Բյուզանդական թանգարան (Աթենք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյուզանդական թանգարան
Villa Ilissia - Byzantine Museum.jpg
ԵրկիրԱթենք
Հիմնադրված է1914

Բյուզանդական թանգարան (հուն․՝ Βυζαντινό και Χριστιανικό Μουσείο), բյուզանդական և քրիստոնեական արվեստի կենտրոն Աթենքում: Թանգարանը հիմնադրվել է 1914 թվականին, առկա է բյուզանդական և քրիստոնեական արվեստի ավելի քան 25 հազար եզակի ցուցանմուշ։ Գտնվում է Վասիլիսիս Սոֆիաս պողոտայի վրա, «Եվանգելիսմոս» մետրոյի մոտ։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե թանգարանը գտնվում էր Աթենքի ակադեմիայի առաջին հարկում։ 1930 թվականին շենքը ստացել է սեփական մասնաշենք՝ «վիլլա Իլիսիյա», «Սոֆի դե Մարբուայի» ձմեռային բնակավայրը, Վասիլիսիս Սոֆիաս պողոտայի վրա, Աթենքի Իլիսիյա կենտրոնական շրջանում։

«Վիլլա Իլիսիյա» կառուցվել է 1848 թվականին, հունական ճարտարապետ Ստամատիս Կլեանտիսի կողմից։ Իլիսիյա շրջանը և շինություն իրենց անվանումները ստացել է Իլիսոս գետի անունից, որի ջրերը հոսում են թանգարանի գլխավոր մուտքի առջևով։ Պրոֆեսոր Գեորգիոսա Սոտիրոսի ղեկավարությամբ, ճարտարապետ Արիստոտելիս Զահոսը շինությունը պատրաստել է թանգարանային նմուշներ ցուցադրելու համար։

1993 թվականին սկսվեց թանգարանի տարածքի ընդլայնման աշխատանքները, երեք ստորգետնյա հարկեր են կառուցվել։ Գլխավոր նախագծով հանդես է եկել ճարտարապետ Մանոս Փերրակիսը։ Իլիսիայի տեսքը մնացել է անփոփոխ։ Մուտքն անցնում էր փոքր կամարակապ սյունասրահի միջով, որը նախկինում ծառաների տունն էր, բայց այժմ վարչական շենք է։ Վերջինից այցելուները դուրս են գալիս մի ընդարձակ բակ, որը շրջապատված են բազմաթիվ շինություններով։ Բակի կենտրոնում կա մի շատրվան՝ վաղ քրիստոնեական խճանկարներով նմուշներով։

Ըստ էութեան, երկու հարկանի տուն-թանգարանի շենքը, ունի նկուղ և ինքնին ճարտարապետության հուշարձան է ։ Դրսից դրա պատերը ծածկված են մարմարե սալիկներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]