Բհասկարա
Բհասկարա | |
---|---|
Ծնվել է | մոտ 600 անհայտ[1] |
Մահացել է | մոտ 680 անհայտ[2] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ և աստղագուշակ |
Տիրապետում է լեզուներին | սանսկրիտ[3] |
Բհասկարա (հինդի՝ भास्कर प्रथम, առավել ճշգրտված՝ անվանվում է Բհասկարա Առաջին, որպեսզի խույս տրվի 12-րդ դարի հնդիկ մաթեմատիկոս Բհասկարա Երկրորդի հետ շփոթումից, մոտավորապես 600-680 թթ., մոտ 600, անհայտ[1] - մոտ 680, անհայտ[2]), 7-րդ դարի մաթեմատիկոս, ով առաջինն է թվանշանները գրել հնդկա-արաբական տասնյակային համարողական համակարգով (Hindu–Arabic numeral decimal system)՝ որպես 0-ի նիշ կիրառելով շրջանաձև նշան, միաժամանակ տվել է իր հազվագյուտ ու ակնառու ռացիոնալ մոտեցումը սինուսի ֆունկցիայի վերաբերյալ՝ Արիաբհատայի աշխատության մասին իր պատրաստած մեկնաբանություններում[4]։ Մեր թվականության 629 թվականին գրված մեկնաբանությունների այդ ժողովածուն՝ Āryabhaṭīyabhāṣya-ն, հիշատակվում է մաթեմատիկայի և աստղագիտության վերաբերյալ սանսկրիտով շարադրված հնագույն աշխատությունների շարքում։ Բհասկարա Առաջինը, լինելով Արիաբհատայի աստղագիտական դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից մեկը, գրել է նաև աստղագիտական երկու նշանակալից աշխատություն՝ դրանք վերնագրելով համապատասխանաբար Mahābhāskarīya և Laghubhāskarīya[5]:
1979 թվականի հունիսի 7-ին տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունն արձակել է արհեստական մի արբանյակ, որը նշանավոր մաթեմատիկոսի ու աստղագետի պատվին անվանվել է «Բհասկարա»[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիչ բան է հայտնի Բհասկարայի, նրա կյանքի կարևոր իրադարձությունների մասին։ Ենթադրվում է, որ նա ծնվել ու մեծացել է աստղագետի ընտանիքում, և հենց իր հայրն է նրան աստղագիտության դասեր տվել[7]։ Մեր թվականության 7-րդ դարում Հնդկաստանում ապրած ու գործած այդ գիտնականը հետագայում, Բրահմագուպտայի հետ միասին, դարձել է Արիաբհատայի աստղագիտական դպրոցի առավել կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա և Բրահմագուպտան համարվում են միջնադարի առավել նշանավոր հնդիկ մաթեմատիկոսները, ովքեր նկատելի ավանդ են ներդրել կոտորակների ուսումնասիրության ասպարեզում։
Աշխատությունների հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bhaskara I. Mahabhaskariya, English transl. by K. S. Shukla. Lucknow, 1960.
- Bhaskara I. Laghubhaskariya. English transl. by K. S. Shukla. Lucknow, 1963.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.google.co.in/search?rlz=1C1EJFA_enIN801IN801&ei=EdFcW9T5GtqS9QPXsIqABw&q=bhaskara+place+of+birth&oq=bhaskara+place+of+birth&gs_l=psy-ab.3...40149.42644.0.43316.9.9.0.0.0.0.207.981.6j2j1.9.0....0...1c.1.64.psy-ab..0.4.487...0i7i30k1j0i8i7i30k1.0.uznxsuzE0m0
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.google.co.in/search?rlz=1C1EJFA_enIN801IN801&biw=1366&bih=662&ei=u9FcW7uBBdav9QPuu56IBA&q=bhaskara+place+of+death&oq=bhaskara+place+of+death&gs_l=psy-ab.3...37375.39632.0.40671.9.9.0.0.0.0.106.785.6j2.8.0....0...1c.1.64.psy-ab..1.0.0....0.5L2agcLqwFI
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Bhaskara I, Britannica.com
- ↑ Keller (2006, էջ. xiii)
- ↑ Bhaskara NASA 16 September 2017
- ↑ Keller (2006, էջ. xiii) cites [K S Shukla 1976; p. xxv-xxx], and Pingree, Census of the Exact Sciences in Sanskrit, volume 4, p. 297.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Д. Я. Стройк. Краткий очерк истории математики. М. «Наука», 1984.
- M. C. Apaṭe. The Laghubhāskarīya, with the commentary of Parameśvara. Anandāśrama, Sanskrit series no. 128, Poona, 1946.
- v.harish Mahābhāskarīya of Bhāskarācārya with the Bhāṣya of Govindasvāmin and Supercommentary Siddhāntadīpikā of Parameśvara. Madras Govt. Oriental series, no. cxxx, 1957.
- K. S. Shukla. Mahābhāskarīya, Edited and Translated into English, with Explanatory and Critical Notes, and Comments, etc. Department of mathematics, Lucknow University, 1960.
- K. S. Shukla. Laghubhāskarīya, Edited and Translated into English, with Explanatory and Critical Notes, and Comments, etc., Department of mathematics and astronomy, Lucknow University, 2012.
- K. S. Shukla. Āryabhaṭīya of Āryabhaṭa, with the commentary of Bhāskara I and Someśvara. Indian National Science Academy (INSA), New- Delhi, 1999.
- H.-W. Alten, A. Djafari Naini, M. Folkerts, H. Schlosser, K.-H. Schlote, H. Wußing: 4000 Jahre Algebra. Springer-Verlag Berlin Heidelberg 2003 3-540-43554-9, §3.2.1
- S. Gottwald, H.-J. Ilgauds, K.-H. Schlote (Hrsg.): Lexikon bedeutender Mathematiker. Verlag Harri Thun, Frankfurt a. M. 1990 3-8171-1164-9
- G. Ifrah: The Universal History of Numbers. John Wiley & Sons, New York 2000 0-471-39340-1
- Keller, Agathe (2006), Expounding the Mathematical Seed. Vol. 1: The Translation: A Translation of Bhaskara I on the Mathematical Chapter of the Aryabhatiya, Basel, Boston, and Berlin: Birkhäuser Verlag, 172 pages, ISBN 3-7643-7291-5.
- Keller, Agathe (2006), Expounding the Mathematical Seed. Vol. 2: The Supplements: A Translation of Bhaskara I on the Mathematical Chapter of the Aryabhatiya, Basel, Boston, and Berlin: Birkhäuser Verlag, 206 pages, ISBN 3-7643-7292-3.
|