Բյարնի Բենեդիկտսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյարնի Բենեդիկտսոն
Bjarni-Benediktsson-public-radio-announcement-1949.jpg
 
Կուսակցություն՝ Independence Party?
Կրթություն՝ Իսլանդիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր ապրիլի 30, 1908(1908-04-30)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Վախճանի օր հուլիսի 10, 1970(1970-07-10) (62 տարեկան)
Վախճանի վայր Թինգվեդլիր
Քաղաքացիություն Flag of Iceland.svg Իսլանդիա
 
Պարգևներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ և Իսլանդական բազեի պարգև

Բյարնի Բենեդիկտսոն (իսլ.՝ Bjarni Benediktsson, ապրիլի 30, 1908(1908-04-30), Ռեյկյավիկ, Իսլանդիա - հուլիսի 10, 1970(1970-07-10), Թինգվեդլիր), Իսլանդիայի վարչապետ, կառավարել է 1963 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 1970 թվականի հուլիսի 10-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

24 տարեկանում դարձել է Իսլանդիայի համալսարանի իրավունքի պրոֆեսոր։

1934 թվականին ընտրվել է Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի անդամ՝ ներկայացնելով պահպանողական Անկախության կուսակցությունը։

1940-1947 թվականներին ընտրվել է որպես Ռեյկյավիկի քաղաքապետ։

1947-1956 թվականներին զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, դարձել է Իսլանդիայի նորաստեղծ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու նախաձեռնողներից մեկը[1]։

1956 թվականին, ձախակողմյան կառավարության ձևավորումից հետո, անցել է լրագրության։

1959 թվականին արդարադատության նախարար էր Օլաֆուր Տորսի կոալիցիոն կառավարությունում[2], որը ձևավորվել էր Անկախության կուսակցության և սոցիալ-դեմոկրատների կողմից։

1961 թվականին ընտրվել է Անկախության կուսակցության նախագահ[3]։

1963 թվականին ընտրվել է Իսլանդիայի վարչապետ[4]։ Ողբերգական կերպով մահացել է Թինգվելիրի կառավարական ամառանոցում բռնկված հրդեհի հետևանքով[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Minning látinna manna»։ Althingi (Icelandic Parliament) (իսլանդերեն)  Text of a speech in the Icelandic parliament by Sigurvin Einarsson on 10 October 1970, commemorating Bjarni

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Williams Moray (11 July 1970)։ «A Premier Dies, with wife and grandson, in fire»։ The Guardian (London)։ էջ 3 
  2. 3. Kabinett Thors
  3. «Þingmenn»։ Alþingi 
  4. Kabinett Benediktsson