պրակտիկները նաև կարծում են, որ «բյուրեղները չունեն ներքին հատկանիշներ, բայց, փոխարենը, դրանց որակը փոխվում է կախված երկու մասնիկներից»[18]: Քարերն ըստ գույնի կամ դրանց ենթադրյալ մետաֆիզիկական հատկանիշների ընտրելուց հետո տեղադրում են մարմնի մասերի վրա[1]։ Քարերի գույնի ընտրությունը և տեղադրումը կատարվում է հիմնավորման, չակրաների կամ էներգետիկ ցանցերի համաձայն։
Վաճառք և արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ աշխարհում տարեկան բյուրեղների մանրածախ վաճառքը 2019 թվականից գնահատվում է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար[5][19]։
Հնդկաստանը, Չինաստանը, Բրազիլիան և Մադագասկարը բյուրեղների հիմնական արտադրողներն են[5]։ Մադագասկարի բյուրեղների ակունքներից մեկում բյուրեղների մեծ մասն արդյունահանվում է ոչ անվտանգ կամ ոչ արդյունաբերական հանքերում, որտեղ ծնողներն ու երեխաները միասին աշխատում են՝ փորում են բահերով, բյուրեղները փոսերից և թունելներից հանելու համար[5]։ Հանքագործներին սովորաբար վճարվում է 17-ից 23 ցենտ մեկ կիլոգրամ վարդագույն քվարցի համար[5]։ Հանքագործի եկամուտը կարող է լինել վերջնական մանրածախ արժեքի ընդամենը 0,1%-ը[5]: Որոշ մարդիկ ասում են, որ հանքագործների ցածր վարձատրությունը պայմանավորված է նրանով, որ զարգացած երկրում հաճախորդները ցանկանում են ցածր գներ, մյուսներն ասում են, որ դա պայմանավորված է նրանով, որ զարգացած երկրներում խանութները ցանկանում են ավելի շահավետ լինել[5][19]։
Գիտական գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չկա ոչ մի գիտական ապացույց, որ բյուրեղաբուժությունը որևէ ազդեցություն ունի, այդ պատճառով այն համարվում է կեղծ գիտություն[1][20]: Բյուրեղաբուժության ենթադրյալ հաջողությունը կարելի է վերագրել պլացեբոյի էֆեկտին[3][20]: Ավելին՝ չկան գիտական հիմքեր «արգելափակված» չակրաների հասկացությունների, հիմնավորում պահանջող «էներգետիկ ցանցեր»-ի կամ նման այլ տերմինների համար։ Մեծամասամբ հասկացվում է, որ դրանք ոչ ավելի են, քան տերմիններ, որոնք օգտագործվում են կոնցեպտի հետևորդների կողմից՝ իրենց գործունեությանը վստահություն հաղորդելու համար: Էներգիան, որպես գիտական տերմին շատ լավ սահմանված հասկացություն է, որը հեշտությամբ չափելի է և քիչ նմանություն ունի էներգիայի էզոթերիկ հասկացությանը, որն օգտագործվում է բյուրեղաբուժությամբ զբաղվողների կողմից[21]:
1999 թվականին Ֆրենչը և Ուիլյամսը հետազոտություններ են անցկացրել ուսումնասիրելով բյուրեղների հզորությունը՝ պլացեբոյի էֆեկտի համեմատ: Ութսուն կամավորների հանձնարարվել է զբաղվել մեդիտացիայով կամ քվարց բյուրեղով կամ պլացեբո քարով, որոնք են տարբերվել քվարցից: Մասնակիցներից շատերը թե իրական բյուրեղի, թե պլացեբոյի դեպքում նշել են, որ զգում են «բյուրեղին բնորոշ էֆեկտներ»: 2001 թվականին Լոնդոնի համալսարանի «անոմալ հոգեբանության» հետազոտական բաժնի ղեկավար Քրիստոֆեր Ֆրենչը և Գոլդսմիթի համալսարանի իր գործընկերները միասին ներկայացրել են բյուրեղաբուժության իրենց ուսումնասիրությունը՝ Բրիտանական հոգեբանական ընկերության հարյուրամյակի ամենամյա կոնֆերանսում, եզրակացնելով՝ «Ոչ մի ապացույց չկա, որ բյուրեղաբուժությունն աշխատում է ավելի քան պլացեբոյի էֆեկտը»[3]:
Բյուրեղների բուժիչ ազդեցությունը կարող է վերագրվել նաև տեսակետը հաստատելու միտմանը (որը տեղի է ունենում, երբ հետևորդները ցանկանում են, որ պրակտիկան ճշմարիտ լինի և տեսնում են միայն այն բաները, որոնք հաստատում են այդ ցանկությունը)[22]:
Բյուրեղաբուժության մեթոդները կիրառվում են նաև կենդանիների վրա, թեև որոշ անասնաբուժական կազմակերպություններ, ինչպիսիք են օրինակ Բրիտանական անասնաբուժական ասոցիացիան զգուշացնում են, որ այս մեթոդները գիտականորեն ապացուցված չեն և մարդիկ պետք է դիմեն անասնաբույժի խորհրդին, նախքան այլընտրանքային մեթոդներ օգտագործելը[23]:
Բյուրեղաբուժության և 5G ապատեղեկատվության կողմնակիցները պնդում են մի կեղծ գիտական համոզմունքի մասին, ըստ որի շունգիտը կարող է կլանել 5G ճառագայթները[24][25][26][27][28]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Regal, Brian. (2009). Pseudoscience: A Critical Encyclopedia. Greenwood. p. 51. 978-0-313-35507-3
- ↑ Carroll, Robert Todd. «Crystal Power». The Skeptic's Dictionary. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
- 1 2 3 «Live Science». Live Science. 2017 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Crystal Therapy». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- 1 2 3 4 5 6 7 McClure, Tess (2019 թ․ սեպտեմբերի 17). «Dark crystals: the brutal reality behind a booming wellness craze». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Sagan, Carl (1997). The Demon-Haunted World. Headline Book Publishing. էջ 20. ISBN 0-7472-5156-8.
- ↑ Palermo, Elizabeth (2017 թ․ հունիսի 23). «Crystal Healing: Stone-Cold Facts About Gemstone Treatments». livescience.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- 1 2 «Connecting with Ancient Egypt». Crystal Life (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- 1 2 3 4 5 «Ancient Egyptian Amulets». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «crystal | Origin and meaning of crystal by Online Etymology Dictionary». www.etymonline.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Shashkevich, Alex (2018 թ․ օգոստոսի 9). «Stanford scholar tackles the history of people's obsession with crystals». Stanford News. Stanford University. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- 1 2 3 McClean, Stuart (2010). «Crystal and spiritual healing in northern England: Folk-inspired systems of medicine». Folk Healing and Health Care Practices in Britain and Ireland: Stethoscopes, Wands, and Crystals. Berghahn Books. ISBN 9781845456726. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Grant, Richard Earl (1982). «Tuuhikya: The Hopi Healer». American Indian Quarterly. 6 (3/4): 293, 301. doi:10.2307/1183643. JSTOR 1183643. PMID 11614178.
- ↑ "Early Medieval Crystal Amulets: Secular Instruments of Protection and Healing." Medievalists.net, June 29, 2011. http://www.medievalists.net/2011/06/early-medieval-crystal-amulets-secular-instruments-of-protection-and-healing/ Արխիվացված Հոկտեմբեր 19, 2021 Wayback Machine.
- ↑ "Symbolic Virtues of Gems." Dress, Jewels, Arms and Coat of Arms: Material Culture and Self-Representation in the Late Middle Ages. Central European University. Accessed September 13, 2019. http://web.ceu.hu/medstud/manual/SRM/symbol.htm Արխիվացված Հոկտեմբեր 24, 2018 Wayback Machine.
- ↑ «Rose Quartz History and Lore». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ McClean, Stuart (2005 թ․ օգոստոսի 3). «'The illness is part of the person': discourses of blame, individual responsibility and individuation at a centre for spiritual healing in the North of England». Sociology of Health and Illness. 27 (5): 628–648. doi:10.1111/j.1467-9566.2005.00459.x. PMID 16078904.
- 1 2 3 McClean, Stuart; Shaw, Alison (2005 թ․ հուլիսի 1). «From Schism to Continuum? The Problematic Relationship Between Expert and Lay Knowledge—An Exploratory Conceptual Synthesis of Two Qualitative Studies». Qualitative Health Research. 15 (6): 729–749. doi:10.1177/1049732304273927. PMID 15961872. S2CID 37051800. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- 1 2 Wiseman, Eva (2019 թ․ հունիսի 16). «Are crystals the new blood diamonds?». The Guardian. Guardian News & Media Limited. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- 1 2 Spellman, Frank R; Price-Bayer, Joni. (2010). In Defense of Science: Why Scientific Literacy Matters. The Scarecrow Press. p. 81. 978-1-60590-735-2 "There is no scientific evidence that crystal healing has any effect. It has been called a pseudoscience. Pleasant feelings or the apparent successes of crystal healing can be attributed to the placebo effect or cognitive bias—a believer wanting it to be true."
- ↑ Stenger, Victor J. (2016 թ․ մայիսի 8). «The Energy Fields of Life». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Campion, E.W. (1993). «Why unconventional medicine?». The New England Journal of Medicine. 328 (4): 282–3. doi:10.1056/NEJM199301283280413. PMID 8418412.
- ↑ «Warning about animal 'therapies'». BBC News. 2008 թ․ փետրվարի 12.
- ↑ Tiffany, Kaitlyn (2020 թ․ մայիսի 13). «Something in the Air». The Atlantic. ISSN 1072-7825. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Koetsier, John (2020 թ․ մայիսի 28). «$350 '5G Bioshield' Radiation Protection Device Is A ... $6 USB Stick». Forbes.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. «Other recommendations from Glastonbury? People should use Shungite, a mineral which is said to have healing powers that one "healing crystal" company says "span the board from purity to protection.»
- ↑ Bucci, Nino (2020 թ․ հոկտեմբերի 30). «Conspiracy theorists forced to apologise for calling Victorian youth leader a Covid 'crisis actor'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. «Fernandez claims Facebook warned him his account would be restricted for posting misinformation to his page, which he also uses to promote cryptocurrency opportunities and sell shungite, a crystal which he claims prevents the effects of 5G.»
- ↑ Song, Victoria (2021 թ․ մարտի 3). «5G Conspiracy Theories Are Fueling an Entire Economy of Scammy Gadgets». Gizmodo. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. «There isn't much scientific evidence backing these claims, and researching shungite primarily brings up New Age-y articles spewing quackery, with no citations to actual studies or research. The 5G stickers supposedly generate some kind of shield to protect you from 5G waves. Let us be clear: A sticker that claims to generate any type of radiation-blocking shield is pure science fiction.»
- ↑ McGowan, Michael (2021 թ․ փետրվարի 24). «How the wellness and influencer crowd serve conspiracies to the masses». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին. «[Fernandez] flits between long screeds about vaccinations and claims that Covid-19 is a hoax to selling products that he claims protect users from electromagnetic fields that conspiracy theorists believe are emitted by 5G towers. A shungite pyramid crystal will protect a radius of "approximately 6–7 metres", his website claims, and costs $226, reduced from $256.»
Հետագա ընթերցում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lawrence E. Jerome. (1989). Crystal Power: The Ultimate Placebo Effect. Prometheus Books. 978-0-87975-514-0