Բյորգե Բրենդե
Բյորգե Բրենդե Børge Brende | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | Պահպանողական կուսակցություն[1] | ||
Կրթություն՝ | Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան, պատմաբան և տնտեսագետ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 25, 1965[1][2] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Օդդա, Հորդալան, Նորվեգիա[1] | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Պարգևներ |
Q18910406?, Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ, Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Grand Cross of the Order of the Phoenix?, Ացտեկյան արծվի շքանշան և Order of San Carlos? | ||
Բյորգե Բրենդե (նորվ.՝ Børge Brende, սեպտեմբերի 25, 1965[1][2], Օդդա, Հորդալան, Նորվեգիա[1]), նորվեգացի պետական և քաղաքական գործիչ, Նորվեգիայի պահպանողական կուսակցության անդամ:
2013 թվականի հոկտեմբերի 16-ին զբաղեցնում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Մինչ այդ՝ 2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Նորվեգիայի բնապահպանության նախարարը, 2004-2005 թվականներին՝ արդյունաբերության և առևտրի նախարարը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյորգե Բրենդեն ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 25-ին Նորվեգիայի Օդդա կոմունայում: Ամուսնացած է և ունի երկու որդի[3]: 2003-2004 թվականներին ծառայել է, որպես Միավորված Ազգերի Կազմակերպության կայուն զարգացման հանձնաժողովի անդամ:
2008 թվականի հունվարին Բրենդեն նշանակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի տնօրեն, մասնավորապես, նա պատասխանատու էր քաղաքացիական հասարակության և հարաբերական կառավարման թեմային հարցերին:
2009 թվականին Բյորգե Բրենդեն նշանակվել է Նորվեգիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղար[4]: 2011 թվականին նա վերստին ստանձնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի տնօրենի պաշտոնը[5]:
2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Նորվեգիայի բնապահպանության նախարարը, իսկ դրանից հետո՝ արդյունաբերության և առևտրի նախարարը: Երկար դադարից հետո 2013 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=BJ_OB&tab=Biography
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978.
- ↑ Lars Joakim Skarvøy։ «Kilder til VG: Børge Brende har sagt ja til å bli utenriksminister»։ VG։ Վերցված է հունվարի 13, 2015
- ↑ «Børge Brende blir Røde Kors-sjef»։ Aftenposten.no։ Վերցված է հունվարի 13, 2015
- ↑ «Norwegian Red Cross Chief to Join World Economic Forum»։ World Economic Forum։ Վերցված է հունվարի 13, 2015
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նորվեգիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նորվեգիայի պետական գործիչներ
- Նորվեգիայի քաղաքական գործիչներ
- Նորվեգացի դիվանագետներ
- Նորվեգացի պատմաբաններ
- Նորվեգիայի նախարարներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ