Բյորն Դալի
| Բյորն Դալի | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | դահուկորդ և գործարար |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1967[1][2][3] (59 տարեկան) |
| Ծննդավայր | Էլվերում, Հեդմարկ, Նորվեգիա[3] |
| Հասակ՝ | 184 սանտիմետր |
| Քաշ | 76 կգ |
| 🌐 | |
Բյորն Էռլենդ Դալի (նորվեգերեն՝ Bjørn Erlend Dæhlie, հունիսի 19, 1967[1][2][3], Էլվերում, Հեդմարկ, Նորվեգիա[3]), նորվեգացի դահուկորդ մարզիկ, նաև՝ գործարար։ Օլիմպիական խաղերի ութակի, աշխարհի տասնակի չեմպիոն։ 1992-ից 1999 թվականներին վեց անգամ նվաճել է հյուսիսային աշխարհի (երկրների) գավաթը (Nordic World Cup), 1994 և 1998 թվականներին էլ գրավել երկրորդ տեղը[5], 1991-1999 թթ. օլիմպիադաներում ու աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել 29 մեդալ՝ դառնալով ամենահաջողակ դահուկորդը սպորտի պատմության մեջ։
Դալիի մարզական կարիերայի ընթացքում թթվածնի առավելագույն սպառման նրա ցուցանիշը կազմել է VO2 max of 96 ml/kg/min[6]: Ֆիզիոլոգ Էռլենդ Հեմը միանգամայն հավանական է համարել, որ համբավավոր դահուկորդն իր մարզական կարիերայի գագաթնակետին կարող էր հատած լինել 100 ml/kg/min սահմանագիծը։
Մարզական նշանավոր դեմք լինելու հետ մեկտեղ՝ Դալին Նորվեգիայում նույնքան նշանավոր դեմք է մշակույթի ասպարեզում։ Ակտիվ մարզական գործունեությանը հրաժեշտ տալուց հետո նա դարձել է հաջողակ գործարար անշարժ գույքի առուվաճառքի և նորաձևության բնագավառներում։ Անշարժ գույքի շուկայում արդյունավետ ներդրումներ կատարելով՝ նա իր կարողությունն ավելացրել է կես միլիարդից ավելի կրոնով[7]։ Բացի այդ՝ ակտիվորեն մասնակցել է գովազդային արշավների, ձեռնամուխ եղել դահուկորդների բրենդային հագուստի արտադրության, կազմակերպել Gutta på tur խորագիրը կրող հեռուստաշոու։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ստեղծել է դահուկային նորատեսակ կապիչներ և որպես գյուտ՝ արտոնագրել Salomon Nordic System Pilot Bindings անվանումով։
2020 թվականին Բյորն Էռլենդ Դալին հայտարարել է, որ մտադիր է փոխել իր բնակության վայրը, տեղափոխվել Նորդլանդ երկրամասի Բո շրջան[8]
Դահուկավազքի արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր արդյունքների սկզբնաղբյուրը դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (International Ski Federation (FIS) կայքն է[9]։
Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 12 մեդալ – (8 ոսկե, 4 արծաթե)
| Տարին | Տարիքը | 10 կմ | Հետապնդում | 15 կմ | 30 կմ | 50 կմ | 4 × 10 կմ էստաֆետ |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1988 | 20 | Չկա տվյալ | Չկա տվյալ | — | – | — | — |
| 1992 | 24 | 4-րդ տեղ | Ոսկե | Չկա տվյալ | Արծաթե | Ոսկե | Ոսկե |
| 1994 | 26 | Ոսկե | Ոսկե | Չկա տվյալ | Արծաթե | 4-րդ տեղ | Արծաթե |
| 1998 | 30 | Ոսկե | Արծաթե | Չկա տվյալ | 20-րդ տեղ | Ոսկե | Ոսկե |
Աշխարհի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 17 մեդալ – (9 ոսկե, 5 արծաթե, 3 բրոնզե)
| Տարին | Տարիքը | 10 կմ | 15 կմ դասական |
15 կմ ազատ ոճ |
Հետապնդում | 30 կմ | 50 կմ | 4 × 10 կմ էստաֆետ |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1989 | 21 | Չկա տվյալ | — | 20-րդ տեղ | Չկա տվյալ | — | 12-րդ տեղ | — |
| 1991 | 23 | 9-րդ տեղ | Չկա տվյալ | Ոսկե | Չկա տվյալ | – | 4-րդ տեղ | Ոսկե |
| 1993 | 25 | 4-րդ տեղ | Չկա տվյալ | Չկա տվյալ | Ոսկե | Ոսկե | Բրոնզե | Ոսկե |
| 1995 | 27 | Արծաթե | Չկա տվյալ | Չկա տվյալ | 5-րդ տեղ | Արծաթե | Արծաթե | Ոսկե |
| 1997 | 29 | Ոսկե | Չկա տվյալ | Չկա տվյալ | Ոսկե | Արծաթե | Բրոնզե | Ոսկե |
| 1999 | 31 | 5-րդ տեղ | Չկա տվյալ | Չկա տվյալ | 6-րդ տեղ | Բրոնզե | – | Արծաթե |
Աշխարհի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեշրջանային տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 8 տիտղոս – (6-ը՝ ընդհանուր, 2-ը՝ սպրինտում)
| Տարեշրջանը | |
| Մրցաձևը | |
| 1992 | ընդհանուր |
| 1993 | ընդհանուր |
| 1995 | ընդհանուր |
| 1996 | ընդհանուր |
| 1997 | ընդհանուր |
| սպրինտ | |
| 1999 | ընդհանուր |
| սպրինտ | |
Տարեշրջանում գրաված տեղը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեշրջանը | Տարիքը | Ընդհանուր | Երկար մրցատարած. | Սպրինտ |
|---|---|---|---|---|
| 1989 | 21 | 14 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
| 1990 | 22 | 3 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
| 1991 | 23 | 3 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
| 1992 | 24 | 1 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
| 1993 | 25 | 1 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
| 1994 | 26 | 2 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
| 1995 | 27 | 1 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
| 1996 | 28 | 1 | Չկա տվյալ | Չկա տվյալ |
| 1997 | 29 | 1 | 2 | 1 |
| 1998 | 30 | 2 | 2 | 2 |
| 1999 | 31 | 1 | 2 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ http://www.norskesportsjournalister.no/?action=news&news=show&id=617
- ↑ «WINTER SPORTS – CROSS-COUNTRY; Norway's Daehlie Clinches World Cup». The New York Times. 1999 թ․ մարտի 8.
- ↑ http://sport.aftenbladet.no/sport/sykkel/article250793.ece Արխիվացված 2012-09-20 Wayback Machine style="background:#F99;vertical-align:middle;text-align:center;" class="table-no"|Ոչ
- ↑ https://www.dn.no/dnaktiv/2018/08/09/1042/Langrenn/bjorn-daehlie-har-doblet-formuen-pa-fem-ar
- ↑ https://www.vg.no/sport/langrenn/i/Kyyzg7/bjoern-daehlie-forklarer-skatteflukt-proeveprosjekt-paa-ett-aar
- ↑ «DAEHLIE Bjoern». FIS-Ski. International Ski Federation. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Holmenkollen medalists Wayback Machine (արխիվացված 2011-02-10) – click Holmenkollmedaljen for downloadable pdf file
| Ռեկորդներ | ||
|---|---|---|
| Նախորդող՝ Himself |
Athlete with the most medals at Winter Olympics 8 February 2014 – 19 February 2014 With: Ole Einar Bjørndalen |
Հաջորդող: {{{2}}} Ole Einar Bjørndalen |
| Նախորդող՝ Himself with {{{2}}} Raisa Smetanina |
Athlete with the most medals at Winter Olympics 17 February 1998 – 8 February 2014 |
Հաջորդող: Himself with {{{2}}} Ole Einar Bjørndalen |
| Նախորդող՝ {{{2}}} Raisa Smetanina |
Athlete with the most medals at Winter Olympics 14 February 1998 – 17 February 1998 With: Raisa Smetanina |
Հաջորդող: Himself |
| Պարգևներ | ||
| Նախորդող՝ Johann Olav Koss |
Norwegian Sportsperson of the Year 1995 |
Հաջորդող՝ Vebjørn Rodal |
| Նախորդող՝ Hanne Haugland Nils Arne Eggen |
Norwegian Sportsperson of the Year 1998 |
Հաջորդող՝ Lasse Kjus |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորն Դալի» հոդվածին։ |
| ||||||||||||||||