Բյուզանդական թանգարան (Վերիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուզանդական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՎերիա
Հիմնադրվել է2002
Քարտեզ
Քարտեզ

Բյուզանդական թանգարան (հուն․՝ Βυζαντινό Μουσείο) , գտնվում է Վերիա հունական քաղաքում, Կենտրոնական Մակեդոնիա շրջան, ստեղծվել է 20-րդ դարի սկզբի շենքում, որը վերականգնվել է վերջերս, գտնվում է Կիրիոտիսի (հուն. Κυριώτισσας) թաղամասում, որը գտնվում է Հունաստանի պաշտպանության տակ։ «Մարկոսի ջրաղացի» վերականգնման համար, որտեղ գտնվում է թանգարանը Վերիայի քաղաքապետարանը պարգևատրվել է «Europa Nostra» մրցանակով[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ունի երեք հարկ, որոնցից յուրաքանչյուրը ձևավորում է ինքնուրույն միություն մշտական էքսպոզիցիայի համար։ Մշտական էքսպոզիցիայի տարրերը ներառում են՝ սրբապատկերների հարուստ հավաքածու, զարդանկարներ տաճարներից և աշխարհիկ շինություններից, ձեռագրեր, ստեղծագործություններ, մետաղադրամներ խճանկարներ, ճարտարապռտական արձաններ և մարմարե վիմագրական սալաքարեր։

Նոր թանգարանը նպատակներ է առաջադրել ժամանակակից հասարակությանը համապատասխան, որը նրանից պահանջում է համադրել թանգարանի ավանդական արժեքները, հասարակության հետ ակտիվ երկկողմանի համագործակցությամբ։ Թանգարանագիտական ծրագիրը հիմնվում է այնպիսի գաղափարի վրա, որը պետք է լուսաբանի ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Մակեդոնիայի մշակույթը, միաժամանակ լրացնելով Ֆեսալոնիկ թանգարանի հավաքածուն։

Հիմնականում առաջին հարկի էքսպոզիցիան, ներկայացնում է բյուզանդական մշակույթի հիմնական տարրերը, Վերիայի օրինակով, Բյուզանդական Կայսրության ոչ նշանակալի պատմությամբ քաղաքի, որը սակայն հարուստ է բյուզանդական հուշարձաններով։

Ցուցադրանմուշների կազմակերպման հիմնական առանցքը հանդիսանում է Վեիայի և Բյուզանդական աշխարհի խոշոր կենտրոննների միջև տարատեսակ մշակութային կապերը, ինչպիսիք են՝ Կոստանտնուպոլիսն ու Սալոնիկը, ինչպես նաև Մակեդոնիայի այլ մոտ քաղաքներով։ Քաղաքների միջև կապը բազմակողմանի է դիտվում. կրոնում, մշակույթում, տնտեսական և առևտրային հարաբերություններում, բայց նաև մարդկային ռեսուրսներում, գերիշխող գաղափարների հիմնական կրողի[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Βυζαντινό Μουσείο». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  2. «odysseus.culture.gr». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Μουσεία στη Βέροια». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուզանդական թանգարան (Վերիա)» հոդվածին։