Բյուլենտ Էջևիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյուլենտ Էջևիտ
Bülent Ecevit-Davos 2000 cropped.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Turkey.svg Թուրքիա
Կուսակցություն՝ Democratic Left Party
Կրթություն՝ Ռոբերթ քոլեջ և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և դիվանագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մայիսի 28, 1925(1925-05-28)[1][2]
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա[1]
Վախճանի օր նոյեմբերի 5, 2006(2006-11-05)[3][2] (81 տարեկանում)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Ամուսին Rahşan Ecevit
 
Ինքնագիր Bülent Ecevit signature.png
 
Պարգևներ

Ռումինիայի Աստշի շքանշան

Մուստաֆա Բյուլենտ Էջևիտ (թուրք.՝ Mustafa Bülent Ecevit), (մայիսի 28, 1925(1925-05-28)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[1] - նոյեմբերի 5, 2006(2006-11-05)[3][2], Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող։ 1974- 1977, 1978- 1979, 1999- 2002 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ։ Կատարել է թարգմանություններ անգլերենից թուրքերեն: Նրա թարգմանությամբ թուրքերեն լույս են տեսել Թոմաս Էլիոթի և Ռաբինդրանաթ Թագորի մի շարք աշխատություններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուլենտը ծնվել է մտավորականների ընտանիքում։ Հայրը եղել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, իսկ մայրը Թուրքիայի առաջին կանանցից մեկն էր, ով պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է գեղանկարչությամբ։ Աշխատել է որպես թարգմանիչ Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սովորել է Լոնդոնի համալսարանի արևելագիտության և աֆրիկագիտության դպրոցի արվեստի պատմության բաժնում, սակայն այն չի ավարտել։ Դրան զուգընթաց ուսումնասիրել է նաև սանսկրիտ և բենգալերեն, որպեսզի կարդա Ռաբինդրանաթ Թագորի աշխատությունները օրիգինալ լեզվով։

1972—1980 թվականներին ղեկավարել է Հանրապետական ազգային կուսակցությունը՝ փոխարինելով այդ պաշտոնում Իսմեթ Ինյոնյուին: 1974- 1977, 1978- 1979, 1999- 2002 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ, ընդ որում 1979 թվականին նրա հիմնական ընդդիմադիրը եղել է Սուլեյման Դեմիրելը:

1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, նրան արգելվել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սակայն որոշ ժամանակ անց արգելքը հանվեց, իսկ 1987—1988 և 1989—2004 թվականներին գլխավորել է Ձախ դեմոկրատական կուսակցությունը, որը հիմնվել էր 1985 թվականին նրա կնոջ Ռահշան Էջևիտի և մի խումբ կողմնակիցների կողմից, ովքեր լքել էին Սոցիալ- դեմոկրատական ազգային կուսակցությունը։

1999—2002 թվականներին Բյուլենտ նորից դարձավ Թուրքիայի վարչապետ։ Նրա կառավարման վերջին տարում կնքվեց համաձայնագիր ԵՄ-ի հետ, ինչպես նաև ձերբակալվեց Քրդական բանվորական կուսակցության պարագլուխ Աբդուլլահ Օջալանը: Էջևիտին այդ պաշտոնում փոխարինեց Աբդուլա Գյուլը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]