Jump to content

Բհասկարա II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բհասկարա II
սանսկրիտ՝ भास्करा चार्य[1]
Ծնվել էմոտ 1114[2][3]
ենթդ․ Vijaypura District, Հնդկաստան[2][4]
Մահացել էմոտ 1185[2][3][4]
ենթդ․ Ujjain, Հնդկաստան[2][3][4]
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ և աստղագուշակ
Գործունեության ոլորտհանրահաշիվ
ՀայրMaheśvara?[4]
 Bhaskara II Վիքիպահեստում

Բհասկարա (մոտ 1114[2][3], ենթդ․ Vijaypura District, Հնդկաստան[2][4] - մոտ 1185[2][3][4], ենթդ․ Ujjain, Հնդկաստան[2][3][4]. սովորաբար անվանվում է Բհասկարա II՝ մեկ այլ հնդիկ գիտնականից՝ Բհասկարա I -ից նրան տարբերելու նպատակով: Անվանվում է նաև Բհասկարաչարյա (բառացի թարգմանած՝ նշանակում է Բհասկարա ուսուցիչ)), միջնադարյան հնդիկ բազմագիտակ, մաթեմատիկոս, աստղագետ, ճարտարագետ: Համարվում է 12-րդ դարի ամենամեծ հնդիկ մաթեմատիկոսն ու աստղագետը[5]։ Ղեկավարել է Ուջայնի աստղադիտարանը, որը հին ու միջնադարյան Հնդկաստանի մաթեմատիկական ու աստղագիտական գլխավոր կենտրոնն էր[6]։

Բհասկարայի աշխատություններում տեղ գտած չափածո որոշ տողերից կարելի է եզրակացնել, որ նա ծնվել է 1114 թվականին Վիջադավիդայում (Վիջալավիդայում), ապրել Արևմտյան Գաթերի Սաթփուրա լեռներում ընկած Փաթանա բնակավայրում, որը, ուսումնասիրողների կարծիքով, ներկայիս Խանդեշն է՝ Մահարաշթրա նահանգում[7]: Մահարաշթրայի տաճարներից մեկում պահպանվել է մի արձանագրություն, որի հեղինակը, ենթադրաբար, Բհասկարայի ծոռ Չանգադևան է: Այդ արձանագրության մեջ թվարկվում են Բհասկարայի տոհմի՝ վերջինիս նախորդած մի քանի սերունդների և հաջորդած երուկու սերնդի ներկայացուցիչներ[8][9]: Բհասկարայի դասական երկի եվրոպական առաջին թարգմանությունն իրականացրած (1817 թ.) Հենրի Քոուլբրուքը գտնում է, որ Բհասկարան ծագում էր Գոդավարի գետի ափերին բնակված մահարաշթրական բրահմինների տոհմից[10]:

Բհասկարայի գլխավոր աշխատությունը՝ «Siddhanta-shiromani» («Ուսուցման թագուպսակ») տրակտատը[11], բաղկացած է չորս մասից. «Lilavati»-ն նվիրված է թվաբանությանը, «Bizhaganita»-ն՝ հանրահաշվին, «Goladhaya»-ն՝ ոլորտներին, «Granhaganita»-ն՝ մոլորակների շարժումների տեսությանը[12]։ Որոշ մասնագետներ այդ չորս մասերը բնորոշում են որպես առանձին աշխատություններ:

Ասիական երկրներում «Լիլավատի» գիրքը հաշվողական տեխնիկայի դասագրքի նմուշօրինակ էր։ Այն հրատարակվել է Կալկաթայում 1816 թվականին և դրանից հետո մի քանի անգամ վերահրատարակվել է որպես մաթեմատիկայի դասագիրք։

Բհասկարան ստացել է հավասարումների բացասական արմատները, թեև կասկածում էր դրանց նշանակության վրա։ Նրան է պատկանում հավերժական շարժիչով մեքենայի ստեղծման ամենավաղ նախագծերից մեկը:

Մոտավորապես 1150 թվականով թվագրվող իր մի բանաստեղծության մեջ Բհասկարան նկարագրում է մի անիվ, որն, ըստ նրա, կարող է հավերժ պտտվել[13]: Դրա եզրագծի շուրջը անկյունագծով կցված են կիսով չափ սնդիկով լցված երկար, նեղ անոթներ: Դա առաջին նկարագրված մեխանիկական պերպետուում մոբիլեն՝ հավերժական շարժիչն է, որի աշխատանքի սկզբունքը հիմնված էր անիվի շրջագծի վրա տեղադրված անոթներում շարժվող հեղուկի կողմից ստեղծվող ծանրության ուժի մոմենտների տարբերության վրա[14]։

Բհասկարայի անունով են կոչվել Հնդկաստանի մի շարք ինստիտուտներ ու քոլեջներ, այդ թվում՝ Բհասկարաչարյա Պրատիշհանան՝ Պունայում, Բհասկարաչարյայի անվան կիրառական գիտությունների քոլեջը Դելիում, Բհասկարաչարյայի անվան տիեզերական կիրառությունների ինստիտուտը և Գանդինագարի աշխարհաինֆորմատիկայի ինստիտուտը։

1981 թվականի նոյեմբերի 20-ին տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) արձակեց Bhaskara II արբանյակը՝ մեծարելով անվանի մաթեմատիկոսին և աստղագետին[15]:

2015 թվականին Invis Multimedia-ն թողարկել է «Bhaskaracharya» հնդկական կարճամետրաժ վավերագրական ֆիլմը միջնադարյան ականավոր գիտնականի մասին[16][17]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Record #29927659 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Գիտական ​​կենսագրության ամբողջական բառարանDetroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
  5. «Баскара». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Sahni, 2019, էջ 50
  7. T. A. Saraswathi (2017). «Bhaskaracharya». Cultural Leaders of India - Scientists. Publications Division Ministry of Information & Broadcasting. ISBN 9788123024851.
  8. गणिती (Marathi term meaning Mathematicians) by Achyut Godbole and Dr. Thakurdesai, Manovikas, First Edition 23, December 2013. p. 34.
  9. Mathematics in India by Kim Plofker, Princeton University Press, 2009, p. 182
  10. Algebra with Arithmetic and Mensuration from the Sanscrit of Brahmegupta and Bhascara by Henry Colebrooke, Scholiasts of Bhascara p., xxvii
  11. Plofker, 2009, էջ 71
  12. Poulose, 1991, էջ 79
  13. White, 1978, էջեր 52–53
  14. «ссылка». Արխիվացված է օրիգինալից 2015-08-15-ին. Վերցված է 2012-02-25-ին.
  15. Bhaskara NASA 16 September 2017
  16. «Anand Narayanan». IIST. Վերցված է 2021-02-21-ին.
  17. «Great Indian Mathematician - Bhaskaracharya». indiavideodotorg. 22 September 2015. Արխիվացված օրիգինալից 12 December 2021-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bhaskara II, Siddhanta-siromani, English transl. by B. Sastri and L. Wilkinson. Calcutta, 1861..

Ուսունասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ван дер Варден Б. Л. Уравнение Пелля в математике греков и индийцев. Успехи математических наук, 31, вып. 5(191), 1976, с. 57-70. / Վան դեր Վաերդեն Բ. L. Pell-ի հավասարումը հույների և հնդիկների մաթեմատիկայի մեջ: Մաթեմատիկական գիտությունների առաջընթաց, 31, թիվ. 5 (191), 1976, էջ. 57-70 թթ.
  • Володарский А. И. Очерки истории средневековой индийской математики. М.: Наука, 1977. / Վոլոդարսկի Ա.Ի. Էսսեներ միջնադարյան հնդկական մաթեմատիկայի վերաբերյալ. Մ.: Նաուկա, 1977:
  • Patwardhan K. S., Naimpally S. A., Singh S. L. Lilavati of Bhaskaracarya. Delhi, 2001 / Պատվարդհան Կ. Ս., Նաիմպալի Ս. Ա., Սինգհ Ս. Լ. Բհասկարաքարիայի Լիլավատին . Դելի, 2001 թ.
  • Sarasvati Amma T. A. Geometry in ancient and medieval India. Delhi: Motilal Banarsidass, 1979. / Սարասվատի Ամմա Թ. Ա. Երկրաչափությունը հին և միջնադարյան Հնդկաստանում. Դելի: Motilal Banarsidass, 1979 թ.
  • Д. Я. Стройк. Краткий очерк истории математики. М. «Наука», 1984 / Դ. Յա. Ստրոյկ. Մաթեմատիկայի պատմության համառոտ ակնարկ
  • W. W. Rouse Ball. A Short Account of the History of Mathematics, 4th Edition. Dover Publications, 1960.
  • George Gheverghese Joseph. The Crest of the Peacock: Non-European Roots of Mathematics, 2nd Edition. Penguin Books, 2000.
  • Ian Pearce. Bhaskaracharya II at the MacTutor archive. St Andrews University, 2002.
  • Burton, David M. (2011), The History of Mathematics: An Introduction (7th ed.), McGraw Hill, ISBN 978-0-07-338315-6
  • Eves, Howard (1990), An Introduction to the History of Mathematics (6th ed.), Saunders College Publishing, ISBN 978-0-03-029558-4
  • Mazur, Joseph (2005), Euclid in the Rainforest, Plume, ISBN 978-0-452-28783-9
  • Sarkār, Benoy Kumar (1918), Hindu achievements in exact science: a study in the history of scientific development, Longmans, Green and co.
  • Seal, Sir Brajendranath (1915), The positive sciences of the ancient Hindus, Longmans, Green and co.
  • Colebrooke, Henry T. (1817), Arithmetic and mensuration of Brahmegupta and Bhaskara
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բհասկարա II» հոդվածին։